Curve Digital ստուդիան և Kuju Entertainment-ն ասել են, թե երբ կթողարկվի Պաբլո Էսկոբարի մասին խաղը: Այն հիմնված կլինի Netflix ընկերության Narcos սերիալի վրա:
Խաղը ստացել է Narcos անվանումը՝ Rise of the Cartel ենթավերնագրով: Մշակողները խոստանում են այն թողարկել 2019-ին՝ PlayStation 4-ով, Xbox One-ով և Nintendo Switch-ով: Թիմի խոսքով`խաղը դուր կգա սերիալի երկրպագուներին:
Մշակողները դեռ մանրամասներ չեն հայտնում և չեն նշում՝ արդյոք հնարավոր կլինի՞ Պաբլո Էսկոբարի կերպարում խաղալ:








































