Wednesday, 15 07 2026
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին

Մադրիդյան սկզբունքներով հարցը չի լուծվում, Սամվել Բաբայանը Ռուսաստանը որպես օրինակ է բերում, տարբերակ է առաջարկում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ Գագիկ Մելքոնյանը։

-Պարոն Մելքոնյան, դաշինքը հայտարարություն էր տարածել Արցախի 2020 թվականի խորհրդարանական ընտրություններում Սամվել Բաբայանին սատարելու մասին։ Իր հայտարարությունը՝ արցախյան հարցը Ռուսաստանի մանդատին հանձնելու վերաբերյալ քննարկումների ալիք է բարձրացրել։ Դուք այդ մոտեցումը կիսո՞ւմ եք։

-Սամվել Բաբայանը չի ասում՝ կոնկրետ Ռուսաստանին, նա ասում է, օրինակ, Ռուսաստանին կամ Եվրամիությանը, կամ ցանկացած մեծ տերության մանդատի տակ թող լինի հարցը։ Սամվել Բաբայանը օրինակ է բերել, որ Կովկասում ռուսական ազդեցություն կա, օրինակ՝ թող այդ մանդատը Ռուսաստանին տրվի։ Բայց խոսքը գնում է մեծ տերությունների մասին, Կիպրոսը, օրինակ, Անգլիայի մանդատի տակ է, Պաղեստինը և այդպիսի մի քանի օրինակներ աշխարհում կան։

-Այսինքն՝ խնդրով զբաղվեն այլ պետություններ, և այդ պետություններից մեկը կարող է լինել Ռուսաստանը։

-Կոնկրետ Ռուսաստան չի ասվել, ինքը օրինակ է բերել որևէ պետությանը մանդատ տալու մասին, բայց այնտեղ նշում է մի շարք պետություններ։

-Հիմա եթե Կովկասը Ռուսաստանի ազդեցության տակ է, ինքնըստինքյան չի՞ ստացվում, որ Ռուսաստանին է նկատի ունեցել։

-Ո՛չ, այդպես չէ ստացվում։ Եվ այնպես չէ, որ Կովկասն ամբողջությամբ Ռուսաստանի ազդեցության տակ է, Վրաստանն առանձին է, Ադրբեջանը՝ առանձին, Հայաստանը՝ այո՛, Ռուսաստանի դաշնակիցն է, բայց ինքը նկատի ունի՝ ԵՄ, ԱՄՆ կամ օրինակ է բերել Ռուսաստանին, այսինքն՝ խոսել է առհասարակ որևէ մեծ տերության մասին։

-Այսինքն՝ հրաժարվել Մադրիդյան սկզբունքներից և որևէ պետությանը հարցը լուծելու մանդատ տալ։

-Հրաժարվելն այսպես է. հիմա հարցը ինչ-որ կերպ չի լուծվում, Մադրիդյան սկզբունքներով այդ խնդիրը չի կարգավորվում։ Կան հակասող բաներ, ոնց էլ անես՝ ի վնաս մեզ է լինելու։ Դրա համար մարդն առաջարկ է անում՝ ինչո՞ւ պետք է մի բանից կառչենք։ Երեք կամ յոթ շրջան տանք՝ ինչի՞ դիմաց տանք։ Այնտեղ կոնկրետ մանդատի հարց է բարձրացվում, այդքան բան։

-Առաջարկը ենթադրում է կոնկրետ մի՞ պետությանը տալ։

-Իրենք պետք է որոշեն՝ որ պետությանն են տալիս, մեծ տերությունները թող որոշեն, սա առաջարկություն է, մենք հո չենք ասում՝ այդպես պետք է լինի, սա էլ քննարկման տարբերակ է։

-Իսկ մտավախություն չկա՞, որ այդ մի տերությունը խնդիրը հօգուտ իր շահերի կծառայեցնի։

-Այդպես չէ։ Հիմա եռանախագահները որոշում են՝ ինչպես լուծեն, հարցը բարձրացել է Մադրիդյան սկզբունքներով, որը լուծում չի ունենում։

Կամ պետք է պատերազմ լինի, կամ տարածքները հանձնվի՝ Ղարաբաղն էլ հետը։ Մադրիդյան սկզբունքներով դա է դուրս գալիս, որին մենք դեմ ենք։

-Ստացվում է՝ Մադրիդյան սկզբունքներին այլընտրանքային տարբերակ է Բաբայանի ասածը։

-Վերցնենք Պաղեստինը՝ նա մանդատի տակ է, պահում են։ Հիմա եռանախագահող պետությունները կարող են վերցնել իրենց հսկողության տակ, իրենց մանդատի տակ։ Սամվել Բաբայանի ասածը ընդամենը առաջարկ է, տարբերակ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում