Wednesday, 15 07 2026
Ռուսաստանը Կիև-Բաքու համագործակցությունը հանդուրժում է, ի՞նչ «ռեսուրս ունի» Ադրբեջանը
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը

Աղվան Հովսեփյանը «դատախազության մասին օրինագիծ է գրել»

Երեկ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովում վերջապես քննարկվեց Միասնական քննչական կոմիտեի մասին օրինագծը: Քննարկումն աշխատանքային էր, և պատգամավորները ներկայացնում էին յուրաքանչյուր հոդվածի վերաբերյալ իրենց դիտողությունները: Օրինագիծը ներկայացնում էր և հարցերին պատասխանում էր արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Հիշեցնենք, որ անցած տարի սեպտեմբերին Սերժ Սարգսյանն այս կոմիտեն ստեղծելու կարգադրություն ստորագրեց: Այն հետևեց նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման ժամկետի ավարտին: Կարգադրության մեջ նշված էր, որ նա նշանակվում է այդ քննչական կոմիտեի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի նախագահ: Այդպիսով հասկանալի դարձավ, որ Ա. Հովսեփյանը նշանակվելու է կազմավորվելիք Քննչական կոմիտեի ղեկավար: Եվ ահա, այս ամիսներին այդ հանձնաժողովը` Ա. Հովսեփյանի գլխավորությամբ մշակել է կոմիտեի ստեղծման մասին օրինագիծն ու ներկայացրել ԱԺ: Հավանաբար հենց այդ պատճառով էլ ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը քննարկման ժամանակ հայտարարեց, թե «գրողը՝ նախկին գլխավոր դատախազը, դատախազության մասին օրենք է գրել»: Եվ ընդհանրապես, երեկվա քննարկման ժամանակ հարցերն ու դիտողությունները հիմնականում Գ. Ջհանգիրյանն էր հնչեցնում, պատասխանում էր Հ. Թովմասյանը:

ՀԱԿ պատգամավորը հայտարարեց, որ ինքը միշտ կողմնակից է եղել միասնական քննչական մարմնի ստեղծմանը: Սակայն այս դեպքում կոմիտեն այնքան էլ միասնական չէ, քանի որ ներառում է միայն Պաշտպանության նախարարության և Ոստիկանության քննչական ծառայությունները: Եվ եթե նախկինում կային հինգ՝ Ոստիկանության, ՊՆ-ի, ԱԱԾ-ի, Պետեկամուտների կոմիտեի քննչական ծառայություններն ու Հատուկ քննչական ծառայությունը, ապա հիմա առաջին երկուսի միավորումով դառնում են չորսը, և դա այնքան էլ չի լուծում միասնական քննչական մարմնի ստեղծումը: «Ուզում եմ հասկանալ, թե ինչու ենք ընտրել, իմ կարծիքով, ամենավատ միացվողները` ՊՆ քննչականն ու Ոստիկանության քննչականը: Դրանից մենք մեծ բարդություններ ենք ունենալու»,- հարցրեց Գ. Ջհանգիրյանը:

Հիշեցնենք, որ նախապես որոշված էր, որ ՊՆ-ի և Ոստիկանության քննչական ծառայությունների հետ միասին այս մարմնում ընդգրկված է լինելու նաև ՊԵԿ-ի քննչական բաժինը: Այդպես նշված էր նաև այդ կոմիտեի ստեղծման մասին Ս. Սարգսյանի կարգադրության մեջ, սակայն ավելի ուշ որոշվել է, որ ՊԵԿ-ի քննչականն առայժմ չի միանալու այդ մարմնին: Կարծիք կա, որ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը չի ցանկացել, որ Ա. Հովսեփյանի ղեկավարած մարմինը քննի իր համակարգման տակ գտնվող ոլորտի հետ կապված գործերը և կարողացել է առայժմ զերծ մնալ դրանից: Հ. Թովմասյանն էլ երեկ նիստի ժամանակ հայտարարեց, որ Ոստիկանության և ՊՆ քննչական մարմիններին է պատկանում քննվող գործերի մոտ 95 տոկոսը, այնպես որ` առայժմ նպատակահարմար է համարվել այդ երկու գերատեսչությունների քննչական կառույցները միավորել: Իսկ կոմիտեի ստեղծման և կազմավորման դեպքում ի նկատի են ունեցել ԱՊՀ երկրների փորձը: «Իհարկե, ես հասկանում եմ, որ քրեական գործերի մեծ մասը այս երկու մարմիններն են քննում, բայց դա արգումենտ չէ»,- հակադարձեց Գ. Ջհանգիրյանը:

Պատգամավորը օրինագծի հետ կապված այլ դիտողություններ ևս ներկայացրեց, որոնք կապված էին կոմիտեի կառուցվածքի, պաշտոնյաների պարտականությունների և կադրային խնդիրների հետ: Գ. Ջհանգիրյանին մտահոգում էր նաև մի հարց, որ այդ օրինագիծը չի պաշտպանում քննիչների ինքնուրույնությունը: «Եվ դա մեր քրդատօրենսգրքի հերն անիծելու է»,- հայտարարեց Գ. Ջհանգիրյանը:

Նրա խոսքերով` Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն քննիչը գործերի հետ կապված դժգոհություն ունենալու դեպքում կարող էր դիմել հսկիչ դատախազին, մինչդեռ այս դեպքում զեկուցելու է անմիջապես կոմիտեի նախագահին, ինչը սահմանափակում է նրա ինքնուրույնությունը: Իսկ օրինագիծն այս հանձնաժողովում մեկ անգամ ևս կքննարկվի հաջորդ շաբաթ, և չի բացառվում, որ այն ներկայացվի արդեն լրամշակված տարբերակով, հանձնաժողովում դրական եզրակացություն ստանա ու ընդգրկվի լիագումար նիստերի օրակարգ:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում