Tuesday, 28 07 2026
Արագիլն ընկել էր չշահագործվող կաթսայատան ծխատարի մեջ
Քննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ արդյունավետ պայքարի ուղիները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում
00:10
ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը
«Քրեական գործերի քննությունը տևում է մի ողջ հավերժություն» պնդումն այլևս ակտուալ չի լինելու. Գալյան
23:50
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
Հայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ
23:10
ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:56
Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ
22:50
Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր
Կներկայացվի «BRASS & BEATS» աննախադեպ համերգային նախագիծը
22:30
Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է
Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
22:00
Որակյալ սնունդը՝ առողջ կյանքի հիմք․ 50 առաջատար բժիշկներ Երեմյան գործանում էին
Կանխվել է Բելառուսից ՌԴ հայկական ծագման ծաղիկների ներմուծումը․ Ռոսսելխոզնադզոր
Ընդգծվել է Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը․ Կրեմլ
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
21:50
Ռումինիան Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին հայտարարել է պերսոնա նոն գրատա
21:50
«Նոուլ» թայֆունի զոհերի թիվը Չինաստանում հասել է 10-ի
Նոր սկանդալ Ադրբեջանի և Իրանի միջև
Պատերազմները Ուկրաինայում և Իրանում դառնում են փոխկապակցված` ազդելով մեր անվտանգության միջավայրի վրա
Պուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը
Երևանի և Թեհրանի գազային բանակցությունների շուրջ միջազգային կոնսենսուս կա
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին

Ռուսաստանի դռները փակ են արտագնա աշխատանքի մեկնող շատ հայերի համար. «Ազատություն»

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղի բնակիչ Տոնական Սարգսյանը Ռուսաստանից Հայաստան է եկել անցած տարվա վերջին՝ ընտանիքի հետ Ամանորը նշելու, սակայն երբ ցանկացել է կրկին մեկնել արտագնա աշխատանքի, պարզվել է, որ Ռուսաստանի դռները նրա համար փակ են: 
 
«Իմ անվան դիմաց կոնկրետ գրված է, որ հիմք կա չթողնելու Ռուսաստան»,- ասել է Սարգսյանը։

Թե երբ նա կրկին իրավունք կստանա վերադառնալու, չգիտի. խոստովանում է, որ իսկապես վերջին տարիների ընթացքում երկու անգամ խախտել է միգրացիոն օրենքը, սակայն տուգանքները վճարել է: Ռուսաստանում  որպես շինարար է աշխատել ու բավականին բարձր վարձատրվել, այստեղ արդեն 4-5 ամիս է չի աշխատում: Հողագործությամբ ու անասնապահությամբ զբաղվելը հատկապես վերջին տարիներին եկամտաբեր չէ: Գյուղը ոռոգման ջուր գրեթե չի ստանում:

«Մինչ օրս ոչ մի կոպեկ չեմ աշխատել, որ աշխատանք չկա, որտեղից աշխատեմ»,- ասել է Սարգսյանը.- «Ես իմ սեփական այգին եմ մշակում, բայց ցուրտը տարել է, ոչ մեկի մտքով էլ չի անցնում, թե կարելի է գյուղացիներին ինչ-որ բանով օգնել»։

Գյուղի մեկ այլ բնակիչ Ալբերտ Հակոբյանը Ռուսաստանի միգրացիոն ծառայության կայքում իր անվան դիմաց որևէ նշում չի գտել: Տոմս է գնել ու սովորականի պես թռել Ռուսաստան:

«Տոմս վերցրեցի, թղթերը տվի նայելու, ոչ մի բան չկար, մաքուր էր, գնացինք էնտեղ, տամոժնին բաց չթողեց՝ չեք կարա անցնեք ու ֆյսո… էլ ոչ բան չասին, մենակ ասին, որ հետադարձ ռեյսով պտի հետ գնաք Հայաստան։ 100 հազար մենակ տոմսի փողն էր»,- պատմեց Հակոբյանը ու պնդեց, որ Ռուսաստանում աշխատելու ընթացքում ոչ մի խախտում թույլ չի տվել։

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ այս նույն իրավիճակում 2014-ի սկզբից հայտնվել են մոտ 30 հազար Հայաստանի քաղաքացիներ: Դա յուրաքանչյուր տարի Ռուսաստան աշխատանքի մեկնողների ավելի քան 1/3-ն  է: 

Ու թեև Հայաստանի իշխանությունները տարբեր համաձայնագրեր ու հուշագրեր ստորագրելով Ռուսաստանի հետ հույս ունեն, որ ավելի լայն  հնարավորություններ կբացվեն Մաքսային միություն գնացող մեր երկրի  աշխատաշուկայի համար, սակայն ազգագրագետ Մխիթար Գաբրիելյանի կարծիքով՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը գործընկերային ու ռազմավարական չէ: 

«Ակնհայտ է, որ ետխորհրդային երկրների հետ հարաբերություններ կառուցել գործընկերային հարթությունում Ռուսաստանը չի պատրաստվում։ Անկախ նրանից, թե ով ինչպիսի գնահատական է տալիս Ուկրաինայի իրադարձություններին, դրանք ցույց տվեցին մի բան, որ պուտինյան Ռուսաստանը, անհրաժեշտության դեպքում թքած ունենալով նաև Արևմուտքի կարծիքի վրա, պատրաստ է գնալ այնպիսի լուծումների, որոնք պարունակում են նաև ուժային բաղադրիչ»,- ասել է Գաբրիելյանը։

 

Մանրամասները՝ «Ազատություն» ռադիոկայանի կայքէջում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում