Wednesday, 15 07 2026
ՌԴ-ն այլևս չունի դաշնակից, ունի միայն հեգեմոն` հանձինս Չինաստանի. Հայաստանը պետք է հեռու մնա նրանից
Ծառուկյանը քաղաքական պատիժ է կրում. Ռուսաստանը «փայ» է ստացել ՀՀ իշխանության վրա ազդելու
Հայաստանում «Բոինգ» կամ «Էյրբաս» ինքնաթիռ գրանցելու համար ԵԱՏՄ-ին ինչո՞ւ պետք է մաքսատուրք վճարենք
Ռուսաստանը Կիև-Բաքու համագործակցությունը հանդուրժում է, ի՞նչ «ռեսուրս ունի» Ադրբեջանը
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով

«Դանակով խփել է քնած մարդու վզին․․». Նոր զարգացումներ «Երևան սիթի»-ում կատարված դաժան սպանության գործով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանում գտնվող նստավայրում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ ավարտվեց Սերգեյ Վարդանյանի գործի դատական քննությունը:

51-ամյա Սերգեյ Վարդանյանին մեղադրանք էր առաջադրված դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ մշտական աշխատանք չունենալով՝ Սերգեյ Վարդանյանը երևանյան տարբեր շուկաներում զբաղվել է կոշիկի ներդիրների վաճառով:

2017 թվականի դեկտեմբերի կեսերին՝ դեպքից մոտ երկու շաբաթ առաջ, Սերգեյ Վարդանյանը կոշիկի ներդիրներ վաճառելու նպատակով գնացել է Նորքի 1-ին զանգվածում՝ Սաֆարյան 14 հասցեում գործող շուկա, որի 1-ին հարկում գտնվող առևտրի տաղավարներից մեկում Ջուլիետա Ա.-ին խնդրել է կշռել իր մոտ եղած ապրանքը: Ջուլիետա Ա.-ն մերժել է՝ ասելով, թե կշեռքն անսարք է: Սերգեյ Վարդանյանին չի համոզել այդ պատճառաբանությունը, նա վիճաբանության մեջ է մտել Ջուլիետայի ամուսնու՝ գործով տուժող Լևոն Ա.-ի հետ:

Ըստ մեղադրանքի՝ վիճաբանությունը թեժացել է, կողմերը միմյանց հայհոյել ու փոխադարձ հարվածներ են հասցրել, շուկայի աշխատողը Սերգեյ Վարդանյանին դուրս է բերել շուկայից:

Վիճաբանության ժամանակ հնչած հայհոյանքներից վիրավորված ու զայրացած՝ Սերգեյ Վարդանյանը որոշել է վրեժխնդիր լինել իրեն անծանոթ մարդուց: Նա խանութից 900 դրամով գնել է շեղբի մոտ 20 սմ երկարություն ունեցող խոհանոցային դանակ և դեկտեմբերի 22-ին, ժամը 11-ի սահմաններում Լևոն Ա.-ին սպանելու դիտավորությամբ գնացել է Նորքի 1-ին զանգվածում գտնվող հիշյալ շուկա:

Մտնելով առաջին հարկ՝ Սերգեյ Վարդանյանն անմիջապես նկատել է, որ Լևոն Ա.-ն նստած է իր տաղավարի դիմաց դրված աթոռին: Սերգեյը չի մոտեցել Լևոնին, գնացել է շուկայի վերջնամաս՝ սուրճի վաճառքի տաղավար, սուրճ է խմել, ծխել է, ապա ժամը 11-ն անց 30-ի սահմաններում մոտեցել է աթոռին նստած Լևոն Ա.-ին, իր ձեռքին եղած կտորե սպիտակ պայուսակից հանել է դանակը ու հարվածել է Լևոնի պարանոցին:

Հանկարծակիի եկած Լևոնը ցանկացել է ոտքի կանգնել, Սերգեյը շարունակել է դանակով հարվածներ հասցնել նրան, ապա հեռացել է: Ստացած վնասվածքներից, ներքին օրգանների վնասումից, արյունահոսությունից Լևոն Ա.-ն ընկել է շոկային վիճակի մեջ ու տեղում մահացել է:

Սերգեյ Վարդանյանը քաղաքացիություն չունի, աշխատանք չի ունեցել, ամուսնացած չէ: Նրա անձնագիրը դեռ «սովետի ժամանակների» անձնագիր է, նա ՀՀ քաղաքացու անձնագիր չունի:

«Չնչին կարող ա ներվային լինեմ»,- իր առողջական վիճակի վերաբերյալ հարցին պատասխանել է Սերգեյ Վարդանյանը:

Նա դատարանում ընդունել է, որ ինքն է տուժողին հարվածներ հասցրել դանակով, բայց իրեն մեղավոր չի ճանաչել, քանի որ, ըստ նրա՝ մեղադրական եզրակացության մեջ նշված չեն այն մանրուքները, որոնք իր արարքի պատճառ են դարձել. «Տուժողը ինձ խփել է, ինձ հունից հանել է… ես ոչ ադեկվատ վիճակում էի…»: Այնուհետև ամբաստանյալը հայտարարել է, թե դիրքորոշում չի հայտնում:

Ըստ դեպքի վայրի զննության արձանագրության՝ շուկայի առաջին հարկում՝ «Ընդեղեն ու ջրեղեն» ցուցանակով տաղավարի դիմաց առկա են եղել արյան երկու լճակ, սև կտորից գլխարկ, սպիտակ աթոռ՝ արնանման հետքերով, սավան՝ արնանման հետքերով և այլն: Շուկայի առաջին հարկում տեղադրված տեսանկարահանող սարքերի տեսագրած նյութերը առգրավվել ու կցվել են քրեական գործին:

2018 թվականի հունվարին կասկածյալի կարգավիճակ ունեցող Սերգեյ Վարդանյանը դեպքի վայրում մատնանշել է Գայի պողոտայի այն կանգառը, որտեղ տրանսպորտից իջել է դեպքի օրը, մտել է շուկա, նկատել է աթոռին նստած Լևոն Ա.-ին, չի մոտեցել, գնացել է շուկայի վերջնամաս՝ սուրճի վաճառքի տաղավար, սուրճ է խմել, ծխել է, ապա մոտեցել է աթոռին նստած Լևոն Ա.-ին, ձեռքին եղած սպիտակ կտորե պայուսակից հանել է դանակը ու միանգամից հարվածել է Լևոն Ա.-ի «վզին»: Տուժողը ոտքի է կանգնել, ինքը մի քանի անգամ էլ է նրան հարվածել դանակով, տուժողը փախել է մի քանի քայլ ու վայր է ընկել, իսկ ինքը դուրս է եկել շուկայից, դանակը նետել է աղբամաններից մեկի մեջ, Գայի պողոտայի կանգառից նստել է 10 համարի տրոլեյբուսը ու գնացել է տուն:

Սերգեյ Վարդանյանը հայտնել է, որ Լևոն Ա.-ին սպանել է մոտ տասն օր առաջ շուկայում իրենց միջև տեղի ունեցած վիճաբանության պատճառով:

Կասկածյալի ցույց տված աղբամանում հանցագործության գործիք դանակը չի հայտնաբերվել:

Դատահոգեբուժական-դատահոգեբանական ստացիոնար համալիր փորձաքննության եզրակացության համաձայն՝ Սերգեյ Վարդանյանը հոգեկան հիվանդությամբ չի տառապում, նա ճանաչվել է մեղսունակ: Նրա մոտ առանձնացվել են անձնային որոշ հիվանդագին հատկանիշներ, որոնք անձի շեշտվածության աստիճանի են հասնում, սակայն խանգարման մակարդակ չունեն: Սերգեյ Վարդանյանը դեպքի պահին չի գտնվել ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում: Նա եղել է հուզված, նեղսրտած…

Դատարանը ճառերի ունկնդրման փուլում էր:

Մեղադրող Ա. Կարապետյանը նշեց, որ գործի նախաքննության ու դատաքննության ընթացքում լիովին ապացուցվել է Սերգեյ Վարդանյանին առաջադրված մեղադրանքը:

Մեղադրողը միջնորդեց Սերգեյ Վարդանյանին մեղավոր ճանաչել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, և դատապարտել 13 տարի ազատազրկման:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը անհամաձայնություն հայտնեց առաջադրված մեղադրանքին, նշեց, որ սպանությունը կատարվել է խուլիգանական դրդումներով՝ Սերգեյ Վարդանյանը հանրային վայրում, մարդկանց աչքի առաջ դանակով հարվածներ հասցնելով սպանել է իրեն անծանոթ մարդուն: Արարքը պետք է որակվեր ՀՀ քրեական օրենսգրքի104 հոդվածի ոչ թե 1-ին, այլ ավելի ծանր՝ 2-րդ մասով: Սերգեյ Վարդանյանը չի զղջացել կատարած արարքի համար, ավելին՝ դատարանի հարցին՝ ինչո՞ւ է դանակով խփել տուժողին, պատասխանել է՝ ընդամենը 900 դրամ արժեր դանակը…

Սերգեյ Վարդանյանը կյանքից զրկել է ընտանիքի լավ հոր, աշխատող մարդու: Դեպքի օրը տուժողը առավոտից վաճառքի ապրանքը տարել էր շուկա, ապա նստել էր աթոռին՝ մի քիչ հանգստանալու: Ամբաստանյալի մոտենալու ու առաջին հարվածը հասցնելու պահին Լևոնի «աչքը կպել էր», դանակի հարվածը հասցվել է քնած մարդու պարանոցին…

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը պահանջեց ամբաստանյալին դատապարտել դաժան արարքին համաչափ խիստ պատժի:

Ամբաստանյալի շահերի պաշտպան, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Էդուարդ Աղաջանյանը իր ճառում նշեց, որ ամբաստանյալը հենց սկզբից չի ժխտել, որ ինքն է դանակով հարվածներ հասցրել, իր խոստովանական ցուցմունքներով նա նպաստել է հանցագործության բացահայտմանը: Վարդանյանն ասել է, թե չի ցանկացել սպանել Լևոնին, հարվածել է նրա հնչեցրած հայհոյանքի պատճառով:

Պաշտպանը նշեց, որ ըստ փորձագիտական եզրակացության՝ դեպքի պահին Սերգեյ Վարդանյանը ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում չի եղել, բայց եղել է հուզական լարվածության, գրգռվածության վիճակում:

Պաշտպանն ընդգծեց՝ իր պաշտպանյալը 52 տարեկան է, դրական է բնութագրվում, նախկինում դատապարտված չի եղել, արդեն 1 տարի 3 ամիս գտնվում է անազատության մեջ, նրա խնամքին է հոգեկան հիվանդ եղբայրը:

Պաշտպանը խնդրեց հաշվի առնել թվարկված հանգամանքները ու Սերգեյ Վարդանյանի նկատմամբ նշանակել համաչափ պատիժ:

Սերգեյ Վարդանյանը հայտարարեց, թե ասելու բան չունի: Նա վերջին խոսք էլ չցանկացավ ասել, դատարանից մեղմություն չխնդրեց, նորից կրկնեց՝ ասելիք չունեմ:

Մեղադրողն իր ռեպլիկում հիշեցրեց ամբաստանյալի ասածը՝ թե իր արարքի հետևանքը իր համար «միևնույնն էր», այսինքն՝ դանակով հարվածներ հասցնելիս նա գիտակցում էր, որ արդյունքում տուժողը կմահանա՝ սպանության դիտավորությունն ակնհայտ է…

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը նորից նշեց, որ արարքը պիտի որակվեր որպես խուլիգանական դրդումներով սպանություն: Ամբաստանյալը նշել է հանգամանքներ, որոնք գործով չեն հաստատվել՝ տուժողը նրա մոր հասցեին հայհոյանք չի տվել՝ որևէ վկա այդ մասին չի հայտնել:

Ամբաստանյալը դատարանում էլ է ի ցույց դրել ագրեսիվ պահվածք, ասել է, թե արդարադատությանը չի վստահել, դրա համար էլ ինքն իր ձեռքով է վրեժխնդիր եղել…

Դատարանը հեռացավ խորհրդակացական սենյակ: Որոշ ժամանակ անց հրապարակվեց դատավճիռը:

Սերգեյ Վարդանյանը մեղավոր ճանաչվեց դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, և դատապարտվեց 12 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2018 թվականի հունվարի 17-ից: Քաղհայցի հարցը համարվեց լուծված՝ տուժող կողմը քաղհայցի պահանջ չէր ներկայացրել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում