Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբիերն Յագլանդի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 22-24-ին կայցելի Ադրբեջան: Այս մասին հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը՝ վկայակոչելով Եվրոպայի խորհրդի իր աղբյուրը:
Այցի նպատակն է քննարկել Եվրոպայի խորհրդի և Ադրբեջանի միջև համագործակցության հեռանկարների և Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Ադրբեջանի նախագահության հետ կապված հարցեր:
Այցի շրջանակներում Յագլանդը կհանդիպի Ադրբեջանի արտաքին գործերի և արդարադատության նախարարների, Միլի Մեջլիսի խոսնակի և այլ պաշտոնատար անձանց հետ:







































