ԱՄՆ վարչակազմի կարծիքով՝ «Գազպրոմի» և Ուկրաինայի միջև պայմանագրային հակասությունները առայժմ չեն սպառնում Եվրամիությանը վառելիքի մատակարարմամբ: Ria Novosti-ի փոխանցմամբ՝ լրագրողներին այս մասին ասել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը:
«Առայժմ ոչ մի տվյալ չկա, որ տվյալ պահին բնական գազի մատակարարման վտանգ կա»,- ասել է Էռնեստը:
Նրա խոսքերով՝ Եվրոպայի և Ուկրաինայի պահեստներում բնական գազի ծավալների պաշարները մեղմ ձմռան շնորհիվ սովորականից ավելի շատ են: Պատասխանելով լրագրողների հարցին՝ արդյոք ԱՄՆ-ը ծրագրո՞ւմ է Եվրոպա մատակարարել սեփական գազ, Սպիտակ տան ներկայացուցիչն ասել է, որ ԱՄՆ-ից առաջին արտահանումը սպասվում է 2015-ի վերջից ոչ շուտ:







































