Tuesday, 14 07 2026
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին

Եվրոպական ուշադրություն Գևորգ Կոստանյանի հայտարարությանը

Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հայտարարությունը՝ Երևան վերադառնալու և մարտիմեկյան գործի վերաբերյալ հարցաքննվելու պատրաստակամության և դրա պայմանների մասին, քիչ հավանական է, որ պարզապես «կառուցողական առաջարկի» փորձ էր Հատուկ քննչական ծառայությանը: Այն, որ Գևորգ Կոստանյանը առաջարկում էր քաղաքական գործարք, նկատելի էր անգամ անզեն աչքով: Նրան առայժմ պատասխանել է Հատուկ քննչական ծառայությունը՝ ասելով, որ չի կարող լինել այլ ընթացակարգ, քան օրենքով նախատեսվածը: Նշանակո՞ւմ է դա, որ պատասխանը սպառված է և չի լինելու ավելին, թե՞ այդուհանդերձ Գևորգ Կոստանյանի հայտարարությունն ու առաջարկը Հայաստանի կառավարող քաղաքական մեծամասնությունը կարող է արժանացնել այլ ուշադրության:

Համենայնդեպս, այն, որ Կոստանյանի հայտարարությունը ունի բավականին նուրբ տողատակեր ու շերտեր, ակնառու է անզեն աչքով: Եվ այդ առումով, եթե իշխանությունը այն չի արժանացնում ակնկալված ուշադրության, առաջանում է մեկ այլ հարց՝ իսկ ո՞ւմ ուշադրությանն է արժանանալու հայտարարությունը, կամ՝ ի՞նչ է լինելու հայտարարության մոտիվ դարձած իրողությունների հետ, դրանց հետագա զարգացումը ինչպիսի՞ն է լինելու, եթե չկա որևէ այլ ուշադրություն կամ արձագանք:

Այն, որ նախկին գլխավոր դատախազին համընդհանուր կերպով հիշեցնում են նրա անցյալն ու գործը բացահայտելու գործուն հնարավորություն ունենալը, դա իհարկե պարզ է, կամ դա ամենապարզն է, որ կարելի էր անել, հնարավոր է անել: Սակայն նույնքան պարզ է նաև այդ հիշեցումների պատասխանը՝ Կոստանյանն ո՞վ էր դե ֆակտո, որպեսզի կարողանար դե յուրե լծակները ծառայեցնել մարտիմեկյան բացահայտմանը: Հարցն այստեղ փակ է:

Բաց է հարցը, թե Գևորգ Կոստանյանն ով է և ուր է հիմա՝ այդ բառի ոչ ֆիզիկական իմաստով: Ըստ այդմ՝ հնարավոր կլինի գնահատել նրա հայտարարության խորքային մոտիվն ու ազդեցությունը հետագա զարգացումների վրա: Ի վերջո՝ հարկ է արձանագրել, որ թեև անիրատեսական թվացող ձևաչափով, սակայն այդուհանդերձ Գևորգ Կոստանյանն առաջինն է, որ հայտնում է հարցաքննվելու պատրաստակամություն՝ դրան տալով քաղաքական և նույնիսկ արտաքին քաղաքական շրջանակ, խոսելով Եվրամիության դեսպանների ու եվրոպական կառույցների ներգրավման մասին: Ի դեպ, հետաքրքիր է, ի՞նչ ուշադրության են արժանացրել հայտարարությունը նրանք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում