Wednesday, 15 07 2026
Ռուսաստանը Կիև-Բաքու համագործակցությունը հանդուրժում է, ի՞նչ «ռեսուրս ունի» Ադրբեջանը
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը

Երևանի պայմանը ՀԱՊԿ-ին. ինչ արժե Զասը

Ուրախալի է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում եղավ համաձայնություն 2020 թվականից Բելառուսի ներկայացուցչի ռոտացիոն պաշտոնավարման հարցում. Երևանում ընդունելով Բելառուսի ներկայացուցիչ գեներալ Ստանիսլավ Զասին՝ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ստանիսլավ Զասի թեկնածությունը Բելառուսը ցանկանում էր առաջ մղել Խաչատուրովի փոխարեն, երբ հայտնի իրադարձությունների արդյունքում նա հետ կանչվեց, և Հայաստանի քվոտան մնաց թափուր: Բելառուսն ու Ղազախստանը ցանկանում էին վերցնել այդ քվոտան ժամանակից շուտ: Ինչ էր ցանկանում Ռուսաստանը՝ չորոշակիացավ, թեև Մոսկվան կարծես թե խաղում էր երկակի խաղ: Երևանը պնդում էր, որ քվոտան պետք է մնա: Քվոտան մնաց, բայց թույլ չտվեցին նշանակել նոր ներկայացուցիչ: Երևանն էլ թույլ չտվեց նշանակել այլ երկրի ներկայացուցիչ, թեև նախորդ տարեվերջին Բելառուսն ու Ղազախստանը պաշտոնապես հայտարարեցին, թե Զասն իբրև թե հաստատված թեկնածու է: Սակայն հնարքը, բլեֆը չանցավ, Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ միակ ղեկավարն էր, որ չընդունեց Զասին այդ ժամանակ:

Հիմա Փաշինյանը հայտարարում է հանգուցալուծման ուրախալիության մասին: Ի՞նչն է Հայաստանի համար ուրախալի՝ որ քվոտան պահպանվե՞ց: Թե՞ որ լուծվում է քվոտայի կանոնակարգման հարցը, երբ հետկանչի դեպքում մյուս անդամները պարտավոր են ընդունել տվյալ երկրի այլ թեկնածուի: Ի վերջո՝ խոսքն այն մասին էր, որ այստեղ կա խնդիր, և ՀԱՊԿ-ում այդ հարցը կանոնակարգված չէ: Սակայն ակնառու է, որ խնդիրը կանոնակարգը չէր, այլ քաղաքական իրողությունները, և Հայաստանի երիտասարդ իշխանությունը խոշոր հաշվով մնացել էր մենակ՝ ՀԱՊԿ, այսպես ասած, «մոնստր հնաբնակների» դեմ:

Այդ տեսանկյունից Երևանը գրեթե փայլուն հանձնեց քննությունը՝ տեղի չտալով հոգեբանական և քաղաքական ճնշումներին: Մյուս կողմից՝ ակնառու է, որ խնդիրները ավելի լայն են, և Հայաստանի իշխանությունն էլ հարցը դնում է այդ համատեքստում՝ հայտարարելով, որ Հայաստանի ակնկալիքը ՀԱՊԿ-ից Հայաստանի անվտանգությանն ու ռեգիոնալ բալանսին նպաստելն է՝ դրանով նպաստելով խաղաղությանը: Մինչդեռ ՀԱՊԿ-ն առնվազն առայժմ գործել է բոլորովին այլ տրամաբանությամբ:

Այստեղ է հարցերի հարցը, որից էլ բխում է հարցադրում կոնկրետ իրավիճակի կապակցությամբ: Ո՞րն է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում համաձայնության և հանգուցալուծման վերաբերյալ Երևանի ուրախության հիմքը: Եթե խոսքը ընդամենը քվոտան պահպանելու մասին է, ապա այստեղ ուրախությունը կարող է լինել, այսպես ասած, «պյուռոսյան», որովհետև Բելառուսը, Ղազախստանը անկասկած կփորձեն Հայաստանի «քթից բերել» այդ հաղթանակը կամ ուրախությունը: Մոսկվան էլ բնականաբար կանի նույնը՝ պարզապես դարձյալ ՀԱՊԿ-ում իրեն բնորոշ երկակի խաղով:

Այլ հարց է, եթե խոսքը այնպիսի հանգուցալուծման մասին է, որտեղ Երևանը դրել է ապագայի համար կարևոր հարցադրումներ ու պայմաններ, ինչի դիմաց համաձայնել է հավանություն տալ Զասի թեկնածությանը՝ հաշվի առնելով այն, որ Զասը ռազմական կրթություն ստացել է Բաքվում, համարվում է Բելառուսի ռազմաքաղաքական շրջանակներում ադրբեջանական կապերի կրող և առաջ մղող: Իհարկե հասկանալի է, որ Զասը չէ, որ որոշելու է ՀԱՊԿ քաղաքական վարքագիծը, ռազմաքաղաքական բնույթն ու տրամաբանությունը, բայց այդօրինակ թեկնածուի հաստատելու համար Երևանը ՀԱՊԿ-ից պետք է որ բավականին թանկ գին պահանջի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում