Արևելյան Անգլիայի համալսարանի և Լոնդոնի Թագավորական քոլեջի գինականները պարզել են, որ շոկոլադի և կարմիր գինու օգտագործումը կարող է կանխել շաքարախտի զարգացումը:
Կարմիր գինին, շոկոլադը և ելակը կարող են ոչ միայն հաճելի համային զգացողություններ պարգևել, այլև պաշտպանել շաքարախտից:

Այս տվյալները ստացվել են ուսումնասիրության արդյունքում, որը ցույց է տվել, որ ֆլավոնոիդների մեծ քանակությունը, որը պարունակվում է շոկոլադի, գինու, ելակի, ինչպես նաև թեյի մեջ, կարող է արյան մեջ կարգավորել գլյուկոզայի մակարդակը և կանխել 2-րդ տիպի շաքարախտի զարգացումը:
Ինչպես հաղորդում է բրիտանական Daily Mail հրատարակչությունը՝ ֆլավոնոիդները կարող են պաշտպանել նաև սրտանոթային հիվանդություններից, քաղցկեղի որոշ տեսակներից և տկարամտությունից:










































