Հունիսի 8-ին՝ ժամը 19։01-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Հաղպատի վանական համալիրում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:00-ին:
Shamshyan.com-ը հայտնում է, որ Աարդեն 2 ժամից ավելի է, Արտակարգ իրավիճակների փրկարար-ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Օձունի և Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատները՝ 4 մարտական հաշվարկով, քաղաքացիների օգնությամբ պայքարում են Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի Հաղպատ գյուղի Հաղպատավանքի վանատանն առաջացած հրդեհի տարածման դեմ:








































