Thursday, 23 07 2026
14:30
Ռուբիոն մանրամասներ է հայտնել Լավրովի հետ հանդիպումից
Բեռնատարների սահմանային հերթերի նոր կարգը կխթանի արտահանումը
14:10
Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը
Անշարժ գույք՝ առանց նոտար այցելելու․ ինչպես կատարել գործարքը հեռավար
13:50
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի
Գյումրիի ՏՏ կենտրոն հիմնադրամին հողամաս կվաճառվի՝ 5 սկսնակ ընկերություն ստեղծելու նպատակով
13:30
ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ
Բնակարանաշինության նպատակով Արարատում 2 գույք կդառնա համայնքային սեփականություն
13:10
Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին
ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ
12:50
Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին
Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
12:30
Իսպանիայում և Ֆրանսիայում շարունակվում է պայքարն անտառային հրդեհների դեմ
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ են ջրամեկուսացման աշխատանքները
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
Բեռլինում Ալիևը «միջին տերության» առաջնորդի կարգավիճակ չի ստացել
11:50
Գերմանիայում հավանություն են տվել «Ռոսատոմի» հետ համատեղ նախագծին
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել
11:30
ԿՀՎ օբյեկտներին Իրանի հասցրած հարվածներում արդյոք ՌԴ-ն դեր ունի. Reuters
Հայաստանի հարավում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառման գործընթաց
ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Լավրովի և Ռուբիոյի բանակցություններից
11:00
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
10:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է ԱՄՆ զինուժին 1.15 տրիլիոն դոլար հատկացնելու օրինագիծը
Զինծառայողի մահվան դեպքով ձերբակալվել են կրտսեր սերժանտն ու շարքային զինծառայողը
10:30
Պայթյուն Իրան-Իրաք սահմանային անցակետում. կան զոհեր և վիրավորներ
Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում
10:10
Ուկրաինայի նախագահը պատերազմն ավարտելու դիվանագիտական ջանքերն է քննարկել ԱՄՆ հատուկ բանագնացների հետ
Ռուսական ուժերի ինստիտուցիոնալ չեզոքացման օրակարգը բացարձակ առաջնահերթություն է
09:50
Մենք կհաղթահարենք այս ամենը. ավելի քան 88 հազար վաճառող առաջիկա ժամերին կստանա առաջին վճարումները. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Տիգրան Ավինյանը ծանոթացել է վերաբացված հ. 77 մանկապարտեզի պայմաններին

Վաղ թե ուշ Հայաստանին սպասվում է ուկրաինական Մայդանի ճակատագիրը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է նախկին խորհրդային դիսիդենտ և քաղբանտարկյալ, իրավապաշտպան, հրապարակախոս, ներկայում Ֆրանսիայի միջազգային ռադիոյի (RFI) թղթակից Ալեքսանդր Պոդրաբինեկը:

– Պարոն Պոդրաբինեկ, ուկրաինական զարգացումներից հետո դժվար է  Ուկրաինային պատկերացնել  Ռուսաստանի նախաձեռնած ինտեգրացիոն միությունների կազմում, այնինչ հայտնի է, որ ՌԴ նախագահ Պուտինը  այս պրոյեկտների հաջողությունը կապում էր նաև Ուկրաինայի  մասնակցության հետ: Ի՞նչ է սպասվում ՌԴ միջազգային նոր նախաձեռնություններին:

– Այդ ինտեգրացիոն  ծրագրերը չէին հաջողվի նույնիսկ այն պարագայում, եթե  անգամ Ուկրաինան մասնակցեր դրանց: Պարոն Պուտինի այդ պրոյեկտները փորձ են վերադարձնել երեկվա օրը, որոշակիորեն ռեստավրացիայի ենթարկել Խորհրդային Միությունը և զգալ հզոր իմպերիական դերժավա: Պարոն Պուտինը   խիստ ետ է մնում ժամանակից, և Ուկրաինան դրա վառ ապացույցն է, որովհետև Ուկրաինան պարոն Պուտինի այդ պրոյեկտում համարվում էր չափազանց կարևոր օղակ, քանի որ հստակ է, որ Ուկրաինան հզոր եվրոպական դերժավա է, և այս կամ այն կերպով նրա ներկայությունը ռեստավրացված ԽՍՀՄ-ում էական ու կարևոր կլիներ: Բայց իրականում Ուկրաինան գնաց այն ուղով, որով արդեն անցել են Բալթյան երկրները, Վրաստանը, որոշակիորեն Մոլդովան, և այս ճակատագիրն է սպասվում հետսովետական բոլոր երկրներին` ոմանց ավելի շուտ, ոմանց ավելի ուշ, սակայն ազատագրվելով սովետական և ռուսական ազդեցությունից` նրանք կդառնան իրականում անկախ պետություններ, իրենք  ազատորեն կընտրեն իրենց զարգացման վեկտորը:

– Ուկրաինական Մայդանը պայքարում  է Ուկրաինայի եվրոպական երազանքի համար, բայց ԵՄ-ի արձագանքն իրավիճակին  համարժեք չէ: Փաստորեն, Պուտինն այսօր ավելին է առաջարկում, քան ԵՄ-ն, ավելի մեծ գումարներ, քան ԵՄ-ն:

– Խնդիրը գումարի մեջ չէ, և ԵՄ-ի արձագանքը չի կարող ադեկվատ համարվել, որովհետև ԵՄ-ի սառը արձագանքի հիմնական պատճառն այն է, որ եվրոպացիները չեն կարողանում գործ ունենալ Յանուկովիչի ռեժիմի հետ:  Յանուկովիչի  կառավարության մասնակցությամբ եվրաինտեգրացիան նոնսենս է, որովհետև Յանուկովիչի Ուկրաինան հիմնված է ավելի շուտ ՌԴ-ի վրա, քան Եվրոպայի: Իհարկե, պարոն Յանուկովիչն ու պարոն Պուտինը, մյուս հետսովետական երկրների ղեկավարները սովոր են խաղաղ երկու, երեք ճակատների ուղղությամբ` հաջողակ քաղաքական գործիչներ ձևանալով, խաղեր խաղալով մեկ այս ուղղությամբ, մեկ՝ այլ, ինչպես հաճախ անում է Լուկաշենկոն, բայց արդյունքում նրանք մնում են ձեռնունայն: Ես կարծում եմ, որ ԵՄ-ն շատ լավ հասկանում է, որ իրականում Ուկրաինան կարող է ինտեգրվել Եվրոպային միայն այն բանից հետո, երբ հեռանա Յանուկովիչը, և կգա այնպիսի իշխանություն, որը կլինի ավելի ժողովրդավար և միատար:

– Այսինքն` Ձեր տպավորությամբ, Եվրոպան սպասում է արտահերթ ընտրությունների՞:

– Ես կարծում եմ, որ նրանք սպասում են էական փոփոխությունների: Այսօր Մայդանի փոփոխությունները մտածողության փոփոխություններ են, ոչ տնտեսական և ոչ էլ քաղաքական, սա երկրի ձգտումն է ազատության և եվրոպական ուղուն, ժողովրդավարության, իրավական համակարգի, սա այն է, ինչին դեմ են գնում Պուտինի և Յանուկովիչի իշխանությունները, նաև հետսովետական այլ երկրների իշխանությունները: Սա Ուկրաինայի անջատումն է սովետական բլոկից: Ինձ թվում է` միգուցե դրանք չափազանցված սպասումներ են, Ուկրաինան անվերադարձ հեռանում է սովետական համակարգի արժեքներից, այն ԽՍՀՄ-ից, որը փորձում են ռեստավրացնել: Դատելով այս շարժման  մասշտաբից՝ ազատությանն ուղղված պայքարը արդեն դժվար թե հնարավոր լինի դադարեցնել:

– Գիտեք, որ Հայաստանը որոշել է միանալ Մաքսային միությանը: Դուք կարծում եք, որ Հայաստանը չունի՞ ապագա ՄՄ-ում, քանի որ ՄՄ-ն ընդհանրապես չունի ապագա:

– Ես կարծում եմ, որ  ՄՄ-ն չունի ապագա այն տեսքով, որով այսօր է ներկայանում: Հնարավոր է, երկրները, որոնք միացել են ՄՄ-ին, դառնան ՌԴ-ի վասալները, բայց այդ միությունը, որով ներկայանում է, այդպիսի միություն գոյություն  չունի: Ինձ թվում է, որ վաղ թե ուշ Հայաստանին սպասում է  ուկրաինական Մայդանի ճակատագիրը, երբ ակնհայտ կդառնա, որ հնարավոր չէ  միաժամանակ լինել և՛ ՌԴ հետ, և՛ Եվրոպայի: Այսինքն՝ ստիպված կլինի ընտրություն կատարել ինչ-որ մեկի օգտին: Ես կարծում եմ, որ գործընթացներն անխուսափելի են: Ժամանակի ընթացքում ռուսական փորձի բացասականությունն ավելի ակնհայտ է դառնալու, անհեռանկարային, կարծում եմ, որ Հայաստանում նոր ժողովրդավարական նախաձեռնություններ կլինեն, ժողովրդավարական ուժեր, որոնք կփորձեն այնպես անել, որ երկիրն անկախ լինի ՌԴ-ից: Մեր երկրների, այդ թվում` ՌԴ-ի համար եվրոպական զարգացման ուղին է միայն հեռանկարայինը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում