Tuesday, 14 07 2026
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին

Քննչական կոմիտեն Ավան վարչական շրջանում 2018թ. ապրիլի 22-ին արձանագրված զանգվածային անկարգությունների գործով մեղադրանքներ է առաջադրել

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է 2018թ. ապրիլի 22-ին Ավան վարչական շրջանում արձանագրված զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը՝ երեք մեղադրյալի մասով: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ավելի վաղ քննչական կոմիտեն հայտնել էր, որ ապրիլի 22-ին Ավանում գործող «Ֆորդ» ավտոսրահի մոտակայքում քաղաքացիական հագուստով մի խումբ անձինք, որոնցից ոմանք՝ բժշկական դիմակներով, փակել են Աճառյան փողոցից դեպի Կենտրոն տանող ճանապարհի երթևեկելի հատվածը, մահակներով հարվածել և վնասել քաղաքացիների ավտոմեքենաները, ինչպես նաև՝ խոչընդոտել «Հանրային Ռադիո»-ի լրագրողի մասնագիտական գործունեությունը։

Մինչդատական վարությունում իրականացված մեծածավալ քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հնագամանքներ, զանգվածային անկարգություններին մասնակից անձանցից երեքի ինքնությունը: Նրանցից մեկը Ավան վարչական շրջանի կրթության և սպորտի բաժնի ավագ մասնագետ Ա.Գասպարյանն է՝ ծնված 1983թ., մյուսը՝ նույն վարչական շրջանի աշխատակազմի ԵՀՀ բաժնի առաջին կարգի մասնագետ Կ.Տոնոյանը՝ ծնված 1985թ., իսկ երրորդը՝ Երևանի քաղաքապետարանի ՀԿՊԾ տարածքային երկրորդ բաժնի առաջատար մասնագետ Է.Պետրոսյանը՝ ծնված 1985թ.:

Նախաքննության տվյալներով՝ նշված օրը «Իմ քայլը» քաղաքացիական նախաձեռնության կողմից Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում անցկացվել է բողոքի ակցիա՝ զուգորդված խաղաղ հավաքի իրականացմամբ։

Կազմակերպված խաղաղ հավաքներին մասնակցելու և հավաքված անձանց ազատ տեղաշարժման իրավունքները սահմանափակելու, Երևան քաղաքի Կենտրոն ուղևորվող քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու դիտավորությամբ՝ 2018թ. ապրիլի 22-ին Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցի և Աճառյան 2-րդ փողոցի խաչմերուկում՝ «Ֆորդ» ավտոսերվիսի մոտ, կազմակերպվել են բռնությամբ և ջարդով զուգորդված, զանգվածային անկարգություններ, որի ընթացքում, մասնակիցների ինքնությունները թաքցնելու, հասարակության անդամների մոտ վախի մթնոլորտ ստեղծելու նպատակով, զանգվածային անկարգության մասնակիցներին բաժանվել են բժշկական դիմակներ և մահակներ, դիտավորությամբ վնասվել են քաղաքացիներին պատկանող ավտոմեքենաներ, ինչպես նաև խոչընդոտվել է լրագրողի մասնագիտական գործունեությունը:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ զանգվածային անկարգությունները լուսաբանելու նպատակով դեպքի վայր է մեկնել «Հանրային Ռադիո» ընկերության լրագրող Վրույր Թադևոսյանը և իր մոտ գտնվող «IPad Air 2» մոդելի պլանշետով սկսել է իրականացնել ուղիղ հեռարձակում դեպքի վայրից:

Զանգվածային անկարգության մասնակիցները, տեսնելով, որ ուղիղ եթերով լրագրողը հեռարձակում է իրենց գործողությունները, պահանջել են, որ նա դադարեցնի տեսանկարահանումը: Լրագրողն իր մասնագիտական գործառույթները շարունակելու համար ներկայացել է որպես լրագրող և հրաժարվել կատարել նրանց պահանջը, ինչին ի պատասխան՝ զանգվածային անկարգության մասնակիցները քաշքշուկ են ստեղծել, որի ընթացքում գործով չպարզված անձինք վերցրել են նրա պլանշետը և բջջային հեռախոսը՝ խոչընդոտելով լրագրողի մասնագիտական գործունեությունը:

Ձեռք բերված բավարար ապացույսների հիման վրա՝ Ա.Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-164-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ Է.Պետրոսյանին և Կ.Տոնոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Քրեական գործը 3 մեղադրյալների մասով անջատվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ մասնակիցների ամբողջական շրջանակը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։

Քննության առարկա են դարձվել նշված դեպքերի վերաբերյալ առկա տեսագրությունները, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ տրվել ոստիկանության ստորաբաժանումներին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում