Այս գիշեր ԱՄՆ-ում մահացել է ԱՄՆ նախկին նախագահ Ջերալդ Ֆորդի կինը՝ Էլիզաբեթը կամ Բեթին: Ինչպես հաղորդում է ABC հեռուստաալիքը՝ նախկին առաջին տիկինը 93 տարեկան էր, նա մահացել է իր տանը՝ շրջապատված հարազատներով:
1921 թ. Չիկագոյում ծմված Բեթին Ջերալդ Ֆորդի հետ ամուսնացել է 1948 թ., որից կարճ ժամանակ անց Ֆորդն ընտրվել է ԱՄՆ Կոնգրես: Ֆորդը նախագահ է դարձել 1974 թ. Ռիչարդ Նիքսոնի սկանդալային հրաժարականից հետո: Իսկ 1976 թ. Ֆորդը պարտվել է դեմոկրատ Ջիմի Քարտերին:
Նախագահական ժամկետից հետո Բեթի Ֆորդը երկար ժամանակ բուժվել էր ալկոհոլիզմի դեմ: Ավելի ուշ նա Կալիֆոռնիայում հիմնել է ալկոհոլիզմի և թմրանյութերի դեմ պայքարի խոշոր վերականգնողական կենտրոն:








































