«Մարտի մեկի փաստաթղթային ապացույցները կազմում եմ 76 հատոր, կան նաև գործին կից տեսագրություններ և իրեղեն ապացույցներ: Մարտի 1-ի ամբողջական գործը այսքանով չի սահմանափակվում, այս հատվածը վերաբերում է 4 մեղադրյալների մեղադրանքի հիմքերին, նրանք են՝ երկրորդ նախագահ Քոչարյանը, գեներալներ Խաչատուրովը և Օհանյանը, նաև նախագահի աշխատակազմի ղեկավար Ա. Գևորգյանը: Հետախուզման մեջ են գտնվում գեներալ Մ. Հարությունյանը և նախկին Քննչական խմբի ղեկավար Վ. Հարությունյանը: Գործը հիմնական մասով դեռ շարունակվում է»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Վահե Գրիգորյանը:
Նրա կարծիքով՝ տեսականորեն հնարավոր է, որ հետախուզման մեջ գտնվողները խոչընդոտեն դատավարությունը. «Պետությունը պետք է լուծի նրանց վերադարձի հարցը»:
Փաստաբանի խոսքով՝ Մարտի 1-ից հետո մոտ 130 մարդ հետապնդվել է, նրանց գերակշիռ մասը՝ իր քաղաքական հայացքների համար՝ բացառապես ոստիկանական ցուցմունքների հիմքով, և ծանր պատիժ են կրել: ՄԻԵԴ- ում հիմնականում քաղաքական հայացքների համար դատապարտվածների գործերն են: «Սաղաթելյանն ընդդեմ ՀՀ-ի» վճիռը ուժի մեջ է մտել: Համոզված եմ՝ արդարացվելու է անձը, և սա ճանապարհ է բացելու քաղբանտարկյալների համար»,- նշեց փաստաբանը:
«Մահաբեր ուժի կիրառման ցանկացած դեպք և դրվագ մանրամասն քննության ենթակա է»,- նշեց Վ. Գրիգորյանը՝ հավելելով, որ բանակի ներգրավումը լրջագույն գործընթաց է:
Նա նաև ընդգծեց, որ Մարտի 1-ի գործը Հայաստանի պետական արժանապատվության խնդիրն է:
Մանրամասն՝ տեսանյութում:






































