Tuesday, 14 07 2026
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին

Ինչ է որոշվելու Փաշինյանի ԱՄՆ այցի ընթացքում. ալիքն ուժգնանում է

Ակնառու է, որ իշխող նախկին համակարգի ամենատարբեր թևեր ու խմբեր փորձում են Հայաստանում ԱԱԾ պետի և ոստիկանապետի պաշտոնանկությունը տեղեկատվա-քարոզչական դաշտում մատուցել որպես իշխանության բուրգի փլուզում: Այս դեպքում, անշուշտ, իշխանության բուրգ ասվածի ներքո դիտարկվում է թերևս հեղափոխության արդյունքը ընդհանրապես: Այդ ալիքը զարմանալի կամ անսպասելի չէ, նկատի ունենալով այն, որ նախկին իշխանությունը հասկանալիորեն փորձում է իր օգտին ծառայեցնել ամենափոքր առիթներն անգամ, և օգտագործել դրանք նոր իշխանության դեմ: Դա այլ բան չէ, քան քաղաքականության «ոսկե կանոններից» մեկը:

Ինչ այլ շարժառիթներ կան դրա տակ, կարող ենք դիտարկել, և այստեղ կա մի հետաքրքիր հանգամանք: Հնարավոր է, որ տեղեկատվական այդ ալիքը ոչ թե հանրությանն է ուղղված, այլ սեփական համակիրներին, այսպես ասած, նրանց ոգևորելու համար:

Որովհետև գործնականում այդ քարոզվող ոգևորությունը իրականում կարող է թաքցնել խուճապը, որ տեղի ունեցող պաշտոնանկություններից հետո առկա է նախկին իշխանության շրջանում:

Այս մասին մեկ այլ առիթով: Այժմ մեկ այլ շերտի մասին, որը շատ ավելի քաղաքական է: Սեպտեմբերի 22-ին վարչապետ Փաշինյանը մեկնում է Միացյալ Նահանգներ: Այդ այցը չի նշանավորվում Վաշինգտոնում բարձրաստիճան հանդիպումների ժամանակացույցով, սակայն այցի հանդեպ ուշադրությունը բավական մեծ է և, մեծ հավանականությամբ, սպասվում են ոչ պաշտոնական շփումներ, որոնք կարող են էական նշանակություն ունենալ հետագա ներքին ու արտաքին զարգացումների տրամաբանության տեսանկյունից: Եվ ահա, ԱՄՆ այցից առաջ Նիկոլ Փաշինյանը փաստորեն փոխում է երկու առանցքային դիրքերում գտնվող պաշտոնյաներին, երկու էական դիրքերի պատասխանատուներին՝ ոստիկանություն և ԱԱԾ պետ: Կլինի՞ նոր նշանակում այդ պաշտոններում մինչև ԱՄՆ այց, թե՞ այստեղ էլ այցն ունի իր որոշակի նշանակալիությունը, այդ մասին հնարավոր է, իհարկե, միայն ենթադրել: Սակայն ակնառու է, որ Փաշինյանն անդրօվկիանոսյան այցից առաջ կատարում է կադրային երկու առանցքային փոփոխություն: Սրան զուգահեռ, նկատելի է, որ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից առաջ նախկին իշխանության ձեռքի տակ գտնվող տեղեկատվական ռեսուրսներով ուժգնացել է մի մտայնության գեներացիա, որ իշխանությունը քանդվում է, Նիկոլ Փաշինյանը չի տիրապետում իրավիճակին:

Այդ հանգամանքը հուշում է, որ չնայած բարձր մակարդակի հանդիպումների մասին պայմանավորվածությունների բացակայությանը, Փաշինյանի՝ Նահանգներ կատարելիք այցը, այդուհանդերձ, քաղաքական իմաստով ունենալու է բավականին կարևորություն, և դրա ընթացքում կարող են լինել կարևոր երկկողմ կամ գուցե նույնիսկ բազմակողմ արձանագրումներ: Մտայնության գեներացիան, որ Փաշինյանը չի տիրապետում իրավիճակին, միտված կարող է լինել ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին լսարանին, այն ակնկալիքով, որ իրավիճակին չտիրապետող գործչի հետ չի կարող լինել որևէ էական պայմանավորվածություն կամ քննարկում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում