Wednesday, 15 07 2026
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին

Հայաստանի Հանրապետությունում այս տարի փախստականի կարգավիճակ է ստացել 36 անձ

Հայաստանում 2019 թվականին մինչև հունիսի 17-ն ապաստան է հայցել 77 անձ՝ Իրանից, Կուբայից, Սիրիայից, Եգիպտոսից, Թուրքիայից, Իրաքից, Եմենից, Ռուսաստանի Դաշնությունից, Հնդկաստանից, Գվինեայից, Ադրբեջանից, Հորդանանից, Ուկրաինայից և Վրաստանից:

Աս մասին Փախստականների համաշխարհային օրվան նվիրված ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության ինտեգրման հարցերի բաժնի պետ Իրինե Հակոբյանը:

«Վերջին տվյալներով սույն թվականի մինչև հունիսի 17-ը Իրանից ապաստան է հայցել 29, Կուբայից՝ 19, Սիրիայից՝ 10 անձ: Եգիպտոսից, Թուրքիայից և Իրաքից 3-ական մարդ, Հնդկաստանից, Գվինեայից, Ադրբեջանից, Հորդանանից, Ուկրաինայից և Վրաստանից 1-ական անձ: Երկու հոգի էլ դիմել է Եմենից և ՌԴ-ից»,- նշեց Հակոբյանը:

Նրա խոսքով՝ նույն ժամանակահատվածում, Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ է ստացել 36 անձ:

«ԻԻՀ-ից 12 հոգի ստացել է փախստականի կարգավիճակ, Սիրիայից՝ 7, Լիբանանից՝ 5, Իրաքից՝ 4 հոգի: Կոնգոյից, Պակիստանից, Ուկրաինայից, Եմենից նման կարգավիճակ ստացել է 1-ական անձ, իսկ Աֆղանստանից և Թուրքիայից՝ 2-ական հոգի»,- ասաց ՄԾ ինտեգրման հարցերի բաժնի պետը:

Այդ անձանց համար իրականացվում են ինտեգրման տարբեր միջոցառումներ՝ հայոց լեզվի, քաղաքացիական կողմնորոշման դասընթացների կազմակերպում, ժամանակավոր կացարանի տրամադրման օժանդակություն, ինտեգրման գործընթացի համար անհրաժեշտ կառուցակարգերի մշակում:

«Քաղաքացիական կողմնորոշման դասընթացների ժամանակ փորձում ենք փախստականներին ներկայացնել, թե ինչպիսի երկիր է Հայաստանը՝ պատմությունը, մշակույթը և այլն: Ինտեգրման գործընթացի ժամանակ ճանաչված անձանց կարիքներն ենք գնահատում և առաջարկում մեր կողմից իրականացվող ծառայությունները»,- ասաց Հակոբյանը:

ՀՀ-ում փախստական ճանաչված անձինք վարձատրվող աշխատանքի իրավունք ունեն, բացառությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում:

«Փախստականի կարգավիճակ ստացած անձը կարող է ունենալ սեփականություն, բացի հողի սեփականության իրավունքից: Ազգային օրենսդրությամբ այդ իրավունքը տրվում է ՀՀ քաղաքացիներին և ՀՀ-ում հատուկ կարգավիճակ ստացած օտարերկրացիներին»,- ընդգծեց Իրինե Հակոբյանը:

Նա նաև շեշտեց, որ փախստականներն ունեն իրավունք մասնակցելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում