Այսօր Վասակ Դարբինյանի հեղինակած «Վանոյի հետ և առանց Վանոյի» գրքի շնորհանդեսն էր:
Լրագրողները Վասակ Դարբինյանից հետաքրքրվեցին՝ նախկինում ստորագրահավաք էր կազմակեպվել Վանո Սիրադեղյանի վերադարձի համար եւ գրքում այդ մասին նույնպես կա, հիմա, ըստ ձեզ, ի՞նչ է անհրաժեշտ անել՝ Վանո Սիրադեղյանի վերադարձի համար, կա՞ էլի ստորագրահավաքի կարիք, թե՞ չկա: Նա պատասխանեց. «Այդ ստորագրահավաքին վերաբերմունքը երկակի է եղել, ես հիմա շատ չեմ կարող ծավալվել, առանձին թեմա է դա, բայց թե ինչէ պետք իր վերադարձի համար՝ երեւի իր ցանկությունը»: Նա ասաց, որ շուրջ 20 տարվա բացակայությունը մարդու վերաբերմունքը փոխում է. «Իր կամքն է անհրաժեշտ վերադառնալու համար, կարծում եմ, այսօրվա իշխանության լայնախոհությունը նաեւ»:








































