Thursday, 23 07 2026
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ են ջրամեկուսացման աշխատանքները
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
Բեռլինում Ալիևը «միջին տերության» առաջնորդի կարգավիճակ չի ստացել
11:50
Գերմանիայում հավանություն են տվել «Ռոսատոմի» հետ համատեղ նախագծին
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել
11:30
ԿՀՎ օբյեկտներին Իրանի հասցրած հարվածներում արդյոք ՌԴ-ն դեր ունի. Reuters
Հայաստանի հարավում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառման գործընթաց
ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Լավրովի և Ռուբիոյի բանակցություններից
11:00
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
10:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է ԱՄՆ զինուժին 1.15 տրիլիոն դոլար հատկացնելու օրինագիծը
Զինծառայողի մահվան դեպքով ձերբակալվել են կրտսեր սերժանտն ու շարքային զինծառայողը
10:30
Պայթյուն Իրան-Իրաք սահմանային անցակետում. կան զոհեր և վիրավորներ
Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում
10:10
Ուկրաինայի նախագահը պատերազմն ավարտելու դիվանագիտական ջանքերն է քննարկել ԱՄՆ հատուկ բանագնացների հետ
Ռուսական ուժերի ինստիտուցիոնալ չեզոքացման օրակարգը բացարձակ առաջնահերթություն է
09:50
Մենք կհաղթահարենք այս ամենը. ավելի քան 88 հազար վաճառող առաջիկա ժամերին կստանա առաջին վճարումները. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Տիգրան Ավինյանը ծանոթացել է վերաբացված հ. 77 մանկապարտեզի պայմաններին
Բայրամովի՝ Ռուսաստան այցից հետո լուրջ կասկածներ կան. վտանգ կա հետագայի համար
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Եմենի հութիները հայտնել են սաուդյան նավթատար երկու տանկերի վրա հարձակման մասին
Հրվ Կովկասում տարածաշրջանային քաղաքական ինքնությունը սկսել է ձևավորվել. ԵՄ֊ն խթանում է պրոցեսը
08:50
ԱՄՆ-ի զինուժը հարվածների նոր ալիք է հասցրել Իրանի դեմ
Վարչապետը շնորհավորել է Եգիպտոսի նախագահին
08:30
Ֆիլիպիններում ավարտվել է Լավրով-Ռուբիո հանդիպումը
Վթարային ջրանջատումարզի Մարալիկ քաղաքում
08:10
Նավթի գներն աճել են – 22/07/26
Ռուսաստանի «ներքին Թուրքիան» այլևս իրողություն է
Լարը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Ֆրանսիայի թեմի առաջնորդի ընտրությունները հնարավոր է՝ հետաձգվեն մինչև դեկտեմբեր, և տապալվեն Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները

Գրեթե ութ ամիս է անցել Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հրաժարականից, սակայն առաջնորդի ընտրություններն այդպես էլ չեն կայանում: Առաջադրված երեք թեկնածուներից (Հայաստանյաց Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևելյան թեմի թեմական պատվիրակ Վիգեն արքեպիսկոպոս Այքազյան, Նիսի հոգևոր հովիվ Գրիգոր աբեղա Խաչատրյան, Բելգիայի Հայրապետական պատվիրակի փոխանորդ Զատիկ վարդապետ Ավետիքյան) Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը հունվարի 15-ին անակնկալ հանեց իր թեկնածությունը: Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդի ընտրությունները նորից հետաձգվեցին անորոշ ժամանակով: Իսկ շաբաթ օրը գումարված թեմական ժողովը որոշել է ընտրությունների հետ կապված ամեն բան զրոյից սկսել, իսկ դա նշանակում է՝ ընտրությունները կազմակերպելու համար ամենաքիչը չորս ամիս է պետք:

Իսկ թե ինչն է եղել Վիգեն սրբազանի հրաժարականի բուն պատճառը, առայժմ որևէ պաշտոնական հաղորդագրություն չկա, Ֆրանսիայի հայոց թեմից էլ չեն շտապում խոսել հրաժարականի բուն պատճառների մասին: Ինքը՝ Վիգեն սրբազանը, հարցազրույցներից մեկում նշել էր, որ Ֆրանսիայի հայոց թեմը նորածնի է նման, որին հարյուր տոկոսով պետք է աջակցել. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պետք է անպայման անմիջական հաղորդակցության մեջ լինի ժողովրդի հետ: Պետք է մտնի ժողովրդի մեջ ուղղակիորեն: Այսօր, սակայն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը շփում ունի թեմի հոգևորական դասի և վարչական հատվածի հետ, ինչը պետք է անտարակույս բարեփոխվի»,- ասել է սրբազանը՝ հավելելով, որ այսօր հայկական եկեղեցին շատ տկար է Եվրոպայի մեջ, և մեր եկեղեցին չի կարողանում դրևսորել իրեն հավուր պատշաճի:

Անդրադառնալով իր հրաժարականին՝ Վիգեն սրբազանը ասել է. «Ինձ համար էլ անսպասելի վիճակ եղավ, նման բան մտքովս չէր անցնում: Իմ բարեկամները առաջարկեցին և ինձ մղեցին մտածելու: Երկար մտածեցի, մտքումս նժարի վրա դրեցի ժխտական ու դրական կողմերը: Երկար մտածելուց հետո պատասխանեցի: Դժվարությունների լույսի տակ փորձեցի հավանական լուծումների մասին հեռանկարներ ձևավորել մտքիս մեջ: Վերջին հաշվով չկարողացա անտարբեր մնալ, քանի որ գիտեմ, որ թեմն այստեղ դժվար կացության մեջ է: Կացությունը կշռադատեցի թե իբրև մարդ, թե իբրև հոգևորական: Ի վերջո հոգևոր պատասխանատվությունը, պարտականությունը, եթե կարելի է օգնել, հարցերի լուծմանը մասնակցել, ինչպես նաև սպասարկման հանձնառություն ստանձնել և այլն: Այլապես եթե դժվարություններից խուսափեի, պետք է այս որոշումն էլ արդարացնեի թե խղճիս, թե Աստծո առջև: Այս բոլորը հաշվեկշռելով՝ որոշեցի հետ վերցնել թեկնածությունս և այս պարագան ներկայացնել Վեհափառ Հայրապետին»:

Այս ընթացքում առաջարկներ են հնչում՝ ընտրությունները հետաձգել մինչև դեկտեմբեր: Խոսակցություններ են շրջանառվում, որ ընտրությունները կհետաձգվեն մինչև Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների վերջնական տապալումը: Ավելին, Թեմի առաջնորդական տեղապահ ընտրված հայր Մեսրոպ վարդապետ Պարսամյանը գրեթե հինգ ամիս է՝ չի կարողանում լիարժեք իր պարտականությունները կատարել, քանի որ ո՛չ իր սենյակի բանալիներն ունի, ո՛չ նստելու տեղ ունի, ո՛չ թղթաբանությանն է տիրապետում, ո՛չ էլ կնիքն է իր մոտ: Թեմի առկա ֆինանսական խնդիրներն էլ շարունակվում են մնալ չկարգավորված:

Ըստ ընդունված կարգի՝ Նորվան սրբազանը հրաժարականից հետո ամբողջը պետք է հանձներ նրան, մանավանդ որ հեռանալու ցանկությունն ինքն էր հայտնել, սակայն այդ կարգը կարծես տեղի չի ունեցել:

Ֆրանսիայի թեմական խորհրդի ատենապետ Պատրիս Ջոլոլյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով շաբաթ օրը կայացած ժողովին, նշեց, որ մանրամասներ չի կարող հաղորդել ժողովի ընթացքի, քննարկված թեմաների վերաբերյալ, միայն կարող է ասել, որ ընտրությունները հետաձվել են Վիգեն սրբազանի հրաժարականի պատճառով:

«Հիմա նոր պրոցես պետք է սկսվի, ավել բան չեմ կարող ասել: Այս ժողովը ստեղծված իրավիճակի կոնսուլտացիան էր»,- ասաց նա՝ հավելելով, որ ըստ կանոնադրության՝ եթե երեք թեկնածուներից որևէ մեկ թեկնածու հրաժարական է տալիս, նորից հայտարարվում է ընտրության մասին: Սակայն փարիզյան «Նոր Յառաջ» օրաթերթի խմբագիր Ժիրայր Չոլակյանն իր «Թեմը պիտի ունենա՞յ իր առաջնորդը» հոդվածի մեջ գրում է. «Թեմական խորհուրդի անդամներուն տուած պատասխանը, թէ «…թեմին կանոնագրութիւնը կը նախատեսէ երեք թեկնածուներ, եւ մէկուն հրաժարումը կը խախտէ ընտրական կարգը», համոզիչ չէ, որովհետեւ ընտրական գործընթացը սկսելու համար յարգուած էր այդ պայմանը։ Եւ թեմական նոյն կանոնագրութիւնը չի նշեր, որ երբ գործընթացը սկսի եւ թեկնածուներէն մէկը հրաժարի, հարկ է ամէն ինչ սկիզբէն վերսկսիլ»։

Իսկ նոր թեկնածուների անունները դեռ պարզ չեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում