Գիտնականները Եգիպտոսում կարևոր հնէաբանական բացահայտում են արել բացելով Հինգերրորդ արքայատոհմի պաշտոնյայի գունազարդ ու նկարազարդ պատերով և լավ պահպանված գրություններով դամբարանը։ Այդ մասին տեղեկացնում է The Times of Israel-ը։
Սահարային մոտ գտնվող դամբարանը պատկանում է Հուվի անունով բարձրաստիճան պաշտոնյային, ով, ինչպես ենթադրվում է, ապրել է մ․թ․ա․ 2388-2356թթ․ ընկած ժամանակահատվածում Եգիպտոսում իշխող արքայատոհմի օրոք։