Monday, 27 07 2026
Արագիլն ընկել էր չշահագործվող կաթսայատան ծխատարի մեջ
Քննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ արդյունավետ պայքարի ուղիները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում
00:10
ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը
«Քրեական գործերի քննությունը տևում է մի ողջ հավերժություն» պնդումն այլևս ակտուալ չի լինելու. Գալյան
23:50
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
Հայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ
23:10
ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:56
Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ
22:50
Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր
Կներկայացվի «BRASS & BEATS» աննախադեպ համերգային նախագիծը
22:30
Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է
Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
22:00
Որակյալ սնունդը՝ առողջ կյանքի հիմք․ 50 առաջատար բժիշկներ Երեմյան գործանում էին
Կանխվել է Բելառուսից ՌԴ հայկական ծագման ծաղիկների ներմուծումը․ Ռոսսելխոզնադզոր
Ընդգծվել է Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը․ Կրեմլ
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
21:50
Ռումինիան Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին հայտարարել է պերսոնա նոն գրատա
21:50
«Նոուլ» թայֆունի զոհերի թիվը Չինաստանում հասել է 10-ի
Նոր սկանդալ Ադրբեջանի և Իրանի միջև
Պատերազմները Ուկրաինայում և Իրանում դառնում են փոխկապակցված` ազդելով մեր անվտանգության միջավայրի վրա
Պուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը
Երևանի և Թեհրանի գազային բանակցությունների շուրջ միջազգային կոնսենսուս կա
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին

Արտգործնախարարն ասաց ամեն ինչ. արհեստական ստանդարտի վտանգավոր հետևանքը

Եթե ինչ-որ մեկը ենթադրում է, որ Հայաստան-Արցախ ներքին քննարկումները խաթարում են մեր միասնությունը, ապա խորհուրդ կտամ որևէ մեկին չսխալվել և չկասկածել այդ միասնության վրա, հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նրա խոսքերով, Հայաստանի հակառակորդները թող չկասկածեն այդ միասնականության վրա, իսկ ներքին կյանքում Հայաստանն ու Արցախը կարող են քննարկել ամենատարբեր թեմաներ: Արտգործնախարարի հայտարարությունը կարելի է դիտարկել, իհարկե, բարոյական հարթության վրա, այն իմաստով, որ դժվար է պատկերացնել հակառակ հայտարարություն, եթե անգամ միասնականությունն իսկապես լինի սպառնալիքի տակ:

Մյուս կողմից, սակայն, արտաքին գործերի նախարարի հայտարարությունը ավելին է, քան զուտ բարոյահոգեբանական տիրույթում արվող խոսքը: Առերևույթ, Հայաստանի և Արցախի իշխանության միջև կա բավականին մեծ լարվածություն, որն ունենում է տարբեր դրսևորումներ, և որոնցից վերջինը հունիսի 5-ին Նիկոլ Փաշինյանի և Բակո Սահակյանի, այսպես ասած, հեռակա բանավեճն էր կամ հայտարարությունները: Մեզ համար, որպես հանրություն, այդ ամենը բավականին խորթ է, որովհետև մինչ թավշյա հեղափոխություն գործում էր շատ հստակ ուղղահայացը, և դրանից շեղումը արտառոց երևույթ էր:

Այսպես, տարիների ընթացքում ձևավորվել է այսպես ասած՝ արհեստական միասնականության ստանդարտը, որը, սակայն, ինչպես կարող ենք դատել բանակցային գործընթացի քաղաքական տրամաբանության և բովանդակության, օրակարգի պատկերով, բացարձակապես չի բերել հայկական դիվանագիտական-քաղաքական դիրքերի ամրացման: Ներկայացված տարբերակներն ու սկզբունքները, մադրիդյանով և դրանից առաջ էլ, եղել են հայկական անվտանգության հաշվին, հայկական շահերի հաշվին: Ի վերջո, այդ պրոցեսի հետևանքով հասունացավ Ապրիլյան պատերազմը, դրան տանող ռազմա-քաղաքական միջավայրը, ընդ որում՝ տարիների ընթացքում: Ի՞նչ կանխարգելիչ դեր ունեցավ միասնականության այդ արհեստական ստանդարտը՝ թե այդ պատերազմի հասունացման ռազմա-քաղաքական գործընթացը կանխարգելելու, արգելակելու հարցում և թե՛ պատերազմին հայկական պետականության պատրաստ լինելու հարցում: Դարձյալ այդ արհեստական ստանդարտի արդյունավետության շատ ցածր գործակից: Դա այն դեպքում, երբ արհեստական ստանդարտի բացակայության պայմաններում արցախյան առաջին պատերազմի տարիներին հայկական գործողությունների թե՛ ռազմական, թե՛ քաղաքական էֆեկտիվությունը շատ ավելի բարձր էր: Կամ պարզապես բարձր էր, և այդ հաղթանակը գործնականում կառուցված էր հենց այդ՝ «ոչմիասնականության», իսկ իրականում, գործնականում, բուն հողի վրա՝ հենց այդ միասնականության վրա:

Միասնականություն, որը թելադրված էր արդեն ոչ թե քաղաքական և իշխանական կոնյունկտուրայից բխող արհեստական ստանդարտներով, այլ քաղաքական և գաղափարական քննարկումների, հաճախ թեժ բանավեճերի արդյունքում ծնվող օպտիմալ և համարձակ որոշումների, և իրենց ծննդի, այսպես ասած, բնականությունից բխող դրանց արտաքին կենսունակության վրա:

Ի վերջո պատահական չէ, որ ռազմա-քաղաքական խնդիրների ակոսը սկսեց բացվել այն գործընթացին զուգահեռ, երբ Հայաստանի իշխանությունը Արցախում սկսեց դնել միասնականության կոնյունկտուրային արհեստական ստանդարտներ, վերաձևելով Արցախի իշխանությունն ու այնտեղ իշխանության բերելով անձանց, որոնք լիովին լոյալ էին Երևանին, իսկ հետո արդեն իշխանության եկան նաև Երևանում: Եվ ուրեմն, միասնականության կոնյունկտուրային արհեստական ստանդարտի փոխարեն, հայկական պետականությանն անհրաժեշտ է վերադառնալ միասնականության բնական ձևաչափի, որի հիմքում հայկական պետականության ռազմավարական շահերն են և դրանց հասնելու մեխանիզմների և տրամաբանության շուրջ թեկուզ սուր ներքին քննարկումները, որոնք, սակայն, բերում են կենսունակ որոշումների: Վերջիվերջո, եթե մենք, որպես պետականություն, որպես հասարակական-քաղաքական կյանքի սուբյեկտներ չունենք այդօրինակ քննարկումների կարողություն, ապա դրանցից արհեստականորեն, կենացային տրամաբանությամբ զերծ մնալն ամենևին չի նշանակի զերծ մնալ միասնականությանը սպառնացող վտանգներից:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում