Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Գրիգորյանի նախագահությամբ ընթանում է Արմինե Խաչատրյանի գործի դատավարությունը:
Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ 27-ամյա, նախկինում դատված Արմինե Խաչատրյանը 2013 թվականի մայիսի 17-ին ոստիկանության Էրեբունու բաժնում կեղծ հաղորդում է տվել, իբր նույն օրը իր ծանոթներ Կարենն ու Հասմիկը իրենց մոտ եղած բանալիով բացել են իր բնակության վայրի՝ Երևանի Լիսինյան փողոցի տան դուռը, մտել են ներս ու գաղտնի հափշտակել 400 հազար դրամ ու տարբեր իրեր՝ իրեն պատճառելով ընդհանուր՝ 600 հազար դրամի գույքային վնաս:
Բայց նախաքննական մարմինը պարզել է, որ Արմինեն ոչ թե տուժող է, այլ սուտ մատնություն կատարող:
Արմինե Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասով:
Խաչատրյանի խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:









































