Friday, 24 07 2026
Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկա
00:50
ԵՄ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների սպառնալիքներն ու Կարմիր ծովում լցանավի վրա հարձակումը
Ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին
00:30
ԱՄՆ-ն 200 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի ԿԽՄԿ-ին և ԿԽՄՖ-ին
Ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումները 78-ով ավելացել են․ ՆԳՆ
00:10
ԱՄՆ-ն պատերազմի ավարտի վերաբերյալ մի քանի առաջարկ է պատրաստել. Զելենսկի
00:00
Աշխատատեղեր ու արդիական ենթակառուցվածքներ. Հայէկոնոմբանկն ամփոփել է Զինվորի տան հետ 2025թ. սոցիալական ծրագիրը
23:50
ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ Պապոյան
23:30
Թրամփը սպառնացել է հութիների հարձակումների համար պատասխանատվության ենթարկել Իրանին
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
23:10
Իրան-Իրաք սահմանային անցակետին ԱՄՆ-ի հարվածի հետևանքով իրանցի զինվորական է զոհվել. Tasnim
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
22:50
Պակիստանի վարչապետը խստորեն դատապարտել է հութիների հարձակումները սաուդյան նավերի վրա
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը
22:30
Իրաքի և Քուվեյթի միջև սահմանային անցակետը փակվել է ԱԹՍ-ի հարձակումից հետո. INA
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
22:10
Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը կախված է Էր Ռիադի կողմից Իսրայելի ճանաչումից
Նարեկ Կարապետյանը մենակ չի լինելու. ճաղերի ետևից են նայելու ՀՀ-ին. պրոցեսը հասնում է կուլմինացիային
21:50
Կուբա է ժամանել ԱՄՆ-ից մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը՝ Ռուբիոյի նախաձեռնությամբ
Բանակում ողբերգությունների հիմքում կրթության, բարեկրթության և հսկողության պակասն է
21:30
Իրանն ու Իրաքն ամրապնդում են հարաբերությունները․ Փեզեշքիանն ընդունել է ալ-Զայիդիին
Ռուսաստանը խուճապի մեջ է. գազանը նեղն է ընկել ու գոռում է
21:09
Սև ծովում թուրքական բեռնանավի վրա անօդաչուի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել
Բեռլինում Ալիեւը Ռուսաստանից «վերջնականապես» զատորոշվել է
20:50
Իսպանիայում վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Արտաքին քաղաքականությունը՝ ստանդարտ դիվանագիտական լեզվից դուրս. ԱԳՆ-ն փոդքաստային շարք է սկսել
20:30
Ալբանիայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և հակակառավարական ցույցի մասնակիցների միջև
Գևորգ Պապոյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին Շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ շնորհելու գործընթացը
Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար. Պեսկով

Քառակողմ գագաթնաժողով՝ Սիրիայի հարցով. առանց Իրանի և ԱՄՆ-ի այս ձևաչափը հաջողության չի հասնի

Հոկտեմբերի 27-ին Ստամբուլում  տեղի է ունեցել Թուրքիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների գագաթնաժողովը, որի օրակարգում Սիրիայի հակամարտության կարգավորումն էր:  Ղեկավարները համատեղ հայտարարությամբ տեղեկացրել են, որ մինչև տարեվերջ կստեղծվի հատուկ կոմիտե, որի օրակարգում կլինի Սիրիայի ապագա Սահմանադրությունը կազմելը, ինչը, ըստ քառյակի, կստեղծի հիմք Սիրիայում ազատ և արդար ընտրություններ անցկացնելու համար: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ:

Անդրադառնալով տեղի ունեցած գագաթնաժողովին, ինչպես նաև վերջինիս յուրատեսակ ձևաչափին՝ մեր զրուցակիցն առանձնացրեց մի քանի հանգամանք: «Առաջինը՝ այս ձևաչափը բավականին անսովոր է, ըստ էության առաջին անգամ է  այս ձևաչափն իրականություն դառնում: Պետք է նաև ընդգծել այն հանգամանքը, որ սկզբնական շրջանում պլանավորվում էր երեք երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Գերմանիայի ղեկավարների հանդիպում, վերջին պահին ավելացավ Ֆրանսիան: Կարելի է ենթադրել, որ դա տեղի ունեցավ  Մակրոնի խնդրանքով, որն այս կերպ փորձում է բարձրացնել իր ցածր վարկանիշը երկրի ներսում»,- ընդգծեց Սաֆրաստյանը՝ հավելելով, որ բավական քիչ ինֆորմացիա է տարածվել նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:

Մեր զրուցակցի կարծիքով՝ ամենակարևոր հանգամանքը թերևս այն է, որ գագաթնաժողովին մասնակցած  չորս երկրների ղեկավարները տարբեր խնդիրներ են հետապնդում: Օրինակ՝ Գերմանիայում վերջին շրջանում բավականին լուրջ քննադատության է ենթարկվում Անգելա Մերկելի կառավարության քաղաքականությունը, ինչի հետևանքով շատ մեծ թվով փախստականներ են հաստատվել այստեղ: Ուստի Գերմանիայի համար հիմա առաջնային  խնդիր է ազատվել այդ փախստականների մի մասից՝ նրանց հետ ուղարկելով Սիրիա: Սաֆրաստյանի խոսքով՝ Գերմանիան ցանկանում է նաև ստանալ Թուրքիայի բարյացակամ վերաբերմունքը, չնայած վերջին շրջանում երկու երկրների հարաբերությունները բավական սրված են, քանի որ փախստականների վերադարձը պետք է տեղի ունենա Թուրքիայի տարածքով:

Ինչ վերաբերում է Ֆրանսիային, Սաֆրաստյանն ասաց, որ այս դեպքում պաշտոնական Փարիզը  կոնկրետ խնդիր չի լուծում: Միևնույն ժամանակ նա հիշեցրեց, որ Առաջին աշխարհամարտից հետո Սիրիան  գտնվել է Ֆրանսիայի հովանավորության ներքո և բավական մեծ հեղինակություն է ունեցել այստեղ: Ուստի Ֆրանսիան՝ ի դեմս Մակրոնի,  փորձում է որոշ չափով  ուժեղացնել իր հեղինակությունը Մերձավոր Արևելքում: «Ռուսաստանի և Թուրքիայի հանգամանքն ավելի հասկանալի է: Ուղղակի այստեղ մեկ խնդիր կա. կողմերը մի կողմ դրեցին այն գործընթացը, որ մեկնարկել էր Աստանայում, չհրավիրեցին Իրանին մասնակցելու այս հանդիպմանը»,- փաստեց Սաֆրաստյանը և Իրանի չմասնակցելու հանգամանքը մեկնաբանեց  այն ճնշումներով, որոնք Միացյալ Նահանգները կիրառում է ընդդեմ Իրանի:

Սաֆրաստյանի կարծիքով՝ եթե Իրանը և Միացյալ Նահանգները դառնան այս ձևաչափի մի մասը, ապա այն հետագայում ավելի հաջող գործելու հնարավորություն կունենա, որին պետք է հաջորդի Սիրիայի կառավարության, իշխանությունների ներկայացուցիչների ներգրավումը, ինչն արդեն ապագայի խնդիր է:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում