Wednesday, 15 07 2026
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին

Անհրաժեշտ է, որ Թուրքիան առերեսվի իր պատմությանը. Կիրո Մանոյան

Ե՛վ հայ, և՛ Թուրքիայի իրականությունում կա ընդհանուր ակնկալիք՝ ինչ է տեղի ունենալու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և դրան ընդառաջ՝ իննսունիննամյակին, արդյոք ինչ-որ պետություններ ճանաչելո՞ւ են այն, և արդյոք Հայաստան-Թուրքիա հարաբերություններում տեղաշարժ կլինի՞: Ապրիլի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը՝ միաժամանակ նկատելով, որ վերջին դեպքում՝ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում, դժբախտաբար չպետք է ակնկալել, որ կլինի դրական տեղաշարժ՝ բացի նրանից, որ թուրք հասարակության մի քիչ ավելի մեծ մասը կսկսի ճանաչել ինքն իր պատմությունը, որովհետև Ցեղասպանության ժխտման քաղաքականության զոհն է նաև Թուրքիայի հասարակությունը:

«Սա ավելի շուտ մենք պիտի անենք՝ հայ հասարակությունը, տարբեր միջոցներով, բայց նաև կապ հաստատելով այդ հասարակության հետ. այս դարում դա ավելի հեշտ է: Միաժամանակ պետք է շարունակել այլ՝ առնչվող հարցերը, պետք է սկսենք բարձրաձայնել հատուցման տարբեր խնդիրներ՝ նաև մղելով Թուրքիայի հասարակությանը՝ ճանաչելու ինքն իրեն:

ԱՄՆ դեսպանն ասել էր, որ ուժեղ հայտարարություն է հնչելու Վաշինգտոնից: Կարծում եմ՝ եթե իսկապես ինչ-որ փոփոխություն պիտի լինի, ապա ժամանակից շուտ նման հայտարարությունը հակառակորդին շանսեր է տալիս կանխելու: Ուժեղը մեզ համար իսկապես ուժեղ կլինի, եթե հստակ Ցեղասպանությունը կոչեն այդ անվամբ, այսինքն՝ Ցեղասպանություն բառն արտաբերելը, քանի որ մնացածը նա արդեն ասել էր»,- ասաց նա:

Մանոյանն անդրադարձավ նաև հայ-թուրքական արձանագրություններին, նշեց, որ անհրաժեշտ է արդեն այս տարի ձերբազատվել այդ արձանագրություններից, քանի որ դրանք սկսել են իրենց առկայությամբ ավելի մեծ վնաս հասցնել Հայաստանին. Թուրքիան դրանք օգտագործում է՝ ցույց տալով աշխարհին, որ մեր երկրների միջև նման հարաբերություններ կան: Այդ արձանագրություններից ազատվելու ճանապարհներից մեկը, ըստ Մանոյանի, այն է, որ Հայաստանն իր ստորագրությունը հետ վերցնի, որովհետև ճիշտ չի լինի Ցեղասպանության 100-րդ տարելից թևակոխել այդ արձանագրություններով: Նրա խոսքով՝ աշխարհը չի մեղադրի Հայաստանին:

ՄՄ Հայաստանի անդամակցությանն անդրադառնալով՝ նա նշեց, որ ազդեցիկ պետությունները հասկանում են՝ ի վերջո, Եվրոպան իր պատասխանատվության մասն ունի այստեղ, դրա համար հակառակը՝ փորձում են այլ ձևերով հարաբերություն պահել, որպեսզի Հայաստանի վրա հնարավորինս կարողանան ազդեցություն պահել: «Ցեղասպանության ճանաչման աշխարհագրությունն իրականում վերջանում է Հայաստանով: Անհրաժեշտ է, որ Թուրքիան առերեսվի իր պատմությանը, մենք կոնկրետանանք մեր հատուցման և իրավունքների խնդրի վրա, մեր հիշողությունը աշխարհին ներկայացնելու քայլերին անցնենք՝ թանգարաններից մշակութային նախաձեռնություններ»,- ասաց նա:

Մանոյանն անդրադարձավ նաև հայ – թուրքական արձանագրությունների վերաբերյալ նախագահի հայտարարությանը, թե դրանք Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին չեն վնասել: Նա նշեց, որ նախագահն այնպես է խոսել, կարծեք թե երբ բանակցություններ են գնացել, արդեն իմացել են, որ Թուրքիան չի վավերացնելու այդ արձանագրությունները:

«Թուրքիան վավերացնելու կարիք չունի, որովհետև իր ստանալիքը ստացել է՝ աշխարհին ցույց տալով, որ պետք չէ խառվել հայ-թուրքական հարաբերություններին, քանի որ իրենք իրենց հարցերը լուծում են, այնինչ պետք է հայ-թուրքական սահման բացեր, բայց չի բացում, դիվանագիտական հարաբերություններ պետք է հաստատեր, բայց դրանք չկան»,- ասաց նա: Մանոյանը նկատեց՝ ասվում է, թե չվավերացնելով այդ արձանագրությունները՝ Թուրքիան իր իսկական երեսը ցույց տվեց, բայց ի վերջո քանի՞ տարի պետք է սպասենք, որ իր երեսը ցույց տա:

Մանոյանը նաև չբացառեց, որ Թուրքիան հայ-թուրքական արձանագրություններից ինչ-որ մեկը ինչ-որ պահի վավերացնի՝ ծանր կացության մեջ դնելով Հայաստանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում