Մեծ Բրիտանիայում 5 մայրեր, ովքեր շոկի մեջ են ընկնել առցանց պոռնոգրաֆիայի բովանդակությունից, որոշել են պոռնոֆիլմեր նկարահանել, որոնք ամոթ չի լինի ցույց տալ երեխաներին։ Դրան նվիրված կլինի Channel 4-ի նոր ծրագիրը Mums Make Porn անունով՝ գրում է The Daily Mirror-ը։
Շոուի շրջանակներում կանանց համացանցում հասանելի հարդքոր պոռնոֆիլմ են ցուցադրել։ Մանչեսթեր քաղաքից 6-ամյա երեխայի մայր Լուիզան այն աստիճան է ցնցվել իր տեսածից, որ նրա սիրտը խառնել է, իսկ 40-ամյա Սարան սկսել է լացել, երբ տեսել է բռնաբարության կադրերը։
«Եթե սա լիներ սեքսի մասին առաջինը, ինչ ես տեսել եմ, ապա ես կքարանայի իմ տեսածից։ Մենք պետք է ցույց տանք երեխաներին, որ կա էլի ինչ որ բան, բացի այս սարսափելի աղբից, որը մենք տեսնում ենք համացանցում»,- ասել է Սարան։









































