Thursday, 23 07 2026
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք
15:30
Պատժամիջոցները շարունակում են թուլացնել ՌԴ-ին. Լայեն
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար 2 անձ է կալանավորվել
15:10
Բրիտանիան Իրանից հետ է կանչում դեսպանատան աշխատակիցներին
Ռուս-ամերիկյան «մեծ գործարք է քննարկվում»
14:50
ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ
Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
14:30
Ռուբիոն մանրամասներ է հայտնել Լավրովի հետ հանդիպումից
Բեռնատարների սահմանային հերթերի նոր կարգը կխթանի արտահանումը
14:10
Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը
Անշարժ գույք՝ առանց նոտար այցելելու․ ինչպես կատարել գործարքը հեռավար
13:50
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի
Գյումրիի ՏՏ կենտրոն հիմնադրամին հողամաս կվաճառվի՝ 5 սկսնակ ընկերություն ստեղծելու նպատակով
13:30
ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ
Բնակարանաշինության նպատակով Արարատում 2 գույք կդառնա համայնքային սեփականություն
13:10
Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին
ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ
12:50
Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին
Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
12:30
Իսպանիայում և Ֆրանսիայում շարունակվում է պայքարն անտառային հրդեհների դեմ
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ են ջրամեկուսացման աշխատանքները
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
Բեռլինում Ալիևը «միջին տերության» առաջնորդի կարգավիճակ չի ստացել
11:50
Գերմանիայում հավանություն են տվել «Ռոսատոմի» հետ համատեղ նախագծին
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել
11:30
ԿՀՎ օբյեկտներին Իրանի հասցրած հարվածներում արդյոք ՌԴ-ն դեր ունի. Reuters
Հայաստանի հարավում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառման գործընթաց
ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Լավրովի և Ռուբիոյի բանակցություններից
11:00
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
10:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է ԱՄՆ զինուժին 1.15 տրիլիոն դոլար հատկացնելու օրինագիծը

Ադրբեջանական կրակոցներ Մեդվեդևի «պատվին»

Տավուշի մարզի Բաղանիս գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ հակառակորդի կողմից երեկ կրակոցներ են հնչել։ Կրակահերթը տևել է կես ժամից 40 րոպե՝ ընդհատումներով։ Գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել, դրանք արձանագրվել են Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհի Ոսկեպար-Բաղանիս ճանապարհահատվածի ուղղությամբ։ Բարեբախտաբար, վնասներ և տուժածներ չկան։

Բոլոր փաստերը կան ենթադրելու, որ ադրբեջանական այս կրակոցներն ավելի շատ քաղաքական ենթատեքստ ունեն, ու առայժմ հիմք չկա խոսելու այն մասին, որ առաջիկայում ականատեսը կլինենք, այսպես կոչված, «վերելակային դիվանագիտության» կամ Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև բանավոր պայմանավորվածությունների չեղարկմանը։ Ընթերցողին հիշեցնենք, որ վերջին անգամ Բաղանիսի ուղղությամբ հակառակորդի կողմից 2018 թ.-ի սեպտեմբերի 12-ին էին հնչել կրակոցներ:

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև առաջին պաշտոնական հանդիպումից հետո կարգավորման գործընթացում իրավիճակի որոշակի փոփոխություն է եղել, ինչն իր հրապարակային արտահայտությունը գտավ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների՝ մարտի 15-ին Մոսկվայում տեղի ունեցած հանդիպմանը հաջորդած արձագանքներում։ Հանդիպումն այդ տեղի է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ներկայությամբ, ըստ ամենայնի՝ միջնորդությամբ, ու պատահական չէ, որ փորձագիտական շրջանակներում կարծիքներ հայտնվեցին, որ Բաքուն, դժգոհ լինելով հայկական կողմի առաջադրած օրակարգից, դարձյալ փորձում է Ռուսաստանի աջակցությամբ «խմբագրել» կարգավորման գործընթացը։ Այլ խոսքով՝ ստեղծվում է մի իրավիճակ, որը, շատերի կարծիքով, նման է 2016-ի ապրիլյան պատերազմին նախորդող փուլին։

Դժվար է ասել, թե որքանով են իրական հոռետեսական այս կանխատեսումները, սակայն փաստ է, որ մոսկովյան հանդիպումից հետո Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը բարձրաձայնեց, թե իր հայաստանյան գործընկերոջ հետ քննարկել է 2016-ի ռուսական կարգավորման ծրագիրը, այլ խոսքով՝ «լավրովյան» պլանը։ Ուշագրավ է, որ այս տեղեկատվությունը Լավրովն ավելի շուտ հաստատեց, քան հերքեց։ Իհարկե, Հայաստանի արտգործնախարարությունը հանդես եկավ հերքումով, սակայն փաստն այն է, որ մոսկովյան հանդիպումը բանակցային գործընթացում որոշակի տրամաբանություն է փոխել, ինչի դրսևորումներն են, թերևս, երեկվա կրակոցները։

Երեկվա սահմանային միջադեպի փաստն ավելի արտառոց է դառնում այն իմաստով, որ այն նախորդեց Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի երևանյան այցին։ Կարելի է նույնիսկ պնդել, որ ադրբեջանական կրակոցները Մեդվեդևի «պատվին» էին։ Այլ հարց է, որ դժվար է հստակ կանխատեսել այդ կրակոցների ուղերձը։ Արդյոք Բաքուն վերադառնում է շանտաժի իր ավանդական քաղաքականությա՞նը՝ Մոսկվային ու նաև մյուս միջնորդներին հասկացնելով, որ դարձյալ մտադիր է դիմել կոշտ հռետորաբանության ու պատերազմի նախապատրաստություն տեսնել, թե՞ սա «ողջույն» էր Հայաստան ժամանող ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյային՝ ի նշանավորումն ռուս-ադրբեջանական հերթական սեպարատ համաձայնությունների։

Ավելորդ չէ նշել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տակավին օրերս Պեկինում հանդիպել է իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ ու, ի թիվս այլ հարցերի, քննարկել է նաև ԼՂ խնդիրը։

Առաջ քաշված վարկածներից ո՞րն է իրականը՝ ցույց կտան արդեն առաջիկա օրերի ու շաբաթների իրադարձությունները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում