Ղրիմի նորանշանակ գլխավոր դատախազ Նատալյա Պոկլոնսկայայի մասնակցությամբ հումորային տեսանյութ է հայտնվել YouTube վիդեոհոսթինգի Enjoykin էջում:
Հոլովակում 33-ամյա դատախազը երգելով պատմում է երկրում տեղի ունեցած իրադարձությունների մասին: Հոլովակը տեղ-տեղ ընդմիջվում է անիմացիայով:
Ապրիլի 15-ին համացանցում հայտնված Nyash Myash հոլովակի դիտումերի քանակն արդեն գերազանցում է 6 միլիոնը:








































