Tuesday, 14 07 2026
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ

Ադրբեջանցի հաքերների ակտիվացում կնկատվի նաև փետրվարի 26-28-ը. ՏՏ անվտանգության փորձագետ

Ադրբեջանցի հաքերների համար հունվարի 20-ը սեզոնային ակտիվացման օր է. դա այն օրն է, երբ ջարդերից հետո խորհրդային բանակը մտավ Ադրբեջան, և որն ադրբեջանցիներն անվանում են Սև հունվար: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ հավելելով, որ մոտակա շաբաթներին հաքերները լուռ կլինեն՝ ակտիվանալու փետրվարի 26-28-ին՝ Խոջալուի դեպքերի օրերին:

«Ադրբեջանցի հաքերների կողմից պարբերաբար թիրախ են դառնում հատկապես ԼՂՀ կայքերը: Որքան հայաստանյան կայքերը պաշտպանված են, այդքան խոցելի են արցախյան կայքերը, որոնցից որոշներն ադրբեջանցի հաքերների կողմից հարձակման ենթարկվելուց հետո դեռ չեն վերականգնվել»,- ասաց նա:

Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ անցած տարի ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ են եղել՝ գործելով շուրջ հազար հարձակում: «Կոտրված կայքերի քանակն աստիճանաբար նվազում է: Անցած տարվա 300 կոտրած կայքի դիմաց այս տարի կոտրվել է մոտ 70 հայկական կայք:

Ինչ վերաբերում է թուրք հաքերներին, ապա հայկական կայքերի վրա նրանք ավելի ու ավելի քիչ են հարձակումներ գործում. պատճառը սիրիական խնդիրն է, և թուրք հաքերների ուշադրությունը հիմնականում սևեռված է սիրիական կայքերի վրա»,- ասաց նա:

ՏՏ անվտանգության փորձագետը նշեց, որ քիչ չեն կայքերը ջարդելու միջոցով ինֆորմացիայի տիրանալու դեպքերը: «Այսօրինակ դեպքերի մասին, սակայն, հանրությունը չի իմանում: Բարբախտաբար, ադրբեջանցի հաքերները, մի անգամ ջարդելով հայ որոշ լրագրողների էլեկտրոնային փոստերը, ուղղակի հրապարակային, բաց դրել էին ինտերնետում, փոխանակ, ասենք, նրանցից մեկնումեկի անունից նամակ ուղարկեին ասենք, Հովիկ Աբրահամյանին»,- ասաց նա:

Ասուլիսի մյուս բանախոս, «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղյանն էլ կարևորեց, որ Հայաստանում սկսել է գործել մի խումբ, որը կայքերի անվտանգության ապահովման դասընթացներ է տալիս բոլոր շահագրգիռ կողմերին: «Պաշտպանված կայք ունենալու համար անհրաժեշտ է մեծ գումարներ ծախսել: Փոքր գումարով, բնականաբար, ստանում ես փոքր պաշտպանություն: Ինչ վերաբերում է կայքերի վրա դը դոս հարձակումներին, ապա հայկական կայքերի սերվերներն ավելի ու ավելի հաճախ տեղակայվում են արտասահմանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում