Tuesday, 14 07 2026
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները

Վարչապետն ընդունել է արծվաշենցիներին և քննարկել նրանց հուզող հարցերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է 1992թ. օգոստոսի 8-ին ռազմական գործողությունների հետևանքով Գեղարքունիքի մարզի Արծվաշեն համայնքից բռնի տեղահանված բնակիչներին, ովքեր օրեր առաջ բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի առաջ:

Վարչապետը լսել է արծվաշենցիների խնդիրները և մանրամասն ծանոթացել նրանց հուզող հարցերին: Արծվաշենցիները նշել են, որ 1992թ. ի վեր գույքային փոխհատուցման և բնակարանային պայմանների բարելավման նպատակով պետության կողմից իրենց 3 անգամ տրամադրվել է փոխհատուցում՝ 2 անգամ 50-ական մլն և 1 անգամ 708 մլն դրամի չափով: Նրանց խոսքով՝ ընդհանուր առմամբ կառավարության նախորդ տարիների որոշումներով նախատեսվել է յուրաքանչյուր բռնի տեղահանված ընտանիքին տրամադրել 1-ական մլն դրամ, որի մի մասն արդեն իսկ տրվել է:

Իսկ այժմ արծվաշենցիների մեծ մասը բարձրացնում է պետական ֆինանսական աջակցության հետագա չափաքանակի տրամադրման հարցը և պատրաստ է կառավարության հետ քննարկել անելիքներն այս ուղղությամբ:

Հարցի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը կուսումնասիրի տարիներ շարունակ կուտակված խնդրի լուծման ուղիները: Միևնույն ժամանակ վարչապետը հորդորել է արծվաշենցիներին՝ հստակ ձևակերպել ակնկալիքները կառավարությունից և ներկայացնել միասնական տեսակետ փոխհատուցման ծավալի և ժամանակացույցի վերաբերյալ:

Վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին՝ 20-օրյա ժամկետում վերհանել և ներկայացնել ողջ տեղեկատվությունը 1992թ. ի վեր պետության կողմից արծվաշենցիներին տրամադրված ֆինանսական աջակցության վերաբերյալ. ե՞րբ և որքա՞ն գումար է հատկացվել, որքա՞ն է ծախսվել և ո՞ւմ է տրվել՝ թե′ անվանական, թե′ ընդհանուր կտրվածքով: Կառավարության ղեկավարը նշել է, որ այդ ողջ տեղեկատվությունը կվերլուծվի, կհամադրվի, կստուգվի և հաջորդ հանդիպմանը համատեղ կքննարկվեն հետագա անելիքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում