Thursday, 23 07 2026
21:50
Կուբա է ժամանել ԱՄՆ-ից մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը՝ Ռուբիոյի նախաձեռնությամբ
Բանակում ողբերգությունների հիմքում կրթության, բարեկրթության և հսկողության պակասն է
21:30
Իրանն ու Իրաքն ամրապնդում են հարաբերությունները․ Փեզեշքիանն ընդունել է ալ-Զայիդիին
Ռուսաստանը խուճապի մեջ է. գազանը նեղն է ընկել ու գոռում է
21:09
Սև ծովում թուրքական բեռնանավի վրա անօդաչուի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել
Բեռլինում Ալիեւը Ռուսաստանից «վերջնականապես» զատորոշվել է
20:50
Իսպանիայում վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Արտաքին քաղաքականությունը՝ ստանդարտ դիվանագիտական լեզվից դուրս. ԱԳՆ-ն փոդքաստային շարք է սկսել
20:30
Ալբանիայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և հակակառավարական ցույցի մասնակիցների միջև
Գևորգ Պապոյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին Շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ շնորհելու գործընթացը
Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար. Պեսկով
Տեղի է ունեցել ԲԸՏՄ ղեկավարին կից խորհրդակցական նիստ
19:50
Հնդկաստանում ավելի քան 40 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով
0-ներով համարնիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
19:30
Օմանը կոչ է արել խուսափել Կարմիր ծովում լարվածության աճից
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
19:10
Ռոդրին մեջքի վիրահատության կենթարկվի
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
18:50
Ճապոնիայի մասնակցությունը ԱՄՆ-ում SMR նախագծին կասեցվել է
18:40
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
Կրեմլը Պետդումայի ընտրությունների համար իջեցրել է «Եդինայա Ռոսիա»-ի նպատակային ցուցանիշը
Եղբայրները գրտնակով հարվածելով սպանել են մորը, ապա՝ դիակը թաքցրել
18:10
Եվրահանձնաժողովը 890 մլն եվրոյով տուգանել է Google-ին մրցակցային կանոնները խախտելու համար
ԱՄՆ-ը «կարտոնի՞», որ Ադրբեջանը Կասպից ծովում ռուս-իրանական գերակայությանը հակակշիռ ստեղծի
17:50
Մենք հարվածում ենք Պուտինին ամենացավոտ կետում. Կալասն անդրադարձել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթին
Մարդուն առևանգելուն հանցակցելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է
17:30
Ռուբիոն Իրանին մեղադրել է ահաբեկչությանն օժանդակելու մեջ
Առինջում վտանգավոր գոտում գտնվող ինքնակամ կառույցները կնքվել են
Իսրայելի զորքերը գրոհել են Նաբատիայում «Հեզբոլլահ»-ի հենակետերի վրա
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Նա չի հեռացել, նա բարձրացել է. Քեզ համար, Ազնավուր

Հայ ժողովուրդը սգում է: Հոկտեմբերի 1-ին կյանքից հեռացել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Ծագումով հայ, ֆրանսիացի երգիչ, որը աշխարհինն էր վաղուց: Ազնավուրի կորուստը արձանագրում է ամբողջ աշխարհը, և մենք՝ հայերս, սգալով մեր մեծ հայրենակցի մահը՝ իրականում, իհարկե, չունենք նրան «ազգայնացնելու» իրավունք, քանի որ դրանով նսեմացնելու ենք մեծ մարդու և երաժշտի անունն ու համբավը, նրա հիշատակը:

Շառլ Ազնավուրի հայկական մեծությունն էլ հենց այն էր, որ նա միայն մերը չէր, նա համամարդկային էր և դրանով նաև ոչ միայն երաժշտական, ոչ միայն արվեստի, այլև մարդկային մեծություն:

Ազնավուրի մասին հնարավոր է խոսել անվերջ, որքան խորն ու անհատակ էին նրա ստեղծագործությունները, որոնք շոշափում էին կյանքի ամենատարբեր ռիթմերը՝ սիրո առանցքով: Միևնույն ժամանակ, Ազնավուրի մասին խոսքերն արդեն վաղուց ավելորդ են: Քիչ կան աշխարհում այդպիսիները, որոնց մասին կա խոսելու անվերջանալի նյութ, որոնք տվել են մարդկանց դրա հնարավորությունը, մյուս կողմից, սակայն, իրենց մեծությամբ և վեհությամբ անիմաստ են դարձրել որևէ խոսք: Որովհետև հնարավոր չէ ասել կամ անել ավելին, քան այն, ինչ արել են նրանք: Եվ նրանց շարքում է մեծ աշխարհի մեր զավակը՝ Շառլ Ազնավուրը:

Նա աշխարհինն էր, միևնույն ժամանակ էլ նա աշխարհում հայ ժողովրդի խտացված պատմությունն էր՝ իր կյանքով, իր դժվարություններով, իր նվաճումներով, սերերով և հիասթափություններով, իր անմնացորդ աշխատանքով, կամքով, կամքով, կամքով, որը նրան բեմի վրա էր պահում 90-ն անց էլ: Միևնույն ժամանակ, նա օրինակ էր, ապրելու, արարելու, պայքարելու, աշխատելու, նպատակադրվելու, այդ ամենով հանդերձ՝ մարդկանց սիրելու, այդ ամենը սիրով ու բարությամբ առաջ տանելու օրինակ:

Ազնավուրը ինքը կյանքն էր, իսկ կյանքը չի մեռնում: Եվ ուրեմն՝ մեր անասելի տխրությամբ ու վշտով հանդերձ, մենք նրան ճանապարհում ենք ժպիտով ու ծափերով, վստահ, որ նա այդ ամենին պատասխանելու է արդեն ոչ թե բեմից, այլ երկնքից, բայց բազմակի ավելի ուժգին ճառագող և մեր հոգիները թափանցող բարությամբ ու ժպիտով, այն ժպիտով, որը նկարագրելու համար կարող են գտնվել բազմաթիվ բառեր, բայց որը պատկերելու համար ծնվել էր միայն Ազնավուրը:

Հանգչիր խաղաղությամբ, մեծ Վարպետ, դու մեզանից չես հեռացել, դու պարզապես բարձրացել ես՝ բեմից ավելի վեր, որտեղից չես իջնելու երբեք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում