Wednesday, 15 07 2026
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին

Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթը համեմատելի չի համարում նախկին ղեկավարների ելույթների հետ

ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծիքով` ԵԽԽՎ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառույցի դերն իր քաղաքական կենսագրության մեջ ներկայացնելով, շատ կարևոր ուղերձ է հղել ԵԽԽՎ-ին: Մարուքյանն այս մասին խոսեց ՀՀ ԱԺ-ում հայաստանյան պատվիրակության անդամների հրավիրած ասուլիսում:

«Չի կարելի վարչապետի ելույթը երկրի նախկին ղեկավարների ելույթների հետ համեմատել, որովհետև Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Եվրոպայի խորհրդի դերը իր քաղաքական կենսագրության մեջ: Այսօր Եվրոպայի խորհուրդը, ԵԽԽՎ-ն՝ լինելով ճգնաժամի մեջ, երկու կարևոր ուղերձ ստացավ, որ այդ կառույցը կարողացել է այնպես անել, որ քաղաքական գործչին չկալանավորեն և ազատ արձակեն: Դա կարևոր ուղերձ է այն մասին, որ կառույցը շատ հարցերում` մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների հետ կապված հարցերում միակ հույսն է հետխորհրդային երկրներում, որոնք անդամ պետություն են հանդիսանում»,-ասաց Մարուքյանը:

Նա նկատեց, որ այդ ամբիոնից երկրների առաջնորդները խոսում են իրականացված բարեփոխումների մասին, և Փաշինյանը խոսեց այն մասին, թե հեղափոխությունն ինչպես է եղել: «Եվ քանի որ բարեփոխումների մեծ փուլ չենք անցել, դեռ չէր կարող մանրամասն ներկայացնել, թե օրինակ դատական բարեփոխումներն ինչպես կատարվեցին: Հաջորդ ելույթի ժամանակ պետք է որ դրա մասին խոսի, եթե կատարած լինեինք»,-նշեց Մարուքյանը:

Նա շատ լավ գնահատեց վարչապետի ելույթի` Ղարաբաղին վերաբերող հատված, հարցուպատասխանի հատվածը ևս: Մարուքյանը որևէ բացասական բան չի նկատել է, որ Հայաստանից, Հայաստանի առաջնորդներից շատ բարձր սպասումներ կա:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանն անցկացվել է ապրիլի 9-12-ը Ստրասբուրգում: Ապրիլի 11-ին ելույթ է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ինչպես երկրում տեղի ունեցած փոփոխություններին, այնպես էլ Ղարաբաղյան հակամարտության խնդրին, պատասխանել է հարցերի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում