Tuesday, 28 07 2026
Արագիլն ընկել էր չշահագործվող կաթսայատան ծխատարի մեջ
Քննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ արդյունավետ պայքարի ուղիները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում
00:10
ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը
«Քրեական գործերի քննությունը տևում է մի ողջ հավերժություն» պնդումն այլևս ակտուալ չի լինելու. Գալյան
23:50
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
Հայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ
23:10
ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:56
Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ
22:50
Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր
Կներկայացվի «BRASS & BEATS» աննախադեպ համերգային նախագիծը
22:30
Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է
Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
22:00
Որակյալ սնունդը՝ առողջ կյանքի հիմք․ 50 առաջատար բժիշկներ Երեմյան գործանում էին
Կանխվել է Բելառուսից ՌԴ հայկական ծագման ծաղիկների ներմուծումը․ Ռոսսելխոզնադզոր
Ընդգծվել է Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը․ Կրեմլ
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
21:50
Ռումինիան Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին հայտարարել է պերսոնա նոն գրատա
21:50
«Նոուլ» թայֆունի զոհերի թիվը Չինաստանում հասել է 10-ի
Նոր սկանդալ Ադրբեջանի և Իրանի միջև
Պատերազմները Ուկրաինայում և Իրանում դառնում են փոխկապակցված` ազդելով մեր անվտանգության միջավայրի վրա
Պուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը
Երևանի և Թեհրանի գազային բանակցությունների շուրջ միջազգային կոնսենսուս կա
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին

Կասկածները առավել քան հիմնավոր են. Քոչարյանը պետք է անազատության մեջ մնա, նա կարող է գնել վկաներին

Պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը վստահ է, որ Ռոբերտ Քոչարյանն, ազատության մեջ մնալով, կարող է ազդել քննության վրա, վկաների վրա։ «Աշխատել եմ իր հետ, գիտեմ իրեն։ Գիտեմ, որ նա կարող է անել դա։ Նա կարող է պայմանավորվել վկաների հետ, կաշառել նրանց, գումարներ վճարի, որ նրանք հրաժարվեն իրենց ցուցմունքներից»,- նախօրեին «Ազատության» եթերում հայտարարել էր Մելքոնյանը։

Այն, որ Քոչարյանը պետք է մնա անազատության մեջ, քանի որ ազատության մեջ լինելով կարող է ազդել գործի քննության, վկաների վրա, պարբերաբար նշել են նաև Հատուկ քննչական ծառայության պետը, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, բազմաթիվ իրավապաշտպաններ։ «Ես բազմիցս նշել եմ, որ Ռոբերտ Քոչարյանն, ազատության մեջ լինելով, հնարավորություն ունի ազդելու քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա, թաքցնելու ապացույցները, այլ ձևով խոչընդոտելու նախաքննությանը»,- վերջերս պնդել էր ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:

«Մենք գտել ենք, որ առկա են օրենքով նախատեսված կալանավորման հիմքերը: Հատկապես շեշտադրել ենք հնարավոր ապօրինի ներգործությունը։ Ինչքանով որ հնարավոր է նախաքննության ընթացքում վկայի վրա, օրինակ, ներգործություն ունենալ տեսականորեն, այնքանով էլ հնարավոր է դատաքննության փուլում վկայի վրա ունենալ ապօրինի ներգործություն»,- վերջերս նշել էր նաև գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ևս համակարծիք է, որ Քոչարյանը, ազատության մեջ գտնվելով, կարող է ազդել վկաների վրա։ «Հաշվի առնելով, որ անձը՝ Ռոբերտ Քոչարյանը, տասը տարի եղել է երկրի նախագահ և, ըստ էության, ունի բազմաթիվ-բազմաթիվ տեղեկություններ այսօրվա գործող և նաև նախկին պաշտոնյաների վերաբերյալ՝ ես դա անվանում եմ դոսյեներ, ես առավել քան հիմնավոր եմ համարում, որ նա կարող է ազդել նախաքննության ներգրավված վկաների և այլ մեղադրյալների վրա, այսինքն՝ կարող է խոչընդոտել նախաքննության բնականոն ընթացքի և՛ օբյեկտիվ, և՛ բազմակողմանի, և՛ լրիվ իրականացմանը, մանավանդ հիմա, երբ ակտիվորեն քննվում են սպանության հանգամանքները»,- ասաց իրավապաշտպանը:

«Հավանականությունը, որ մեղադրյալը, մնալով ազատության մեջ, կարող է ապօրինի ներգործություն ունենալ թե՛ արդեն ցուցմունք տված վկաների նկատմամբ, թե՛ հնարավոր նոր վկաների ու բացահայտումների վրա, ես այդ հավանականությունը համարում եմ 100 տոկոսանոց իրական։

Գլխավոր դատախազն ասում էր, որ իրենք իրականում չունեն փաստեր, որ եղել է արդեն այդպիսի ներգործություն, բայց տեսեք՝ փաստ թիվ 1. Ռոբերտ Քոչարյանը եղել է Հայաստանի բարձրագույն իշխանություն, և նրան ենթարկվել են ուժային բոլոր համակարգերը։ Փաստ 2. մենք ունենք իրավիճակ, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրվել է մեղադրանք սահմանադրական կարգը տապալելու համար։ Փաստ 3. դատական համակարգը ժամանակին ուղիղ կախվածություն է ունեցել Քոչարյանից։ Սրանք փաստեր են, որոնք կարիք չունեն ապացուցման։ Հանրահայտ ճշմարտությունները ապացուցման կարիք չունեն։ Իմ թվարկած երեք փաստերը բավարար են, որպեսզի պնդենք, որ Քոչարյանի կողմից վկաների վրա ազդեցության ռիսկը շատ իրական է, և նա պետք է մնա անազատության մեջ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ իրավական հարցերի համակարգող Արմեն Խաչատրյանը՝ հավելելով, որ Քոչարյանի՝ ազատության մեջ մնալով, մենք հարվածի տակ ենք դնում ինչպես Մարտի 1-ի անջատված ամսով քննության օբյեկտիվությունը, լրիվությունն ու բազմակողմանիությունը, այնպես էլ մայր գործի մասով քննությունը, որի շրջանակներում ակտիվ բացահայտումներ են լինում։ «Այս պայմաններում ես համաձայն եմ գեներալ Մելքոնյանի կարծիքի հետ։ Մեղադրանքի կողմի դիրքորոշումը չի փոփոխվել, և մենք պնդում ենք, որ Քոչարյանը պետք է մեկուսացված լինի, չկարողանա իր անձնական, ֆինանսական, լրատվական, կոմպրոմատների ազդեցությունը օգտագործել և դրանով ապօրինի կերպով ազդել նախաքննության վրա»,- եզրափակեց Խաչատրյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում