Tuesday, 14 07 2026
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին

ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալի եղբայրը խլել է Էդմոն Խուդյանի շենքը և վարկեր վերցրել «Հայբիզնեսբանկից». նոր մանրամասներ

Նախօրեին մենք անդրադարձել էինք ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Ռոմիկ Հարությունյանին: Գրել էինք, որ նա փախել է Հայաստանից, քանի որ ԱԱԾ-ում ներքին ծառայողական քննություն է սկսվել, որը խոստանում է բավական ուշագրավ բացահայտումներ անել Հարությունյանի պաշտոնավարման ժամանակահատվածի հետ կապված: Հարությունյանը իր պաշտոնավարման ժամանակահատվածում զբաղվել է մի շարք պաշտոնյաների (և ոչ միայն ) հովանավորչությամբ, միջնորդությամբ, ինչի արդյունքում կյանքի են կոչվել մի շարք անօրինական գործարքներ: Բացի դա, Ռոմիկ Հարությունյանի անունը կապվում է նաև «Հայբիզնեսբանկում» 2013թ. տեղի ունեցած դեպքերի հետ, որի պատճառով բանկի մի  քանի աշխատակիցներ ներկայումս կալանավորված են:

«Առաջին լրատվական»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Ռոմիկ Հարությունյանի հովանավորչության արդյունքների մասին: Մասնավորապես, որ հենց  Հարությունյանի հովանավորությամբ է եղբայրը՝ Ռոբերտ Հարությունյանը, «քցել» սփյուռքահայ ներդրող Էդմոն Խուդյանին: Խուդյանի հսկայական ներդրումների արդյունքում Մաշտոցի 33 հասցեում կառուցված 1.5 միլիոն դոլար արժողությամբ  5-հարկանի շենքը ներկայումս պատկանում է հենց ԱԱԾ պետի նախկին տեղակալի եղբորը, և ոչ ոք մինչ օրս չի կարողացել պարզել, թե դա ինչպես է պատահել, ինչ գարծարքի արդյունքում է Ռոբերտ Հարությունյանը դարձել Խուդյանի գույքի սեփականատեր: «Դա առեղծված էր մեզ համար, թե ինչպես էր այդ գույքը վաճառվել նրան, ինչպես էր ընկերությունից օտարվել այդ գույքը: Մենք ենթադրում ենք, որ հենց նրա եղբոր հովանավորությամբ է դա տեղի ունեցել: Մինչ օրս էլ այդ գույքը Ռոբերտի անունով է գրանցված, և մենք հիմա պայքար ենք տանում, որ այդ գույքը վերադարձնենք ընկերություն»,- «Առաջին լրատվական»-ին ասաց Խուդյանը:

Ուշագրավն այն է, որ հետագայում Խուդյանին պատկանող «Արինկապիտալ» ընկերության անունից նույն շենքը գրավադրվել է «Հայբիզնեսբանկում», ինչի արդյունքում բանկից վերցվել է 2 միլիոն 200 հազար դոլարի վարկ: «Երբ շենքն ավարտվել է Վլադ Մանգասարյանը, կրկին Ռոմիկի շնորհիվ, «Հայբիզնեսբանկից» կեղծ վարկեր է վերցրել, և գրավ են դրել շենքը: Իմ ընկերության անունից կեղծ վարկեր են ձևակերպվել և հատկացվել: Հիմա մենք պայքար ենք տանում նաև, որ այդ վարկերը, գործարքները առոչինչ ճանաչվեն, որովհետև դրանք կեղծ են: Թե ինչպես են դասավորվել այդ վարկերը, մենք կրկին ենթադրում ենք, որ եղբոր՝ Ռոմիկի հովանավորությամբ: Ճիշտ է, դա ենթադրություն է, բայց ռեալ ենթադրություն է, և փաստ է, որ Ռոմիկի եղբայրն է հիմա տնoրինում այդ շենքը»,- ասաց պարոն Խուդյանը:

Վերջինից հետաքրքրվեցինք, որ երբ պարզել է, որ իր շենքը գտնվում է ԱԱԾ տնօրենի տեղակալի եղբոր հաշվեկշռում, փորձե՞լ է պարզել, թե ինչ եղանակով է տեղի ունեցել այդ գործարքը: «Մենք հանցագործության մասին բազմաթիվ հաղորդումներ ենք ներկայացրել ԱԱԾ, ոստիկանություն, գլխավոր դատախազին, Սերժ Սարգսյանին: Մանրակրկիտ ներկայացրել ենք, թե ինչ է կատարվել, բայց առ այսօր մենք որևէ արդյունքի չենք հասել և չենք կարողացել պարզել, թե ինչպես է շենքը դարձել Ռոբերտ Հարությունյանի անունով: Դա պետք է անեին իրավապահները, բայց մենք դեռևս խնդիր ենք ունենում իրավապահ մարմինների հետ»,- նկատեց գործարարը՝ հավելելով. «Շենքում բազմաթիվ գնորդներ տուժող չեն ճանաչվել, այսքան բան կորցնելուց հետո նույնիսկ մենք տուժող չենք ճանաչվել, որը, մեր կարծիքով, միտումնավոր է արվում: Եթե մեզ տուժող ճանաչեն, մեզ հնարավորություն կտրվի ծանոթանալու գործի մանրամասներին, ինչը իրենց շահերից չի բխում»: Խուդյանի խոսքով` այս ամբողջ ընթացքում իրենք ընդամենը կարողացել են հասնել նրան, որ Վլադ Մանգասարյանը որոշակի պատասխանատվության ենթարկվի, սակայն արդեն իսկ հրապարակումներ եղան, որ շուտով, երբ լրանա Մանգասարյանի կալանավորման մեկ տարին, նա ազատ կարձակվի: «Մենք հույս ունենք, որ նրա մեկ տարին լրանալուց հետո նրան ազատ չեն արաձակի, այլ գործը կուղարկեն դատարան: Բայց ես դեռ կարծում եմ, որ հովանավորչությունը շարունակվում է այն աստիճանի, որ հնարավոր է նաև նրան բաց թողնեն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում