Wednesday, 15 07 2026
ՌԴ-ն այլևս չունի դաշնակից, ունի միայն հեգեմոն` հանձինս Չինաստանի. Հայաստանը պետք է հեռու մնա նրանից
Ծառուկյանը քաղաքական պատիժ է կրում. Ռուսաստանը «փայ» է ստացել ՀՀ իշխանության վրա ազդելու
Հայաստանում «Բոինգ» կամ «Էյրբաս» ինքնաթիռ գրանցելու համար ԵԱՏՄ-ին ինչո՞ւ պետք է մաքսատուրք վճարենք
Ռուսաստանը Կիև-Բաքու համագործակցությունը հանդուրժում է, ի՞նչ «ռեսուրս ունի» Ադրբեջանը
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով

Պոլիտեխնիկն ու Ճարտարապետաշինարարականը կմիավորվեն (տեսանյութ)

Երեկ ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը ներկայացրել է աշխատանքից ազատվելու դիմում: ՀՀ ԿԳ նախարարի հրամանով ԵՊՃՇՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի լիազորությունները դադարեցվել են և նրա վրա են դրվել ՀՊՃՀ ռեկտորի պարտականությունները:

Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը այցելել էր Երևանի պետական բժշկական համալսարանի Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց՝ շրջելու նոր վերակառուցված բաժանմունքներում և ծանոթանալու կատարված աշխատանքներին:

Լրագրողները նախարարից հետաքրքրվեցին Արա Ավետիսյանի ազատման պատճառների մասին:

«Դուք ակտիվորեն հետևում եք բուհական համակարգի վերջին զարգացումներին, շատ լավ գիտեք, որ տարբեր բուհերում տարբեր խնդիրներ են լինում, մենք որևէ սենսացիա այս փաստի մեջ չենք փնտրում և ձեզ էլ խնդրում ենք չփնտրել:

Նախկին ռեկտորը, ըստ ամենայնի, որոշել է բուհի հետագա զարգացման համար բազմակարծության պայմաններում ստեղծել նոր հնարավորություններ՝ այս ցանկությունները վերածելու համար աշխատանքի»,- ասաց Արման Աշոտյանը՝ հավելելով, որ նախկին ռեկտորը մնում է ԿԳ համակարգում, նա նաև ԳԱԱ անդամ է, դասավանդում է ԵՊՀ-ում, և որևէ խնդիր չկա:

Խոսակցություններն այն մասին, թե սա կարող է կապված այն բանի հետ, որ Արա Ավետիսյանը չկարողացավ կանխել «Դեմ եմ»-ի ակցիան Պոլիտեխնիկում, նախարարը նշեց, որ դեռ շատ շահարկումներ կլինեն, ավելին՝ «Դեմ եմ»-ի ակցիան անցել է զուսպ և հանգիստ, չի խանգարել կրթական գործընթացին: Եվ այս դիտանկյունից արդեն նախկին ռեկտորից որևէ դժգոհություն չի եղել:

«Ըստ ամենայնի՝ ձեզ հետ միասին մենք ականատես կլինենք բուհական համակարգում նախարարության կողմից առավել կտրուկ, ուշադիր և կոշտ քայլերի հերթականության, որպեսզի կարողանանք թռիչքաձև զարգացում ապահովել տարբեր բուհերում: Պոլիտեխնիկի ներսում նախկինում եղած որոշ տարաձայնություններ և խժդժություններ պետք է շատ արագ հարթվեն և բացարձակապես չազդեն բուհի հետագա զարգացման վրա»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ պետք է շարունակել աշխատանքները՝ Պոլիտեխնիկին վերադարձնելու իր ամբողջական փառքն ու հնչեղությունը:

Նա նաև նշեց, որ Ճարտարապետաշինարարականի ռեկտորի պաշտոնն այս պահին թափուր է, ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել պրոռեկտորներից մեկը:

«Գուցե Պոլիտեխնիկը և Ճարտարապետաշինարարականը մոտ ապագայում վերամիավորվեն, ինչպես դա եղել է Խորհրդային Հայաստանի ժամանակ, և մենք կունենանք ավելի մեծ միասնական Պոլիտեխնիկ, ինչպես դա եղել է քսան տարի առաջ: Այս ռեկտորի փոփոխությամբ կտանենք միասնական քաղաքականություն երբեմնի միասնական կրթական հաստատության մեջ գործող ֆակուլտետների վերամիավորման հետ կապված, ինչը շատ դրական ազդեցություն կունենա բուհի զարգացման վրա, և կարծում եմ՝ մոտ ապագայում մենք այդ քայլերը կձեռնարկենք»,- ասաց նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում