««Լուսավոր Հայաստան»- ը հանդես է գալիս նոր գաղափարներով ու նոր ծրագրային դրույթներով, մենք ունենք շատ հավակնոտ ծրագրեր՝ կապված երկրի երկարաժամկետ տնտեսական զարգացման հետ»,- այս մասին Վեդիում կայացած քարոզարշավի ընթացքում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արկադի Խաչատրյանը:
Նա հավելեց, որ կրթությունը և գիտությունը մարդկային կապիտալի զարգացման և երկրի տնտեսական աճի առանցքային նշանակություն ունեցող գործոններից են. «Մրցունակ, միջազգային չափանիշներին համապատասխանող, ապագային միտված ազգային կրթական համակարգը պետք է լինի մեր կարևոր խնդիրներից մեկը, շատ անելիքներ ունենք այս ոլորտում: Ինժեներական ոլորտը պետք է զարգացնել, մեծացնել կրթության ֆինանսավորումը»:
Մանրամասն՝ տեսանյութում:







































