Monday, 27 07 2026
15:30
Պաղեստինի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել իսրայելական հարձակումները կանխելու համար
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով երկրորդ անձն է ձերբակալվել
15:10
Իրանն ու Հյուսիսային Կորեան փաստացի ներգրավված են պատերազմում. Զելենսկի
Ռուսաստանի «գերակայությանը վերջ տալու» Ադրբեջանի մոտիվացիան ո՞րն է
14:50
Թրամփը հերքել է լուրերը, որ Իրանի դեմ պատերազմում կա զինամթերքի պակաս
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 1.1 տրիլիոն դրամ
14:30
Կանադայում անտառային հրդեհի մակերեսը գերազանցել է 66 000 հեկտարը
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով կա ձերբակալված․ նախաձեռնվել է քրեական վարույթ
14:10
Անդրեա Պիռլոն չի գլխավորի Իտալիայի հավաքականը
Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1400-ը
Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ
13:30
Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 300 000 մարդ է տարհանվել
Վայոց ձորի մարզում պլանային ջրանջատում կլինի
13:10
Ռեկորդային օր՝ համաշխարհային ավիացիայի պատմության համար
13:00
Oskemen Open 2026 մրցաշարում 6 խաղափուլից հետո Շանթ Սարգսյանը կիսում է 6-րդ հորիզոնականը
12:50
Զելենսկին պատմել է Ֆեդորովի և Սիրսկու միջև ամիսներ տևած հակասությունների մասին
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների հայտարարագիրը
12:30
Վաղը կկայանա Թրամփի և Զելենսկու հանդիպումը
12:20
Հայ ըմբիշները այսօր Բաքվում կսկսեն իրենց պայքարը
Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
Պուտինը կկրկնի՞ Ստալինի գայթակղությունը
11:50
Դամասկոսը և Մոսկվան շարունակում են քննարկել ռազմաբազաների ճակատագիրը. Սիրիայի նախագահ
ՀՀ կառավարությունը նախատեսում է 2030 թվականից սահմանել արտադրական կեղտաջրերի արտանետման նոր պահանջներ
11:30
Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ամերիկացի զինվորականների թիվը հասել է 624-ի
Բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրումը նախատեսվում է անցկացնել 7, ծրագրայինը՝ 5 տարին մեկ
Սիրիան ռազմական միջամտություն չի իրականացնի Լիբանանում․ նախագահ աշ-Շարաա
Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու և ՍՊԸ-ի օրինական շահերին վնաս պատճառելու համար
10:50
ԱՄՆ-ը կասեցնում է Իրանի ուղղությամբ հարվածները. Axios
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը քայլեր է հրապարակել

Առաջարկում եմ միասին մտածել այս տրիվիալ իրողության շուրջ․ Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Մինչև ընթացիկ ամսվա 27-ը Սահմանադրական դատարանի անդամները կարող են օգտվել վաղ կենսաթոշակային օրենքի ընձեռած հնարավորությունից՝ թողնելով պաշտոնը հեռանալ և վայելել կյանքն առանց աշխատելու՝ ստանալով նույնքան թոշակ առանց աշխատելու, որքան ստանում են հիմա աշխատավարձ՝ աշխատելով։

Պետությունն այսպիսի բարեգութ է գտնվել և ձեռք է մեկնել դատարանի անդամներին, ովքեր այսպես թե այնպես լքելու ՍԴ անդամի պաշտոնը հանրաքվեի արդյունքում։

Հիմա հարց՝ եթե նրանք չեն օգտվում վաղ կենսաթոշակային օրենքից, կարելի է առնվազն համոզված պնդել, որ նրանք իրենց կյանքի մնացած մասի ընթացքում ստանալիք կենսաթոշակից ավելին ստանալու խոստում են ստացել։

Ենթադրվում է, որ այդպիսի մեծ դրամական խոստում առաջինը կարող էր տալ Ռոբերտ Քոչարյանը, ում վերաբերյալ դիմումներով ՍԴ-ում քննվող գործերը վերսկսվելու է շատ մոտ ապագայում (իրենց հաշվարկներով մինչև ՍԴ հարցով հանրաքվեն) ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի կողմից խորհրդատվական կարծիք ստանալուց հետո։

Երկրորդ նմանօրինակ առաջարկ կարող են անել հանրապետականները, ովքեր ամենամեծ ազդեցությունն ունեն Սահմանադրական դատարանի գործող կազմի վրա։ ՍԴ-ի շուրջ ստատուս քվոյի պահպանումը բաց է պահում գործող իշխանության հետ քաղաքական առևտրի գնալու հնարավարության պատուհանը։

Հանրապետական այս փաթեթում պետք է նկատի առնել նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին և Սերժ Սարգսյանի փեսա՝ Միքայել Մինասյանին։

Առաջարկ կարող են անել Հայաստանի և Ռուսաստանի մեծահարուստ հայ օլիգարխները, ովքեր նախկինում կարողացել են իրենց համար անհրաժեշտ քաղաքական տանիք ապահովել արտերկրում սեփական բիզնեսի և անվտանգության համար։

Սահմանադրական դատարանի անդամներին փողի մեծ առաջարկ կարող է անել Հայաստանում և տարածաշրջանում աշխարհաքաղաքական շահեր հետապնդող ուժային կենտրոններից մեկը, որտեղից ակտիվորեն ֆինանսավորվում է Հայաստանում ակտիվորեն գործող հինգերորդ շարասյունը։

Հիմա խնդրում եմ միասին որոշել՝ Հայաստանի քաղաքացուն, Հայաստանի պետականությունը, ինքնիշխանությունն ոււ սահմանադրական անվտանգությունը կարո՞ղ են պաշտպանել Սահմանադրական դատարանի այնպիսի անդամներ, ովքեր կարող են վերոնշյալ կամ բոլորովին այլ, բայց սրանցից բովանդակությամբ չտարբերվող տարբերակներից որևէ մեկի շուրջ համաձայնության հանգել։

Ո՛Չ ԵՎ ՄԻԱՅՆ Ո՛Չ։

Այս ամենի հետևությունը մեկն է՝ Սահմանադրական դատարանի մասին օրենքում ՍԴ անդամների վերաբերյալ լյուստրացիայի պահանջն օրախնդիր հարց է։

Լյուստրացիայի մեխանիզմի ներդրումը կարևոր է ոչ միայն գործող, այլև ապագայում ՍԴ դատավորի պաշտոնի հավակնորդների համար։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում