Tuesday, 14 07 2026
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները

Մեղրիի գողական զինվորները սահմանապահ զորամասերում կուղղվեն ու կդաստիարակվեն

Մեղրիի կարգազանց զինվորներին սահմանապահ զորամասեր տեղափոխելու փաստը պատճառ է դարձել հանրային մեծ բանավեճի, որի հետևանքով կրքերը չեն հանդարտվում։ Մասնավորապես քննադատության թիրախ է դարձել ԶՈւ Գլխավոր շտաբը, որն էլ կայացրել է այդ որոշումը։

Միանգամից ուզում եմ արձանագրել, որ քննադատությունները հիմնականում անլուրջ են ու չհիմնավորված։ Ասում են․ «Զինվորին սահման ուղարկելը պատժի միջոց չէ»։ Զգացվում է, որ այսպիսի հայտարարություններ անողներն իսկապես ծանոթ չեն զինվորական ծառայության էությանն ու առանձնահատկություններին։ Ի դեպ Ագարակի զորամասն էլ (4-րդ բանակային կորպուս) սահմանային է և մարտական առաջադրանք է իրականացնում հարավ-արևմտյան սահմանագծի երկայնքով (Նախիջևան)։ Իսկ զինվորներին տեղափոխել են ՀՀ Արևելյան սահմանագծի զորամասեր, ինչպես նաև՝ Արցախ։

Ոչ ոք չի պնդում, թե սահմանային ծառայություն իրականացնելը պատիժ է։ Սա պարզունակ մեկնաբանություն է։ Իրականում տեղափոխության միջոցով հրամանատարությունը բոլորովին այլ խնդիր է լուծել։

Ընդհանրապես աշխարհի բոլոր բանակներում մի օրինաչափություն կա, որն է՝ կարգազանց զինվորներին ուղղելու և դաստիարակելու նպատակով նրանց առջև դնել սովորականից շատ ավելի բարդ մարտական կամ էլ կարգապահական առաջադրանքներ։ Օրինակ՝ կարգազանց զինվորին որպես տույժ կարող են նշանակել հավելյալ պահակային ծառայության։ Տույժի տեսակը որոշվում է ըստ անհրաժեշտության (օրապահ, ժամապահ և այլն)։

Հիմա կոնկրետ այս դեպքում Մեղրիի զինծառայողները չափազանց ծանր հանցագործություն են գործել․ ինքնակամ լքել են մշտական տեղակայման վայրը՝ զորամասը։ Ինչպես ուզում եք գնահատեք կատարվածը, բայց դա դասալքություն է։

Այսպիսի պայմաններում զինվորական հրամանատարությունը բնական է, որ պետք է դիմեր շատ խիստ ու կտրուկ քայլերի։ Տրամաբանական է, որ բոլորին չէին կարող վերցնել ու դատել, չնայած որ կարող էին։ Բայց եթե կարելի է զինվորներին ուղղելու և դաստիարակելու այլ մեթոդներ կիրառել, ապա ինչո՞ւ դատել։ Եթե կարելի է փոխել այդ տղաներին, ապա ինչո՞ւ կործանել նրանց կյանքերը՝ ուղարկելով բանտ։

Եվ ահա սահմանային զորամասեր տեղափոխելու որոշումը այդ խնդրի լուծման համար ամենաարդյունավետ ճանապարհն էր։ Այսինքն ոչ թե սահմանում ծառայելն է պատիժ, այլ՝ բարդ ծառայություն իրականացնելը։

Ընդհանրապես այսպիսի մի օրինաչափություն կա․ որքան բարդ է ստորաբաժանման մարտական խնդիրը, այնքան այն կարգապահ է ու մարտունակ։ Խոստովանենք, որ Նախիջևանի ուղղությամբ տեղակայված զորամասերը չեն կարող կարգապահությամբ մրցել Արևելյան ուղղության և Արցախի զորամասերի հետ, քանի որ դրանք գործում են բոլորովին տարբեր իրավիճակներում ու տարբեր մարտական խնդիրներ են լուծում։

Կարո՞ղ է հարց առաջանալ, թե բարդ ծառայությունը ինչպե՞ս կարող է դաստիարակել կարգազանց զինվորներին։ Միանշանակ է՝ գործ ունենք պատասխանատվության և զբաղվածության տարբեր աստիճանների հետ։ Շամշադինի մարտական հենակետերում մարտական հերթապահություն իրականացնող զինվորի վրա չափազանց մեծ պատասխանատվություն կա դրված ու այս համատեքստում «գողական գնալու» հավանականությունը էականորեն քիչ է։

Եկեք խնդիրը ճիշտ հասկանանք․ Պարապ զինվորը շատ ավելի մեծ հակվածություն ունի դեպի հանցագործությունը, քան՝ զբաղվածը։ Դրա համար էլ չի կարելի զինվորներին պարապ թողնել, որպեսզի նրանք կանոնակարգից շեղվելու հնարավորություն չունենան։ Այս տեսանկյունից զբաղվածությունը Շամշադինում շատ ավելի մեծ է, քան՝ Մեղրիում։ Եթե զինվորը ամբողջ օրը զբաղված լինի ինժեներական աշխատանքով ու մարտական առաջադրանք իրականացնելով, ապա այլ բաների ժամանակ պարզապես չի էլ կարող ունենալ։

Մի խնդիր էլ կա․ զինվորների «գողական» արկածները սկսում են ծառայության ամենասկզբից, երբ նա կարողանում է տվյալ զորամասում ինքնահաստատվել ու ադապտացվել։ Այսպիսի մի ճշմարտություն կա․ ծառայությունը ոնց սկսում ես, այդպես էլ այն ինքնաբերաբար շարունակվում է։

Սրանից ելնելով «գողական չաստ նայող» զինվորին շատ ավելի հեշտ է դրսևորվել նույն զորամասում և նույն զինվորների միջավայրում։

Իսկ երբ տվյալ զինվորը տեղափոխվում է այլ զորամաս, ապա հայտնվում է բոլորովին անծանոթ ու խորթ միջավայրում, որտեղ պետք է զրոյից հարմարվի։ Բնական է, որ նոր զորամասում նոր սպաների ու զինվորների միջավայրում նա չի կարող նույն ճկունությունը դրսևորել, ինչ հին զորամասում։

Ահա այսպիսի առանձնահատկություններ կան բանակում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում