Thursday, 23 07 2026
21:50
Կուբա է ժամանել ԱՄՆ-ից մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը՝ Ռուբիոյի նախաձեռնությամբ
Բանակում ողբերգությունների հիմքում կրթության, բարեկրթության և հսկողության պակասն է
21:30
Իրանն ու Իրաքն ամրապնդում են հարաբերությունները․ Փեզեշքիանն ընդունել է ալ-Զայիդիին
Ռուսաստանը խուճապի մեջ է. գազանը նեղն է ընկել ու գոռում է
21:09
Սև ծովում թուրքական բեռնանավի վրա անօդաչուի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել
Բեռլինում Ալիեւը Ռուսաստանից «վերջնականապես» զատորոշվել է
20:50
Իսպանիայում վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Արտաքին քաղաքականությունը՝ ստանդարտ դիվանագիտական լեզվից դուրս. ԱԳՆ-ն փոդքաստային շարք է սկսել
20:30
Ալբանիայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և հակակառավարական ցույցի մասնակիցների միջև
Գևորգ Պապոյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին Շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ շնորհելու գործընթացը
Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար. Պեսկով
Տեղի է ունեցել ԲԸՏՄ ղեկավարին կից խորհրդակցական նիստ
19:50
Հնդկաստանում ավելի քան 40 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով
0-ներով համարնիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
19:30
Օմանը կոչ է արել խուսափել Կարմիր ծովում լարվածության աճից
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
19:10
Ռոդրին մեջքի վիրահատության կենթարկվի
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
18:50
Ճապոնիայի մասնակցությունը ԱՄՆ-ում SMR նախագծին կասեցվել է
18:40
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
Կրեմլը Պետդումայի ընտրությունների համար իջեցրել է «Եդինայա Ռոսիա»-ի նպատակային ցուցանիշը
Եղբայրները գրտնակով հարվածելով սպանել են մորը, ապա՝ դիակը թաքցրել
18:10
Եվրահանձնաժողովը 890 մլն եվրոյով տուգանել է Google-ին մրցակցային կանոնները խախտելու համար
ԱՄՆ-ը «կարտոնի՞», որ Ադրբեջանը Կասպից ծովում ռուս-իրանական գերակայությանը հակակշիռ ստեղծի
17:50
Մենք հարվածում ենք Պուտինին ամենացավոտ կետում. Կալասն անդրադարձել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթին
Մարդուն առևանգելուն հանցակցելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է
17:30
Ռուբիոն Իրանին մեղադրել է ահաբեկչությանն օժանդակելու մեջ
Առինջում վտանգավոր գոտում գտնվող ինքնակամ կառույցները կնքվել են
Իսրայելի զորքերը գրոհել են Նաբատիայում «Հեզբոլլահ»-ի հենակետերի վրա
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Քոչարյանի հետ հակասությունը սկսվեց Հոկտեմբերի 27-ից հետո. Պաշտպանության նախկին նախարարը բացում է փակագծերը

«Ինձ Հայաստան հրավիրեցին 90թ-ի հոկտեմբերին, այն ժամանակ սովորում էի Սանկտ Պետերբուրգի ակադեմիայում,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը: -Վազգեն Մանուկյանն ինձ առաջարկեց ղեկավարել զինված ուժերը, այն ինչ-որ կար: Նա ասաց, որ բանակով զբաղվում է Վազգեն Սարգսյանը, որը ԳԽ-ի պաշտպանության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահն էր: Այն ժամանակ արդեն ձևավորված էր Հատուկ գունդը, վաշտեր կային: Ճշգրիտ որոշում կայացվեց, Վազգեն Սարգսյանի հեղինակությունը թույլ տվեց տարբեր ջոկատներ միավորել, ինչի շնորհիվ խուսափեցինք քաղաքացիական պատերազմից: Մենք ունեինք ջոկատներ, որոնք զինված էին, բայց չկար համապատասխան վերահսկողություն: Միակ լուծումը այդ ջոկատները Ներքին գործերի կազմում ընդգրկելն էր: Մենք գնացինք այդ ճանապարհով»:

Պաշտպանության նախկին նախարարը, անդրադարձավ նաև իր և Ռ. Քոչարյանի միջև ծագած հակասությանը՝ ընդգծելով, որ այդ հակասությունը սկսվել է 1999-ին՝ Հոկտեմբերի 27-ից հետո: Եվ բացելով փակագծերը՝ Վ. Հարությունյանը մանրամասնեց. «Ես այդ ժամանակ արդեն պաշտպանության նախարար էի, մինչ այդ նրան մոտիկից չեմ ճանաչել… Իմիջիայլոց Ռ. Քոչարյանն իր գրքում գրել է, որ ես եղել եմ Ռուսաստանում Հայաստանի ներկայացուցիչը, բայց երբեք այդպիսի բան չի եղել, ես եղել եմ ԱՊՀ Միավորված ուժերի գլխավոր հրամանատարության շտաբի պետի տեղակալ…

Վազգեն Սարգսյանն ինձ ասաց, որ Ռ. Քոչարյանն ուզում է Ղարաբաղի հարցը լուծել «Մեղրիի տարբերակով», և խնդրեց այդ մասին չխոսել: Դրանից հետո՝ հուլիսին, Քոչարյանը և ես հանդիպեցինք Ադրբեջանի նախագահ Ալիևի և պաշտպանության նախարարի հետ, որտեղ քննարկվեց «Մեղրիի տարբերակը»: Դրանից հետո Ռ. Քոչարյանը ինձ հրավիրեց իր աշխատասենյակ և բացատրում էր, որ դա լավ տարբերակ է… Եվ ես ընդդիմացա, ասելով, որ ոչ միայն լավ տարբերակ չէ, այլ դրա մասին չի կարելի անգամ քննարկել:

Հոկտեմբերի 27-ից հետո ես, որպես պաշտպանության նախարար, գնահատել եմ սպառնալիքները և վտանգները… Դա սպառնալիք էր սահմանադրական կարգի և պետության դեմ: Այդ ժամանակ խախտվել է պետության ղեկավարման համակարգը… Հոկտեմբերի 27-ից հետո, գնահատելով իրավիճակը, բանակը բերել եմ մարտական պատրաստության… Քոչարյանի հրամանով, առանց հիմնավորման, ազատվել եմ պաշտոնից»:

Որպես վարկած՝ պաշտպանության նախկին նախարարը նշեց, որ Հոկտեմբերի 27-ը հնարավոր է տեղի է ունեցել այն պատճառով, որ «Մեղրիի տարբերակին» դեմ են եղել և՛ Վազգեն Սարգսյանը, և՛ Կարեն Դեմիրճյանը, մանավանդ որ Նաիրի Հունանյանը դրանից առաջ եղել է Թուրքիայում, իսկ դա նաև Թուրքիայի շահերից էր բխում…»

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում