Wednesday, 15 07 2026
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին

ԵԱՏՄ-ում ահռելի մեծ խնդիրներ կան. ՏՄՊՊՀ նոր նախագահը լուրջ անելիքներ ունի

«Թեև Արտակ Շաբոյանը վերջին մեկ տարվա ընթացքում բավական ակտիվացրել, լավացրել էր հանձնաժողովի աշխատանքը, ավելի ինքնուրույն էր, սակայն հանձնաժողովի նոր նախագահը մի շարք անելիքներ ունի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը։

Նշենք, որ առաջիկայում սպասվում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նոր նախագահի ընտրություն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ պաշտոնում առաջարկել է գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գևորգյանի թեկնածությունը։

Մակարյանի խոսքերով՝ քանի որ հետհեղափոխական Հայաստանում բիզնեսի, օլիգարխների կողմից այլևս ճնշումներ չեն լինելու հանձնաժողովի նկատմամբ, հանձնաժողովը կարող է աշխատել ավելի անաչառ, ավելի պրոֆեսիոնալ և ազնիվ։ «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Արտակ Շաբոյանին, քանի որ նա վերջին մեկ տարվա ընթացքում լուրջ վերլուծություններով հիմնավորումներ էր անում։ Նա նախկինում կաշկանդված էր, կարողությունների խնդիր կար, բայց ինչևէ։ Հիմա գալիս է նորը, և կարծում եմ, որ առաջին խնդրին, որին պետք է անդրադառնա նոր նախագահն այն է, որ իր աշխատանքներում բացառապես նշանակություն տա պրոֆեսիոնալ աշխատանքով։ Ժամանակները փոխվել են, և հանձնաժողովը միայն պրոֆեսիոնալիզմով կարող է ցույց տալ իր աշխատանքը։ Հաջորդ խնդիրը, որի վրա պետք է ուշադրություն դարձնի հանձնաժողովը, դա այն է, որ պետք է ստեղծել այնպիսի տվյալների բազա ու վերլուծական նյութեր, որ խնդիրների առաջացման դեպքում արագ արձագանք տրվի։ Օրինակ, եթե գների թանկացում կա, չսկսեն նոր ուսումնասիրություն կատարել, այլ եղած բազայի հիման վրա արագ լուծում տրվի խնդրին։ Պետք է կանխարգելիչ ֆունկցիայի մասն ուժեղացվի»,- ասաց Մակարյանը՝ հավելելով, որ հաջորդ կարևոր խնդիրը ԵԱՏՄ-ն է, որտեղ կան ահռելի մեծ թվով խնդիրներ։ Արտակ Շաբոյանի հանձնաժողովը, Մակարյանի խոսքերով՝ բավական լուրջ աշխատանք տարավ այդ մասով, ԵԱՏՄ-ում պաշտպանելով մեր գործատուների շահերը, բայց ԵԱՏՄ-ի ներսում մեր գործատուների մասով հսկայական խնդիրներ կան, որոնք պետք է կարգավորվեն։ «Կրկնակի աշխատանք պետք է տանել ԵԱՏՄ-ի շրջանակներում Ռուսաստանի հետ կապված հարցերով՝ մտավոր սեփականության, առևտրային, գնումների հետ կապված խնդիրներ։ Հարցերը շատ տարբեր են և դրանք պետք է լուծել»,-ասաց Մակարյանը։

Մեր զրուցակցի խոսքերով՝ ՏՄՊՊՀ-ն, հանդիսանալով անկախ մարմին, միևնույն ժամանակ պետք է բավական ակտիվ համագործակցի պետական այլ կառույցների, գերատեսչությունների հետ, որոնք զբաղվում են ռեֆորմներով։ ՏՄՊՊՀ-ն պետք է իր վերլուծությունները տրամադրի այդ գերատեսչություններին, որի վրա կարելի է հենվել, հետևություններ անել և դա դարձնել ռեֆորմի, օրենսդրական փոփոխության նախագծի հիմք։

Ինչ վերաբերում է հանձնաժողովի կառուցվածքին, անդամներին, ապա նկատենք, որ նախօրեին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետը առաջարկեց «Լուսավոր Հայաստան» և ԲՀԿ խմբակցություններին անդամներ առաջարկել ՏՄՊՊ հանձնաժողովի, ինչպես նաև հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար։

Մակարյանը կարծում է, որ դա շատ լավ առաջարկություն է, քանի որ ընդդիմության ներգրավվածությունը հանձնաժողովի աշխատանքներում շատ դրական կլինի, քանի որ ավելի մեծ վստահություն կլինի հանձնաժողովի աշխատանքների թափանցիկության մասով։ «Բացի դրանից՝ և՛ ԼՀԿ-ի, և՛ ԲՀԿ-ի պատգամավորները շատ ակտիվ են ու շատ հաճախ շատ խելացի լուծումներ են առաջարկում և բավականին հակակշռում են իրավիճակը։ ՏՄՊՊՀ-ն շատ լուրջ դերակատարություն ունի երկրի տնտեսության մեջ, հետևաբար, ընդդիմության ներկայությունը հանձնաժողովում և նրանց առաջարկությունները կարող են օպտիմալացնել համակարգը»,-եզրափակեց Մակարյանը։

Նշենք, որ առաջիկայում ԱԺ-ում կկայանա ՏՄՊՊ հանձնաժողովի նախագահի ընտրությունը։ Գեղամ Գևորգյանը նախօրեին լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ԱԺ իր ելույթում կմատնանշի իր անելիքներն ու պատկերացումները հանձնաժողովի աշխատանքի մասով։ Խոսելով մենաշնորհների և դրանց դեմ պայքարի մասին՝ նա հայտարարել էր, որ ինքը չի պայքարելու մենաշնորհների վերացման համար: «ԱԺ-ում ելույթ եմ ունենալու, իմ ելույթի գլխավոր կետը վերաբերում է հասարակության ընկալմանը՝ մենաշնորհի, գերիշխող դիրքերի, գների վերաբերյալ։ Կարծում եմ՝ ճիշտ չենք ընկալում, թե ինչ է մենաշնորհը, ինչ է գերիշխող դիրքը և ինչ պետք է անենք դրանց դեմ։ Պետք է պայքարենք, որ մենաշնորհն ու գերիշխող դիրք ունեցողը չչարաշահի իր լիազորությունը: Այսինքն՝ գերիշխող դիրքը մեր օրենսդրությամբ թույլատրելի է»։ Գեղամ Գևորգյանի խոսքերով՝ ոչ թե ոլորտների, այլ երևույթների դեմ պետք է պայքարել․«Ասում են՝ մենաշնորհը պետք է վերացվի. մենաշնորհը կարող է չկարողանանք վերացնել կամ պետք չլինի վերացնել։ Մենաշնորհին ու գերիշխող դիրք ունեցողին պետք է չթողնենք չարաշահի, սա է խնդիրը»։ Նա ընդգծեց, որ օրենսդրությամբ բոլորը հավասար պայմաններ ունեն, թեպետ չի կարող վստահեցնել, որ իրական կյանքում էլ նման պատկեր է։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում