Մեծ Բրիտանիայի Մեն կղզում գտնվող առևտրի կենտրոնը ներողություն է խնդրել մուտքի մոտ դրված Սուրբծննդյան անպարկեշտ կոմպոզիցիայի համար, հաղորդում է The Independent պարբերականը:
Հաճախորդներին զարմացրել է շենքի մուտքի մոտ տեղադրված պատվանդանի վրայի հսկա սպիտակ արջերի անպարկեշտ դիրքը: Պատվանդանի ծայրերին տեղավորվել են արջի քոթոթներն ու արհեստական եղևնիները, իսկ ավելի հեռվից տեղի ունեցածին հետաքրքրությամբ հետևել է խաղալիք գորշ արջը:
Հաճախորդները սոցցանցերը ողողել են մեկնաբանություններով: Նրանցից շատերը ոչ այնքան զայրացրել են, որքան տարակուսել և զվարճացել այդ տեսարանից:
Առևտրի տունը առաջացած աղմուկից հետո տեղափոխել է արջերին այնպես, որ այլևս անպարկեշտ ասոցիացիաներ չառաջացնեն գնորդերի մոտ և Facebook-ում հայցել է նրանց ներողամտությունը:










































