Wednesday, 22 07 2026
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն

«Մենք հանդիպման բարդույթ ոչ մեկի հետ չունենք». «Առաքելությունը» ՝ ԲՀԿ առաջնորդի հետ հանդիպման մասին

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամները այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեցին, որ իրենք ի սկզբանե դեմ են եղել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, այդ մասին հայտարարել են ավելի վաղ, քան խորհրդարանական չորս ոչ իշխանական ուժերն են բարձրաձայնել: Նրանք նույնիսկ օրենքի վերաբերյալ առաջարկ են արել Ազգային ժողովին և կառավարությանը, սակայն որևէ արձագանք չեն ստացել:

«Մենք դեմ ենք այս համակարգին, մենք իրականացրել ենք հստակ առաջարկներ, մենք գտնում ենք, որ բարեփոխումների անհրաժեշտություն կա կենսաթոշակային ոլորտում, բայց այդ «պարտադիր» բաղադրիչը լրացուցիչ բեռ է առաջացնում: Դեռ սեպտեմբերին առաջարկել էինք եկամտային հարկի օրենքում փոփոխություններ իրականացնել: Մեր առաջարկը ներկայացրել ենք և կառավարությանը, և ԱԺ խմբակցություններին, ցավոք, որևէ էական արձագանք չստացանք: Դրանից հետո «Դեմ եմ» շարժումը ձևավորվեց, ակցիաներին մասնակցություն ենք ունենում, այսօր էլ կմասնակցենք»,- ասաց կուսակցության քաղխորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը:

Նրանց ունեցած տեղեկություններով՝ հիմա քննարկվում է եկամտային հարկի դրույթ, այն մոտ երկու տոկոսով կնվազեցվի, կկատարվեն որոշակի փոփոխություններ: ՍԴ-ն, նրանց խոսքերով, օրենքի գործողությունը մեկ-երկու ամսով կհետաձգի, կպարտադրի նաև այս ամիսների պահումները հետ վերադարձնել:

Բանախոսներն անդրադարձան նաև Ղրիմի հանրաքվեին և Հայաստանի՝ դրա վերաբերյալ արձագանքին. «Հեռախոսազրույցում արտահայտել, որ դա զուտ կամարտահայտման դրևորում էր, հետո ասել, որ ուկրաինացիները մեր եղբայրներն են՝ շատ անհաջող, փնթի և ոչ ադեկվատ մոտեցում է»,- ասաց կուսակցության քաղխորհրդի անդամ Մանուկ Սուքիասյանը:

Նրա դիտարկմամբ՝ Հայաստանն ուղղակի փորձեց պապից ավելի կաթոլիկ լինելու կարգավիճակ ձեռք բերել. «Գոնե Բելառուսն ու Ղազախստանը ավելի կշռադատված մոտեցում են ցուցաբերում, իսկ Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով հայ-ուկրաինական միջպետական հարաբերությունները հարվածի տակ են: Ղրիմի հանրաքվեն, ռազմական գործոնի առկայությունը՝ դրանք գլոբալ աշխարհաքաղաքական մոտեցումներ են, որ ոչ պետք է ողջունենք, ոչ էլ դատապարտենք, առավել ևս՝ այն Ղարաբաղի հետ չնմանեցնենք: Եթե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ստանա լուծում, ապա դա լինելու է բացառապես քաղաքական լուծում»:

«Առաջին լրատվական»-ի հարցին՝ արդյոք Ուկրաինայի իշխանություններին չճանաչելը վտանգավոր չէ՞ Հայաստանի համար, Մանուկ Սուքիասյանը պատասխանեց. «Այդ չճանաչման շարունակությունն է Ղրիմի հանրավքեի վերաբերյալ արված հեռախոսազանգը: Եթե ուկրաինացի ժողովուրդը արդեն մեկ ամիս է ընդունում է այդ իշխանություններին, մենք իրավունք չունենք որոշելու նրանք լեգիտիմ են, թե ոչ»:

«Առաքելություն» կուսակցությունը ողջունում է նաև չորս ուժերի համախմբումը՝ որոշակի վերապահումներով. «Արդյոք այդ համագործակցությունը ունենալո՞ւ է ժամանակացույց և արդյոք լինելո՞ւ է շատ կոնկրետ խնդիրներ հետապնդող: Մենք միշտ եղել ենք շարքային մասնակից բողոք և ընդվզում արտահայտող բոլոր հանրահավաքներին: Բայց պետք է կոնկրետ չորս ոչ իշխանական ուժերի հստակ պահանջներն ու օրակարգը լինի: Միայն կառավարության փոփոխությամբ ոչինչ չի փոխվի»:

Հետաքրքրվեցինք նաև՝ եթե ԲՀԿ առաջնորդը իրենց էլ հանդիպման առաջարկ անի, կգնա՞ն քննարկման, ինչին ի պատասխան Սուքիասյանն ասաց. «Մենք ոչ մեկի հետ հանդիպման բարդույթ չունենք ու չենք ունեցել, շփման առումով մենք բարդույթներ չենք ունեցել: Մենք մասնակցել ենք թե՛ ՀԱԿ հանրահավաքներին, թե՛ «Դեմ եմ» շարժման ակցիաներին: Մենք համեստ շարքային մասնակցի դերում ենք: Մենք հուսով ենք, որ այդ չորսի բանակցությունները չեն լինելու երկար ու անգործ գործընթաց, ակնկալում ենք հստակ օրակարգի ձևավորում, և «Առաքելություն» կուսակցությունը կլինի այդ գործընթացների կողքին»,- եզրափակեց նա:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում