Եվրասիական տնտեսական միությունը կարող են գործարկել խորհրդային ավանդույթի ոգով՝ օբյեկտները շահագործման հանձնել անավարտ: Այս մասին Naviny.by-ին տված հարցազրույցում հայտարարել է բելառուսցի վերլուծաբան, միջազգայնագետ Անդրեյ Ֆյոդորովը:
Փորձագետի կարծիքով՝ նշանակված ժամկետները հնարավոր է պահպանել, սակայն եթե չհաջողվի լուծել վիճելի հարցերը, ապա ԵվրԱզԷՍ-ին սպասվում է նույն ճակատագիրը, ինչ հետխորհրդային ինտեգրացիոն մյուս միություններին՝ այն չի աշխատի այնպես, ինչպես պետք է:
Ֆյոդորովն ուշադրություն է դարձնում տնտեսական առումով Պուտինի անզիջողականության վրա: Թվում էր՝ այժմ ճիշտ ժամանակն է քծնել գործընկերներին, ի՞նչն է խանգարում: «Չի բացառվում, որ տնտեսական խնդիրները»,- ասել է վերլուծաբանը:
Նա հիշեցրել է, որ Ղրիմ ներխուժումն ավելի նվազեցրեց ռուբլին, հանգեցրեց ֆոնդային շուկաների փլուզմանը, իսկ այժմ, հավանական է, Պուտինը ստիպված կլինի իր վրա վերցնել դոտացիոն Ղրիմը, որի հանգստյան սեզոնը, ըստ էության, արդեն խափանվել է:
Վերլուծաբանները նախկինում ևս նշել էին, որ Մոսկվան կարող է «ճողվածք ստանալ» Եվրասիական միության նախագծի պատճառով, քանի որ այն գրավիչ է այնքանով, որքանով Ռուսաստանը պատրաստ է վճարել գործընկերներին իտեգրմանը մասնակցելու համար: Կրեմլի ռեսուրսներն առանց այդ էլ հյուծվել են, Ղրիմի նոր պատերազմի ուրվականն էլ ռուսական տնտեսությանը սպառնում է «նոկդաունով»:
Իսկ երբ Ռուսաստանի մեղրաբլիթները վերջանան, ապա վերջինիս հետխորհրդային ինտեգրմանը սպասվում է քարացում:









































