Monday, 27 07 2026
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի ճանապարհին 52 և 70–ամյա քաղաքացիները վնասվածքներ են ստացել
15:30
Պաղեստինի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել իսրայելական հարձակումները կանխելու համար
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով երկրորդ անձն է ձերբակալվել
15:10
Իրանն ու Հյուսիսային Կորեան փաստացի ներգրավված են պատերազմում. Զելենսկի
Ռուսաստանի «գերակայությանը վերջ տալու» Ադրբեջանի մոտիվացիան ո՞րն է
14:50
Թրամփը հերքել է լուրերը, որ Իրանի դեմ պատերազմում կա զինամթերքի պակաս
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 1.1 տրիլիոն դրամ
14:30
Կանադայում անտառային հրդեհի մակերեսը գերազանցել է 66 000 հեկտարը
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով կա ձերբակալված․ նախաձեռնվել է քրեական վարույթ
14:10
Անդրեա Պիռլոն չի գլխավորի Իտալիայի հավաքականը
Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1400-ը
Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ
13:30
Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 300 000 մարդ է տարհանվել
Վայոց ձորի մարզում պլանային ջրանջատում կլինի
13:10
Ռեկորդային օր՝ համաշխարհային ավիացիայի պատմության համար
13:00
Oskemen Open 2026 մրցաշարում 6 խաղափուլից հետո Շանթ Սարգսյանը կիսում է 6-րդ հորիզոնականը
12:50
Զելենսկին պատմել է Ֆեդորովի և Սիրսկու միջև ամիսներ տևած հակասությունների մասին
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների հայտարարագիրը
12:30
Վաղը կկայանա Թրամփի և Զելենսկու հանդիպումը
12:20
Հայ ըմբիշները այսօր Բաքվում կսկսեն իրենց պայքարը
Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
Պուտինը կկրկնի՞ Ստալինի գայթակղությունը
11:50
Դամասկոսը և Մոսկվան շարունակում են քննարկել ռազմաբազաների ճակատագիրը. Սիրիայի նախագահ
ՀՀ կառավարությունը նախատեսում է 2030 թվականից սահմանել արտադրական կեղտաջրերի արտանետման նոր պահանջներ
11:30
Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ամերիկացի զինվորականների թիվը հասել է 624-ի
Բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրումը նախատեսվում է անցկացնել 7, ծրագրայինը՝ 5 տարին մեկ
Սիրիան ռազմական միջամտություն չի իրականացնի Լիբանանում․ նախագահ աշ-Շարաա
Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու և ՍՊԸ-ի օրինական շահերին վնաս պատճառելու համար
10:50
ԱՄՆ-ը կասեցնում է Իրանի ուղղությամբ հարվածները. Axios

Նիկոլ Փաշինյանի իշխանության տապալման պատճառը լինելու է Facebook-ը. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Տարիներ անց, երբ ինձ հարցնեն՝ ի՞նչն էր պատճառը, որ «տապալվեց» Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, լակոնիկ կպատասխանեմ՝ Facebook-ը: Մեկ անգամ չէ, որ գրել եմ նոր իշխանությունների՝ սոցիալական ցանցերից կախված լինելու մասին: Այսօրվա պես հիշում եմ, որ կայքերից մեկը լուսանկարել էր այն ժամանակ նախագահի կողմից վարչապետ նշանակված Կարեն Կարապետյանի՝ թղթի վրա արված գծանշումներն ու հրապարակել, ինչը համացանցում դժգոհության մեծ ալիք էր բարձրացել, թե վարչապետը երկրի թիվ մեկ դահլիճում այլ բանով է զբաղված: Քննադատության էին արժանանում նաև առցանց խաղ խաղացող, այսպես ասած «շարիկ գլորող» պատգամավորները:

Այս գումարման խորհրդարանում պատգամավորները ոչ թե խաղ են խաղում, այլ «Facebook անում», ու նրանց նույնպես բնավ չի կաշկանդում այն հանգամանքը, որ այդ ամենը կարող են նկատել, տեսանկարահանել ու հանրայնացնել վերևում գտնվող լրագրողները:

Չնայած այդ դեպքում էլ, երևի, կարդարանան, թե «մութ ուժերին պատկանող լրատվամիջոցները փորձում են սևացնել մեզ»: Առավել քան տարօրինակ է, երբ երևույթը դրսևորվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթների ժամանակ:

Կառավարություն-Ազգային ժողով օրերս տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մեծ մասին չէր հուզում՝ ինչ հարցի է պատասխանում վարչապետը: Գլուխները կախած հեռախոսների մեջ՝ երևի մտքում հաշվում էին, թե երբ է գալու վերջին պատգամավորի հարց տալու ժամը, որ հոգիներն ազատվի ու «գնան իրենց գործերով»:

Իսկ հասարակությունը բոլորովին այլ որակի խորհրդարան էր ակնկալում, որտեղ բոլորը լծված էին լինելու երկիրը շենացնելու գործին, գլուխները կախ աշխատելու էին օրենսդրական փաթեթների վրա, փորձելու էին պատասխանել քաղաքացիների բոլոր դիմումներին… Բանախոսների խոսքն արհամարհելու և Facebook-ով տարվելու արատավոր պրակտիկան շարունակվում է նաև այսօր ու գնալով «կատարելագործվելու» է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում