Thursday, 23 07 2026
Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամաս
16:30
ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին. Մարկո Ռուբիո
Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը
16:10
Իրանը հայտնել է Հորդանանում ամերիկյան օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Մոտ 2 կգ թմրամիջոց է հայտնաբերվել․ բացահայտվել է կազմակերպված հանցավոր խումբ
15:50
ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության մասին
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք
15:30
Պատժամիջոցները շարունակում են թուլացնել ՌԴ-ին. Լայեն
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար 2 անձ է կալանավորվել
15:10
Բրիտանիան Իրանից հետ է կանչում դեսպանատան աշխատակիցներին
Ռուս-ամերիկյան «մեծ գործարք է քննարկվում»
14:50
ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ
Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
14:30
Ռուբիոն մանրամասներ է հայտնել Լավրովի հետ հանդիպումից
Բեռնատարների սահմանային հերթերի նոր կարգը կխթանի արտահանումը
14:10
Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը
Անշարժ գույք՝ առանց նոտար այցելելու․ ինչպես կատարել գործարքը հեռավար
13:50
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի
Գյումրիի ՏՏ կենտրոն հիմնադրամին հողամաս կվաճառվի՝ 5 սկսնակ ընկերություն ստեղծելու նպատակով
13:30
ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ
Բնակարանաշինության նպատակով Արարատում 2 գույք կդառնա համայնքային սեփականություն
13:10
Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին
ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ
12:50
Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին
Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
12:30
Իսպանիայում և Ֆրանսիայում շարունակվում է պայքարն անտառային հրդեհների դեմ
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ են ջրամեկուսացման աշխատանքները
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
Բեռլինում Ալիևը «միջին տերության» առաջնորդի կարգավիճակ չի ստացել
11:50
Գերմանիայում հավանություն են տվել «Ռոսատոմի» հետ համատեղ նախագծին

Փաշինյանը փոշմանեց․ ի՞նչ փոխվեց երկու օրում

Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկի օրը՝ նոյեմբերի 26-ին, արձակուրդ կվերցնի։ «Վաղվանից արձակուրդ եմ վերցնում՝ քարոզարշավին լիարժեք մասնակցելու համար»,– քիչ առաջ գրել է Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքյան իր էջում։ Այսօր ավելի վաղ Փաշինյանը ուղիղ եթերում տեղեկացրել էր «Իմ քայլի» քարոզարշավի մեկնարկի ժամանակացույցի մասին և ընդգծել, որ ինքն ակտիվորեն մասնակցելու է քարոզարշավին։

Վարչապետի դաշինքը քարոզարշավն, ըստ էության, սկսում է Գյումրիից ու սա խորհրդանշական մեկնարկ է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ հեղափոխության քայլերթը նույնպես մեկնարկել է այս քաղաքից՝ մարտի 31-ին։

Սակայն ավելի ուշագրավ է այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը վերանայել է իր որոշումը․

ուրբաթ լրագրողների հետ զրույցում վարչապետի պաշտոնակատարը հայտնել էր, որ անհրաժեշտություն չի տեսնում քարոզարշավի ժամանակ արձակուրդ վերցնելու։

Դժվար է ստույգ պատասխանել այն հարցին, թե ինչն ազդեց վարչապետի որոշման փոփոխության վրա, սակայն կարծում ենք՝ երեկվա երթը ու դրա շուրջ սոցցանցերում ակտիվորեն շրջանառվող հակասական կարծիքներն ունեցել են իրենց նշանակությունը։

Իսկ երեկ Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսները հանդես էին գալիս երկու հիմնական փաստարկներով։ Կառավարության ղեկավարին հասցեագրված ամենախիստ քննադատությունն այն էր, որ նա չարաշահում է վարչական ռեսուրսը։ Այդ քննադատությունն, անկասկած, ավելի էր ուժեղանալու, եթե վաղվանից Նիկոլ Փաշինյանն ակտիվորեն ներգարավված լիներ քարոզարշավում՝ առանց արձակուրդ վերցնելու։

Անկասկած՝ օրինակելի ընտրություններ անցկացնելու հրամայականը Փաշինյանի կառավարության համար գերակա առաջնահերթություն է, ու Փաշինյանն, ըստ ամենայնի, որոշել է հաշվի նստել հնչող քննադատությունների հետ ու ընտրական գործընթացը, նրա լեգիտիմությունը հեռու պահել հնարավոր շահարկումներից։ Անզեն աչքով էլ տեսանելի է, որ, օրինակ՝ ՀՀԿ-ն, կանխատեսելով առաջիկա ընտրություններում իր անփառունակ ֆիասկոն, սեփական մարտավարությունը կառուցում է գործընթացի վարկաբեկման, դրա լեգիտիմությունը կասկածի տակ դնելու հենքով։ Փաշինյանի՝ քիչ առաջ հրապարակած որոշումը հին համակարգի կողմնակիցներին զրկում է հակաքարոզչություն իրականացնելու կարևոր փաստարկից։

Մյուս կողմից՝ Փաշինյանի որոշման վրա թերևս ազդել է նաև մեկ այլ հանգամանք ևս, որն ուղղակիորեն կապված է համաերևանյան երեկվա երթի հետ։ Անկախ երթի մասին երեկ հնչած կարծիքների հակասականությունից՝ տեսանլի էր ոչ միայն դրա հարաբերականորեն սակավամարդությունն, այլ նաև՝ քաղաքական բաղադրիչի, օրակարգի բացակայությունը։ Սա որոշակի ազդակ էր հեղափոխության թիմին, առաջին հերթին՝ Նիկոլ Փաշինյանին, որ հեղափոխական հուզականությունը նահանջում է ու հասարակական տրամադրությունների որոշակի փոփոխությունը պահանջում է մարտավարության վերանայում նաև «Իմ քայլը» դաշինքի կողմից։

Հեղափոխության թիմը ձգտում է անվերապահ հաղթանակի՝ սահմանադրական մեծամասնության, ինչը պահանջում է , որ առաջիկա երկու շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինյանն ամբողջովին ներգարավված լինի գործընթացի մեջ, ինչը թերևս անհնար էր, եթե նա դա համատեղեր վարչապետի գերծանրաբեռնված օրակարգի հետ։

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք ընտրություններից հետո միանձնյա կառավարություն կձևավորեն, թե՞ ազգային համաձայնության կառավարություն կլինի, Նիկոլ Փաշինյանը երեկ լրագրողնեին ասել է. «Ի՞նչ իմաստ ունի համաձայնության կառավարությունը, պետք է լինի հստակ ժողովրդի ուժեղ մանդատով օժտված կառավարություն»։

Սա Նիկոլ Փաշինյանի երկվա ամենակարևոր ուղերձներից մեկն էր, որը, մի կողմից՝ ուղղված է հեղափոխության թիմի առավելագույնս կոնսոլիդացիային, ինչը հնարավոր է միայն այն պարագայում, երբ գործընթացն անմիջականորեն ղեկավարվի դաշինքի առաջնորդի կողմից, մյուս կողմից՝ ընտրական գործընթացի մյուս մասնակիցներին զրկում է հեղափոխական էլեկտորատի ու օրակարագի շուրջ մանևրելու հնարավորությունից ու ստիպում է կենտորանանալ 30%-ի համար պայքարելու հրամայականի վրա, որը թույլ կտա երկորդ բևեռ դառնալու հայտ ներկայացնել։

Համենայն դեպս, Նիկոլ Փաշինյանն այսօրվանից լրջորեն ներգրավվում է ընտրական գործընթացի մեջ, ինչն ավելի շատ մարտահրավեր է նրա մրցակիցների համար, որոնք պետք է գտնեն հասարակության ընդդիմադիր կան չկողմնորոշված շերտերին կոնսոլիդացնելու գաղափարներ ու այլընտրանքային մոտեցումներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում