Thursday, 23 07 2026
Հայաստանի հարավում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառման գործընթաց
ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Լավրովի և Ռուբիոյի բանակցություններից
11:00
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
10:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է ԱՄՆ զինուժին 1.15 տրիլիոն դոլար հատկացնելու օրինագիծը
Զինծառայողի մահվան դեպքով ձերբակալվել են կրտսեր սերժանտն ու շարքային զինծառայողը
10:30
Պայթյուն Իրան-Իրաք սահմանային անցակետում. կան զոհեր և վիրավորներ
Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում
10:10
Ուկրաինայի նախագահը պատերազմն ավարտելու դիվանագիտական ջանքերն է քննարկել ԱՄՆ հատուկ բանագնացների հետ
Ռուսական ուժերի ինստիտուցիոնալ չեզոքացման օրակարգը բացարձակ առաջնահերթություն է
09:50
Մենք կհաղթահարենք այս ամենը. ավելի քան 88 հազար վաճառող առաջիկա ժամերին կստանա առաջին վճարումները. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Տիգրան Ավինյանը ծանոթացել է վերաբացված հ. 77 մանկապարտեզի պայմաններին
Բայրամովի՝ Ռուսաստան այցից հետո լուրջ կասկածներ կան. վտանգ կա հետագայի համար
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Եմենի հութիները հայտնել են սաուդյան նավթատար երկու տանկերի վրա հարձակման մասին
Հրվ Կովկասում տարածաշրջանային քաղաքական ինքնությունը սկսել է ձևավորվել. ԵՄ֊ն խթանում է պրոցեսը
08:50
ԱՄՆ-ի զինուժը հարվածների նոր ալիք է հասցրել Իրանի դեմ
Վարչապետը շնորհավորել է Եգիպտոսի նախագահին
08:30
Ֆիլիպիններում ավարտվել է Լավրով-Ռուբիո հանդիպումը
Վթարային ջրանջատումարզի Մարալիկ քաղաքում
08:10
Նավթի գներն աճել են – 22/07/26
Ռուսաստանի «ներքին Թուրքիան» այլևս իրողություն է
Լարը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ

Համաներման մասին որոշումը դեռ ճանապարհ ունի անցնելու, այն չպետք է կապել հեղափոխության հետ

Հայաստանում վերջին համաներումը տեղի է ունեցել 5 տարի առաջ՝ 2013-ին՝ անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ։ Այդ ժամանակ ազատազրկվածների թիվը նվազեց 5-ից 6 հարյուր մարդով։ Այդ ժամանակ քրեակատորական հիմնարկներում պահվում էր 4700 մարդ, այն դեպքում երբ շենքային պայմանները նախատեսված էին 4100-ի համար։ Այսօր բանտարկյալների թիվը շուրջ 5000 է, այն դեպքում երբ շենքային պայմանները նույնն են։

Հեղափոխությունից հետո շատերը անհամբերությամբ սպասում էին համաներումների՝ պատճառաբանելով, որ նախորդ իշխանության օրոգ հաճախակի են եղել ոչ արդարացի վճիռները։

Փաստաբանները բերում էին համաներման նաև տնտեսական արդյունավետության փաստարկներ։ Քրեակատարողական հիմնարկներում պահվող ավելի քան 5000 մարդու վրա պետությունը ծախսում է մոտ 8 միլիարդ դրամ: Օրինակ՝ 1 աշակերտի վրա պետությունն այսօր ամսական ծախսում է մոտ 11 հազար դրամ, իսկ 1 դատապարտյալի համար՝ 200 հազարից ավելի գումար։

Այս տարի հուլիսի 18-ին Արմավիր քրեակատարողական հիմնարկի 20 դատապարտյալ համաներման պահանջով հացադուլ են հայտարեցին՝ ցանկանալով կառավարության ուշադրությունը հրավիրել իրենց բարձրաձայնած խնդրի վրա:

Մի քանի օր առաջ Արդարադատության նախարարը ֆեյսբուքյան գրառում կատարեց, այն մասին, որ 2018թ ընդամենը 5 ամիսների ընթացքում՝ մայիս-ից սեպտեմբեր, անազատության մեջ պահվող անձանց թվաքանակը նվազել է 536-ով՝ ինչը գրեթե 1,5 անգամ գերազանցում է նախորդող 3 տարիների ընթացքում 2015-ից 2017թվականները արձանագրված նվազեցման թվաքանակը` միասին վերցրած 344:

Միևնույն պատկերն է նաև պայմանական-վաղաժամկետ ազատման դեպքում. 2018 թվականի 5 ամիսների ընթացքում՝ մայիսից սեպտեմբեր, պայմանական-վաղաժամկետ ազատվել են 242 դատապարտյալներ, իսկ նախորդող 3 տարիներին 2015-2017թվականներին միասին վերցրած` 633:

Փաստաբան Հովիկ Արսենյանն էլ սպասվող համաներումը չի կապում հեղափոխության հետ, նա կոչ է անում փնտրել ու գտնել մարդասիրական կողմը։

Հոկտեմբերի 4-ին կառավարության նիստում վարչապետի հայտարարած համաներման մասին որոշումը դեռ ճանապարհ ունի անցնելու։ Բոլոր քննարկումները՝ դռնփակ։ Համաներմանը դեռ սպասվում է Ազգային ժողովի հաստատմանը։ Որից հետո միայն հնարավոր կլինի հասկանալ թե ում վրա է այն տարածվում, ում վրա ոչ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում