Monday, 27 07 2026
20:50
Զելենսկին ժամանել է Մեծ Բրիտանիա՝ որպես նոր վարչապետ Բըրնհեմի առաջին օտարերկրյա հյուրը
Ջրային կոմիտեի պատվիրակությունը Ճապոնիայում ծանոթացել է ջրային ռեսուրսների և համակարգերի կառավարման առաջատար փորձին
ՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. Զախարովա
Եղվարդում գործող ապօրինի հրաձգարանում մի ամբող զինանոց է հայտնաբերվել
20:10
Սաուդյան Արաբիայի ՀՕՊ-ը խոցել է Իրաքից արձակված իրանական ԱԹՍ-ները
Երևանում Սեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
19:50
ԵՄ-ն ինքնաթիռներ և հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն ամփոփել է 93-րդ թատերաշրջանը
19:30
ԱՄՆ-ը պայքարում է շոգի դեմ
«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավի մասնակցության հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է
19:10
Նեթանյահուն մեկնում է ԱՄՆ․ նախատեսվում է հանդիպում Թրամփի հետ
Աշխարհի առաջատար գիտական կենտրոններում կվերապատրաստվի ևս 50 հետազոտող
18:50
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Ուկրաինայի դեսպանին՝ Սև ծովում հարվածներից հնդիկ նավաստու զոհվելու կապակցությամբ
Վրաերթ Իսակովի պողոտայում. տղամարդը տեղում մահացել է
18:30
Լիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն այս տարվա առաջին կիսամյակում կրճատվել է 0․1 տոկոսով
18:10
Իրանը դիտարկում է Կասպից ծովում նավի վրա հարձակմանն արձագանքելու տարբերակները
Ալիևը մերձավորարևելյան «առաքելության» է ձգտում
17:50
«Պետք է անենք ամեն բան, որպեսզի նոր ճակատ չբացվի». Զելենսկին անդրադարձել է Թեհրանի սպառնալիքներին
Սուրբ Հովհաննես մատուռի մոտ մոլորված երեխաներին գտել են
17:30
Իսպանիայում անտառային հրդեհները հասել են արտակարգ մակարդակի
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
«Օդային հրադադարի» վերաբերյալ որևէ կոնկրետ մանրամասն չկա․ Պեսկով
Ջերմաստիճանը կնվազի
16:50
ՖԻՖԱ-ի նախագահը համարում է, որ ԱԱ-ն հաջող է ընթացել
Դաշնակահար Վարդան Օվսեփյանն ու երգչուհի Տատիանա Պառռան երևանյան համերգով անմոռանալի օր կպարգևեն ջազի երկրպագուներին
Գազայի հարցով Խաղաղության խորհուրդը մտադիր է առաջիկա ամիսներին անկլավում ներդնել նոր կառավարման համակարգ
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի պաշտպանության նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման հեռանկարները
16:10
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

«Դուք հստակ ձևակերպեցիք այն շրջանակը, որում մենք գործում ենք և պիտի գործենք». Նիկոլ Փաշինյանը՝ Արմեն Սարգսյանին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակելու մասին: Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի հանդիպումը:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան – Պարոն վարչապետ, կրկին առիթ ունեմ Ձեզ շնորհավորելու՝ որպես շարժման և կուսակցության ղեկավար, խորհրդարանական ընտրություններում հաղթանակի համար: Ուզում եմ շնորհավորել նաև 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի առիթով:

Մեր խորհրդարանը շատ մեծ անելիքներ ունի և, այս փուլում այդ անելիքները շատ հստակ են: Խորհրդարանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի թավշյա հեղափոխության գաղափարները, հույսերը, սպասելիքներն այսօր, վաղը, մյուս օրը իրականություն դառնան:

Ստացել եմ առաջարկությունը Ազգային ժողովից և դրա հիման վրա ուրախությամբ կստորագրեմ Ձեզ Հանրապետության վարչապետ նշանակելու հրամանագիրը:

Շնորհավորում եմ, պարո՛ն վարչապետ: Լավագույն մաղթանքները, հաջողություն՝ ի փառս մեր Հայրենիքի և ողջ հայ ժողովրդի:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան – Հարգելի պարոն նախագահ, շատ շնորհակալ եմ: Դուք հստակ ձևակերպեցիք այն շրջանակը, որում մենք գործում ենք և պիտի գործենք: Ես ուզում եմ ընդգծել, որ հիմնական քաղաքական փոփոխությունը, որ Հայաստանի Հանրապետությունում ակնկալվում էր, արդեն իսկ տեղի է ունեցել՝ իշխանությունը լիարժեք վերադարձված է ժողովրդին, և Հայաստանում հաստատված է ժողովրդավարություն: Այլ խնդիր է, որ այդ ժողովրդավարությունը պետք է ինստիտուցիոնալ երաշխիքներով ամրապնդվի, որպեսզի ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, տնտեսական գործունեության համընդհանուր հասանելիությունը երաշխավորվեն ոչ թե քաղաքական իրավիճակով, ոչ թե անձերով պայմանավորված, այլ ժողովրդավարական, պետական, քաղաքական ինստիտուտների կայացմամբ:

Տնտեսական կյանքում նույնպես կարևոր փոփոխություններ են տեղի ունեցել: Ըստ էության, Հայաստանում մենաշնորհային տնտեսական համակարգն այլևս գոյություն չունի առնվազն քաղաքական կամքի և իրողությունների մակարդակով, բայց այդտեղ էլ մենք ինստիտուցիոնալ երաշխիքների կարիք ունենք: Եվ ես շատ կարևոր եմ համարում արձանագրելը, որ այն փոփոխությունները, որոնք մենք ակնկալում ենք, չեն կարող տեղի ունենալ առանց քաղաքացիների այնպիսի մասնակցության, ինչպիսի մասնակցությամբ ապահովվել են մինչև այժմ եղած քաղաքական փոփոխությունները:

Ինչպես Հայաստանում քաղաքական, ոչ բռնի թավշյա հեղափոխությունը տեղի ունեցավ Հայաստանի քաղաքացիների և սփյուռքի միլիոնավոր մեր հայրենակիցների մասնակցությամբ, և նրանք իրենց բաժին պատասխանատվությունն ստանձնեցին, տնտեսական հեղափոխությունը նույնպիսի բանաձևով եմ պատկերացնում՝ իհարկե, պայմանով, որ կառավարությունը պետք է ստանձնի ժողովրդի առաջ իր ունեցած բոլոր պարտավորությունները և այդ պարտավորությունները կատարի: Այստեղ շատ կարևորում եմ մեր պետական ինստիտուտների համագործակցությունը: Ըստ էության, մենք գործ ունենք նոր իրավիճակի հետ, և շատ կարևորում եմ նախագահի, վարչապետի, կառավարության, Ազգային ժողովի համագործակցությունը: Պետք է արձանագրել, որ անցած 8 ամիսների ընթացքում որոշակի պրակտիկա կուտակել ենք, բայց, այնուամենայնիվ, սա նոր իրավիճակ է, նոր ինստիտուցիոնալ հարաբերություններ են, և մենք պետք է կարողանանք այստեղ նույնպես այնպիսի ավանդույթներ ստեղծել, որոնք կերաշխավորեն իշխանությունների հստակ տարանջատումը, ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և, իհարկե, փոխզսպումների և հակակշիռների համակարգ:

Ես ուզում եմ ասել, որ մենք՝ ես ինքս, մեր քաղաքական ուժը նվիրված է այդ տեսլականին և այդ գաղափարին: Ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, թափանցիկությունը մեզ համար կարգախոսներ չեն, այլ արժեքների համակարգ, որոնցով մենք առաջնորդվում ենք: Այդ ամենը պետք է անել այնպես, որ պետության կառավարելիութան մակարդակը չնվազի, մյուս կողմից՝ ավելանա կառավարման արդյունավետության, հաշվետվողականության, թափանցիկության մակարդակը: Եվ, իհարկե, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ իշխանություն ձևավորելու իրենց իրավունքն այլևս երբեք ոչ ոք իրենց ձեռքից ոչ միայն չի առնի, այլև նույնիսկ փորձ չի անի, նույնիսկ եթե այդպիսի փորձ անի, միանշանակ կձախողվի:

Շնորհակալ եմ Ձեր բարի մաղթանքների համար: Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Ազգային ժողովի մեծամասնությանը Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում իմ թեկնածությունն առաջադրելու համար: Համոզված եմ՝ մենք միասին, բոլորով նվիրված ենք մեր երկրի, ժողովրդի ազատ և երջանիկ ապագայի կառուցմանը:

Շնորհակալ եմ:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան – Շնորհակալ եմ, պարոն վարչապետ: Ես էլ ուզում եմ կրկին ասել, որ նախ և առաջ ուրախ եմ լսելու այս խոսքերը: Վստահ եմ, որ այս խոսքերը զուտ խոսքեր չեն, այլ խոսքեր են, որոնց Դուք ոչ միայն հավատում եք, այլև նվիրված եք: Այսինքն, ինչ-որ իմաստով սա առաքելություն է Ձեր կողմից: Այս խոսքերն ինձ ուրախացնում են, քանի որ, ի վերջո, մենք բոլորս այստեղ ենք մի նպատակով՝ որպեսզի այս երկիրը դարձնենք աշխարհի լավագույն երկրներից մեկը, որպեսզի մեր քաղաքացիներն իսկապես հպարտ լինեն: Եվ ոչ միայն հպարտ լինեն զուտ զգացական իմաստով, այլ ըստ էության, այսինքն՝ հպարտ լինեն, որովհետև ապրելու են այն երկրում, որտեղ օրենքն ու օրինականությունը գերակայում են, որտեղ երկիրը կառավարվում է օրենքներով և Սահմանադրությամբ, ոչ թե ինչ-որ մեկի քմահաճությամբ: Երկիր, որտեղ իրենց բոլոր իրավունքները ոչ միայն հարգված են, այլև պաշտպանված: Մեր բոլոր քաղաքացիներն իրավունք ունեն ապրելու բարգավաճ երկրում, որտեղ նրանցից յուրաքանչյուրը, վստահ լինելով իր այսօրվա համար, վստահ է լինելու իրենց երեխաների ու թոռների ապագայի համար:

Ես ի սրտե Ձեզ հաջողություն եմ մաղթում, հաջողություն եմ մաղթում կառավարությանը, ինչպես նաև Ազգային ժողովին, որովհետև նրանք շատ մեծ անելիք ունեն:

Երբ ժամանակին խոսում էինք չորրորդ հանրապետության մասին, այն ինչ-որ իմաստով սիմվոլիկ բառախաղ էր թվում: Բայց ըստ էության նաև իմաստ ունի այն, որ ոչ միայն քաղաքական նոր իրավիճակ է, այլև կառուցվածքային իմաստով: Եվ ինչպես Դուք նշեցիք, շատ հստակ նորից պետք է ձևակերպվեն իշխանության տարբեր մարմինների պարտականությունները, նրանց իրավունքները: Շատ էական է, որ իշխանության բոլոր ճյուղերը՝ սկսած նախագահականից, կառավարությունը, Ազգային ժողովը և, ինչու ոչ, նաև չորրորդ իշխանությունը, կարողանան համագործակցել, ներդաշնակ լինել մի նպատակի համար, որը մեր երկիրն է:

Այնպես որ, կրկին շնորհավորում եմ Ձեզ, հաջողություն մաղթում: Ձեր հաջողությունը մեր երկրի հաջողությունն է, մեր ժողովրդի, մեր բոլորի, նաև իմ հաջողությունն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում