Thursday, 23 07 2026
Բեռլինում Ալիևը «միջին տերության» առաջնորդի կարգավիճակ չի ստացել
11:50
Գերմանիայում հավանություն են տվել «Ռոսատոմի» հետ համատեղ նախագծին
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել
11:30
ԿՀՎ օբյեկտներին Իրանի հասցրած հարվածներում արդյոք ՌԴ-ն դեր ունի. Reuters
Հայաստանի հարավում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառման գործընթաց
ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Լավրովի և Ռուբիոյի բանակցություններից
11:00
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
10:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է ԱՄՆ զինուժին 1.15 տրիլիոն դոլար հատկացնելու օրինագիծը
Զինծառայողի մահվան դեպքով ձերբակալվել են կրտսեր սերժանտն ու շարքային զինծառայողը
10:30
Պայթյուն Իրան-Իրաք սահմանային անցակետում. կան զոհեր և վիրավորներ
Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում
10:10
Ուկրաինայի նախագահը պատերազմն ավարտելու դիվանագիտական ջանքերն է քննարկել ԱՄՆ հատուկ բանագնացների հետ
Ռուսական ուժերի ինստիտուցիոնալ չեզոքացման օրակարգը բացարձակ առաջնահերթություն է
09:50
Մենք կհաղթահարենք այս ամենը. ավելի քան 88 հազար վաճառող առաջիկա ժամերին կստանա առաջին վճարումները. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Տիգրան Ավինյանը ծանոթացել է վերաբացված հ. 77 մանկապարտեզի պայմաններին
Բայրամովի՝ Ռուսաստան այցից հետո լուրջ կասկածներ կան. վտանգ կա հետագայի համար
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Եմենի հութիները հայտնել են սաուդյան նավթատար երկու տանկերի վրա հարձակման մասին
Հրվ Կովկասում տարածաշրջանային քաղաքական ինքնությունը սկսել է ձևավորվել. ԵՄ֊ն խթանում է պրոցեսը
08:50
ԱՄՆ-ի զինուժը հարվածների նոր ալիք է հասցրել Իրանի դեմ
Վարչապետը շնորհավորել է Եգիպտոսի նախագահին
08:30
Ֆիլիպիններում ավարտվել է Լավրով-Ռուբիո հանդիպումը
Վթարային ջրանջատումարզի Մարալիկ քաղաքում
08:10
Նավթի գներն աճել են – 22/07/26
Ռուսաստանի «ներքին Թուրքիան» այլևս իրողություն է
Լարը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին

Գագիկ Հարությունյանը խուսափում է անուններ տալ. նրանց «ասողը» Սերժ Սարգսյանն է

ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարել է, որ 2018թ. մարտին իրեն ոչ ոք չի պարտադրել հրաժարական տալ, ինքն իր կամքով է որոշել թողնել ՍԴ նախագահի պաշտոնը: Պարզ է, որ Գագիկ Հարությունյանի անդրադարձը պայմանավորված է Հրայր Թովմասյանի շուրջ ստեղծված իրադրությամբ, որում քննարկվում է ՍԴ նախագահ դառնալու նախապատմությունը: Գագիկ Հարությունյանը նշում է, թե հեքիաթ է, որ իրեն ստիպել են հրաժարական տալ: Բայց, հանրությունն էլ, թերևս, հեքիաթ կհամարի այն, թե Գագիկ Հարությունյանը հենց այնպես է որոշել հրաժարական տալ՝ չհամաձայնեցնելով գործող իշխանության հետ:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին «Գելափ ինթերնեյշնլ» կազմակերպության երևանյան գրասենյակի ներկայացուցիչ, սոցիոլոգ Արամ Նավասարդյանը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը և քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը:

Ստեփան Սաֆարյանի դիտարկմամբ՝ ընթացող պրոցեսն ակնհայտորեն միայն քաղաքական չէ, ՍԴ նախագահի շուրջ տեղի ունեցող գործընթացն արդեն իրավական գնահատականներ է ստանում՝ ՍԴ նախագահի պաշտոնի յուրացման համատեքստում: «Ես չեմ կարծում, որ Գագիկ Հարությունյանը սխալվում է, երբ ասում է, որ իրեն չեն ճնշել, նրան ճնշել պետք չէր, ասում էին՝ կա՛մ պետք է աշխատես կամ չպետք է աշխատես, դա ճնշում չէր, այլ խաղի կանոն էր, և բարձր մակարդակով որոշում է ընդունվել, որ ամեն գնով պետք է Հրայր Թովմասյանը դառնա ՍԴ նախագահ, այդ առումով կեղծվել են ԱԺ և այլ փաստաթղթեր: Դեռևս մեկ տարի առաջ այդ բարձրագույն պաշտոնը զավթելու նպատակ են ունեցել»,- նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ թեև ճնշումներ չեն եղել, բայց Գագիկ Հարությունյանը ինքնակամ չի հեռացել: Ս. Սաֆարյանի խոսքով՝ Գագիկ Հարությունյանը խուսափում է անուններ տալ. «Այդ ժամանակ բոլորին «ասողը» եղել է Սերժ Սարգսյանը»:

Արամ Նավասարդյանի դիտարկմամբ՝ չի բացառվում, որ 2018թ. Գագիկ Հարությունյանին Հրայր Թովմասյանով փոխարինելը եղել է ներիշխանական պայմանավորվածություն. «Բայց եթե դա իրականացվել է օրենքի տառին համապատասխան, ապա խնդիր չեմ տեսնում: Արդյո՞ք հընթացս նույն իրավիճակը չէ. եթե Ն. Փաշինյանը և նրա թիմը որոշում են կայացնում որոշակի գործողություններ իրականացնել, դա իրենց ներքին քաղաքական փոխհամաձայնությունն է, և եթե այդ որոշումները օրենքի տառին համապատասխան են, նորմալ է: Կարծում եմ՝ ՍԴ նախագահի շուրջ այս աղմուկը մի փոքր արհեստական է»: Արթուր Հովհաննիսյանը հակադարձեց՝ ընդգծելով, որ ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակը արհեստածին չէ:

Քննարկման մասնակիցների դիտարկմամբ՝ Գագիկ Հարությունյանը խորամանկ քայլի է դիմում, նա փրփուրներից է կախվում:

 

Մանրամասն տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում