Monday, 27 07 2026
17:30
Իսպանիայում անտառային հրդեհները հասել են արտակարգ մակարդակի
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
«Օդային հրադադարի» վերաբերյալ որևէ կոնկրետ մանրամասն չկա․ Պեսկով
Ջերմաստիճանը կնվազի
16:50
ՖԻՖԱ-ի նախագահը համարում է, որ ԱԱ-ն հաջող է ընթացել
Դաշնակահար Վարդան Օվսեփյանն ու երգչուհի Տատիանա Պառռան երևանյան համերգով անմոռանալի օր կպարգևեն ջազի երկրպագուներին
Գազայի հարցով Խաղաղության խորհուրդը մտադիր է առաջիկա ամիսներին անկլավում ներդնել նոր կառավարման համակարգ
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի պաշտպանության նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման հեռանկարները
16:10
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
15:50
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի ճանապարհին 52 և 70–ամյա քաղաքացիները վնասվածքներ են ստացել
15:30
Պաղեստինի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել իսրայելական հարձակումները կանխելու համար
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով երկրորդ անձն է ձերբակալվել
15:10
Իրանն ու Հյուսիսային Կորեան փաստացի ներգրավված են պատերազմում. Զելենսկի
Ռուսաստանի «գերակայությանը վերջ տալու» Ադրբեջանի մոտիվացիան ո՞րն է
14:50
Թրամփը հերքել է լուրերը, որ Իրանի դեմ պատերազմում կա զինամթերքի պակաս
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 1.1 տրիլիոն դրամ
14:30
Կանադայում անտառային հրդեհի մակերեսը գերազանցել է 66 000 հեկտարը
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով կա ձերբակալված․ նախաձեռնվել է քրեական վարույթ
14:10
Անդրեա Պիռլոն չի գլխավորի Իտալիայի հավաքականը
Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1400-ը
Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ
13:30
Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 300 000 մարդ է տարհանվել
Վայոց ձորի մարզում պլանային ջրանջատում կլինի
13:10
Ռեկորդային օր՝ համաշխարհային ավիացիայի պատմության համար
13:00
Oskemen Open 2026 մրցաշարում 6 խաղափուլից հետո Շանթ Սարգսյանը կիսում է 6-րդ հորիզոնականը
12:50
Զելենսկին պատմել է Ֆեդորովի և Սիրսկու միջև ամիսներ տևած հակասությունների մասին
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների հայտարարագիրը

Արցախում հանցագործությունների թիվը նվազել է.Ազգային ժողովում տեղի է ունեցել քննարկում ԱՀ ոստիկանապետի մասնակցությամբ

Արցախի Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 12-ին Ոստիկանապետ Իգոր Գրիգորյանի առաջարկությամբ հրավիրել է ընդլայնված կազմով քննարկում՝ ոստիկանության համակարգում կատարվող բարեփոխումները ներկայացնելու և հասարակության շրջանում ոլորտին առնչվող հարցերը պարզաբանելու նպատակով: Ինչպես տեղեկացրեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը նշել է, որ ներկայիս հանդիպումը կազմակերպվել է նախորդ քննարկման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:

ԱՀ ոստիկանության պետ Իգոր Գրիգորյանը, խոսելով 2018թ. համակարգի գործունեության մասին և անդրադառնալով հանցագործությունների ցուցանիշներին, հավելել է, որ 2017թ. դրանց թիվը կազմել է 766, 2018-ին՝ 739, այդպիսով նվազելով 27-ով: Բացահայտումները կազմել են 97,8 տոկոս: 2019թ-ի արդյունքներով չբացահայտված հանցագործություն չկա:

Ներկայացնելով համակարգում իրականացվող բարեփոխումները՝ ոստիկանապետը առանձնացրել է շրջաններում անձնագրային ծառայության բարելավմանն ուղղված աշխատանքները՝ վստահեցնելով, որ երկու ամսվա ընթացքում այդ ծառայությունը ամբողջությամբ հասանելի կլինի հանրապետության բոլոր շրջաններում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև պատգամավոր Հայկ Խանումյանի՝ մի քանի օր առաջ ոստիկանական համակարգին ուղղված մեղադրանքներին: Մանրամասնելով իր հայտարարությունը՝ պատգամավորը նշել է, որ այն արվել է ձեռքի տակ ունենալով որոշ տվյալներ և բողոքներ: Հայկ Խանումյանը, ողջունելով ոստիկանական համակարգում վերջին ամիսներին կատարվող բարեփոխումները, առաջարկել է օգտագործել խորհրդարանական վերահսկողության միջոցները՝ առկա խնդիրները լուծելու նպատակով:

Ոստիկանապետ Իգոր Գրիգորյանը պատրաստակամություն է հայտնել շուրջօրյա ռեժիմում աշխատել պատգամավորների հետ՝ ունեցած տեղեկությունները ճշտելու և համապատասխան լուծումներ տալու համար:

Հանդիպմանը մասնակցել են ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, ԱԺ մշտական հանձնաժողովների և խմբակցությունների ղեկավարներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում