Tuesday, 28 07 2026
Արագիլն ընկել էր չշահագործվող կաթսայատան ծխատարի մեջ
Քննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ արդյունավետ պայքարի ուղիները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում
00:10
ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը
«Քրեական գործերի քննությունը տևում է մի ողջ հավերժություն» պնդումն այլևս ակտուալ չի լինելու. Գալյան
23:50
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
Հայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ
23:10
ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:56
Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ
22:50
Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր
Կներկայացվի «BRASS & BEATS» աննախադեպ համերգային նախագիծը
22:30
Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է
Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
22:00
Որակյալ սնունդը՝ առողջ կյանքի հիմք․ 50 առաջատար բժիշկներ Երեմյան գործանում էին
Կանխվել է Բելառուսից ՌԴ հայկական ծագման ծաղիկների ներմուծումը․ Ռոսսելխոզնադզոր
Ընդգծվել է Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը․ Կրեմլ
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
21:50
Ռումինիան Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին հայտարարել է պերսոնա նոն գրատա
21:50
«Նոուլ» թայֆունի զոհերի թիվը Չինաստանում հասել է 10-ի
Նոր սկանդալ Ադրբեջանի և Իրանի միջև
Պատերազմները Ուկրաինայում և Իրանում դառնում են փոխկապակցված` ազդելով մեր անվտանգության միջավայրի վրա
Պուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը
Երևանի և Թեհրանի գազային բանակցությունների շուրջ միջազգային կոնսենսուս կա
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին

ՀՀ-ԵՄ համաձայնագիրն այս տարի չի վավերացվի. ձգձգման հետ ի՞նչ կապ ունի թավշյա հեղափոխությունը

Նոյեմբերի 24-ին լրացավ դեռևս նախկին իշխանությունների օրոք ստորագրված Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման երկու տարին։ Ինչպես լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է ՀՀ փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը՝ հույս կար, որ համաձայնագիրն ամբողջությամբ կվավերացվի այս տարի, բայց ամենայն հավանականությամբ դա տեղի կունենա 2020 թվականին։

Քաղաքագետ Նարեկ Մինասյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ ԵՄ բոլոր անդամների կողմից Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը ընթանում է բավական դինամիկ. «Այս պահի դրությամբ վավերացրել է 17 երկիր, ինչը բավական լավ ցուցանիշ է։ Եթե գործընթացը համեմատենք, օրինակ, Ասոցացման համաձայնագիր ստորագրած Մոլդովայի, Վրաստանի և Ուկրաինայի վավերացման տեմպերի հետ՝ ԵՄ անդամ երկրների կողմից, միանշանակ կարող ենք պնդել, որ որևէ ուշացման կամ ձգձգման հետ գործ չունենք։ Նույն Ուկրաինայի պարագայում դա տևեց երեք տարի։ Ըստ կանխատեսումների՝ արդեն եկող տարի մենք կունենանք ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից վավերացում, և այն կմտնի լիարժեք կիրարկման մեջ»։

Բացի այդ, ըստ Մինասյանի, կարևոր է հաշվի առնել մի քանի հանգամանք. «Առաջին հերթին դա համաեվրոպական օրակարգն է՝ թե ինչ գերակայություններ ունի Եվրոպական միությունը։ Հաշվի առնելով միգրացիոն ճգնաժամը, Բրեքզիթի գործընթացը՝ դա բավականին հագեցած օրակարգ է։ Բացի այդ, բավական կարևոր է, թե ինչ օրակարգեր ունեն ԵՄ անդամ երկրներն իրենց ներսում։ Բնականաբար, ցանկացած երկրում կան սեփական առաջնահերթությունները։ Միևնույն ժամանակ կարևոր է հաշվի առնել տեխնիկական, ընթացակարգային առաջնահերթությունները։ Ինչպես հայտնի է, ԵՄ անդամ ցանկացած երկրում որևէ համաձայնագիր պետք է լինի թարգմանված տվյալ երկրի պաշտոնական լեզվով, ինչը բավական կարևոր է։ Ամեն երկիր ունի խորհրդարանում համաձայնագրերի վավերացման սեփական ընթացակարգերը՝ տարբեր հանձնաժողովներով է անցնում և այլն, և այլն։ Այդ գործոնների համախումբը ևս իր ազդեցությունն է ունենում վավերացման գործընթացի տեմպերի վրա»։

Ինչքանո՞վ է այս գործընթացի վրա ազդեցություն ունեցել թավշյա հեղափոխությունը՝ հարցին ի պատասխան Նարեկ Մինասյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ էական ձգձգում չի եղել։ Բայց, այո՛, եվրոպական գործընկերների համար կարևոր էր և կար սպասողական վիճակ՝ հասկանալու, թե արդյոք ԵՄ-ի հետ համագործակցությունը նոր իշխանությունների համար առաջնահերթություն և կարևո՞ր ուղղություն է։ Կարևոր ցուցիչներ ու ազդակներ էին անհրաժեշտ, որ եվրոպական կողմը որոշակի հետևություններ անի»։

Դիտարկմանը, թե համաձայնագիրը, մեծ հաշվով, նախկին իշխանությունների ձեռքբերումն է, ի՞նչ են անում նոր իշխանությունները երկկողմ հարաբերությունների զարգացման համար, քաղաքագետն արձագանքեց. «Նախևառաջ բավական կարևոր հանգամանք է այն, որ Հայաստանի գործիքակազմը համաձայնագրի վավերացման համար բավականին սահմանափակ է։ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները թե՛ տարբեր այցերի և թե՛ պաշտոնական հանդիպումների ժամանակ այդ հանգամանքը միանշանակ կարևորում են՝ կոչ անելով իրենց եվրոպացի գործընկերներին, որ հնարավորինս խթանեն վավերացման գործընթացը։ Տարբեր այցերի ժամանակ մենք այդ ամենին ականատես ենք եղել։ Միևնույն ժամանակ թավշյա հեղափոխությունից հետո բավականին կարևոր էր համաձայնագրի ճանապարհային քարտեզի, դրա ժամանակացույցի մշակումը, ինչը բավականին հաջողությամբ իրականացվեց։ Նույն եվրոպացի գործընկերներն այդ ուղղությամբ իրականացված աշխատանքները բավականին տպավորիչ են համարում։ Այժմ համաձայնագիրը գտնվում է մասնակի կիրարկման փուլում, և բոլոր գործողություններն իրականացվում են ըստ սահմանված ժամանակացույցի։ Եվրոպական գործընկերների կարծիքով՝ որևէ ուշացում չկա, և ամեն ինչ ընթանում է սահմանված ժամկետներում, ինչը բավականին դրական է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում