Thursday, 23 07 2026
Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկա
00:50
ԵՄ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների սպառնալիքներն ու Կարմիր ծովում լցանավի վրա հարձակումը
Ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին
00:30
ԱՄՆ-ն 200 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի ԿԽՄԿ-ին և ԿԽՄՖ-ին
Ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումները 78-ով ավելացել են․ ՆԳՆ
00:10
ԱՄՆ-ն պատերազմի ավարտի վերաբերյալ մի քանի առաջարկ է պատրաստել. Զելենսկի
00:00
Աշխատատեղեր ու արդիական ենթակառուցվածքներ. Հայէկոնոմբանկն ամփոփել է Զինվորի տան հետ 2025թ. սոցիալական ծրագիրը
23:50
ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ Պապոյան
23:30
Թրամփը սպառնացել է հութիների հարձակումների համար պատասխանատվության ենթարկել Իրանին
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
23:10
Իրան-Իրաք սահմանային անցակետին ԱՄՆ-ի հարվածի հետևանքով իրանցի զինվորական է զոհվել. Tasnim
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
22:50
Պակիստանի վարչապետը խստորեն դատապարտել է հութիների հարձակումները սաուդյան նավերի վրա
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը
22:30
Իրաքի և Քուվեյթի միջև սահմանային անցակետը փակվել է ԱԹՍ-ի հարձակումից հետո. INA
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
22:10
Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը կախված է Էր Ռիադի կողմից Իսրայելի ճանաչումից
Նարեկ Կարապետյանը մենակ չի լինելու. ճաղերի ետևից են նայելու ՀՀ-ին. պրոցեսը հասնում է կուլմինացիային
21:50
Կուբա է ժամանել ԱՄՆ-ից մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը՝ Ռուբիոյի նախաձեռնությամբ
Բանակում ողբերգությունների հիմքում կրթության, բարեկրթության և հսկողության պակասն է
21:30
Իրանն ու Իրաքն ամրապնդում են հարաբերությունները․ Փեզեշքիանն ընդունել է ալ-Զայիդիին
Ռուսաստանը խուճապի մեջ է. գազանը նեղն է ընկել ու գոռում է
21:09
Սև ծովում թուրքական բեռնանավի վրա անօդաչուի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել
Բեռլինում Ալիեւը Ռուսաստանից «վերջնականապես» զատորոշվել է
20:50
Իսպանիայում վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Արտաքին քաղաքականությունը՝ ստանդարտ դիվանագիտական լեզվից դուրս. ԱԳՆ-ն փոդքաստային շարք է սկսել
20:30
Ալբանիայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և հակակառավարական ցույցի մասնակիցների միջև
Գևորգ Պապոյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին Շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ շնորհելու գործընթացը
Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար. Պեսկով

Քոչարյանի վերաբերյալ դատավոր Ազարյանի կայացրած որոշման էությունն ամբողջությամբ բացահայտված չէ․ Վազգեն Ռշտունի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Վերաքննիչ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին։

– Պարոն Ռշտունի, համացանցում տարածված ԱԱԾ ու ՀՔԾ պետերի հեռախոսային զրույցի գաղտնալսումից պարզ է դառնում, որ դատավորն է վախվորած զանգահարել ԱԱԾ պետին՝ ճշտելու իր անելիքը։ Ինչպե՞ս եք գնահատում այդ փաստը։

– Ես որքանով որ տեղյակ եմ՝ դատավորը հայտարարություն է տարածել, որ ինքը ԱԱԾ պետին չի ճանաչում և նրան  չի զանգել։

Ձեզ համար արժանահավա՞տ է այդ հայտարարությունը։

– Ես իրավունք չունեմ քննարկելու  այդ հարցը։ Ինչպես գիտեք, մենք դատական համակարգում ունենք համապատասխան հանձնաժողով, որը միգուցե կքննարկի կամ չի քննարկի այդ փաստը։

– Բայց զուտ այդ փաստը ինչպե՞ս եք գնահատում, երբ դատավորը այլ գերատեսչության ղեկավարից ճշտում է  իր անելիքները։

– Եթե նման բան իրականում կա, ապա այդ փաստը շատ արատավոր է, և ես  երբևէ չեմ ողջունել ու չեմ կարող ողջունել նման վարքագիծը։

– Բայց միաժամանակ փաստ է, որ կան նման դատավորներ։ Ինչպե՞ս է հնարավոր համակարգը մաքրել կախյալ, հրահանգներ կատարող դատավորներից։

– Ես կարծում եմ, որ դատավորները հիմնականում ինքնուրույն են որոշում։ Բայց ես չգիտեմ կոնկրետ վիճակագրություն, կոնկրետ փաստերի չեմ տիրապետում, բայց որքանով որ տեղյակ եմ՝ այսօր դատական համակարգում ունենք շատ համարձակ, ինքնուրույն որոշումներ կայացնելու ընդունակ դատավորներ, ովքեր որոշում են կայացնում առանց կաշկանդվելու, առանց այս կամ այն պետական մարմնի ներկայացուցչից կամ այլ պաշտոնյաներից հրահանգ ստանալու։ Իսկ ովքեր որ զանգում են՝ ճշտելու իրենց անելիքները, ապա ես այդ պրակտիկան արատավոր եմ համարում։ Կոնկրետ դեպքին էլ չեմ ուզում անդրադառնալ, քանի որ գուցե համապատասխան հանձնաժողովը քննության առարկա դարձնի այդ հարցը, և չեմ ուզւոմ կանխակալ կամ ուղղորդող կարծիք հայտնել։

Պարոն Ռշտունի, ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը կարծում է, որ այսօր դատավորները ավելի անկախ են, քան նախկինում։ Դուք կիսո՞ւմ եք այդ կարծիքը, և Ձեր կարծիքով՝ ի՞նչն էր պատճառը, որ նախկինում անկախ չէին։

– Ես կարող եմ ասել, որ մենք այսօր ունենք Բարձրագուն դատական խորհուրդ, որը, ըստ էության, բացառությամբ վճռաբեկ դատարանի դատավորների նշանակման, մնացած դատավորներին ԲԴԽ-ն է նշանակում։ Ճիշտ է,  դատավորների նշանակումը պետք է վավերացվի հանրապետության նախագահի հրամանագրով, սակայն կան ընթացակարգեր, որ նույնիսկ նախագահի կողմից հրամանագիր չարձակելու դեպքում տվյալ դատավորը կարող է աշխատել՝ ի տարբերություն նախորդ կարգավորումների, որոնց դեպքում ավելի դժվար էր հաղթահարել նախագահի կողմից, պայմանական ասած,  կիրառված վետոն։ Այդ առումով կարծում եմ, որ որոշակի առումով դատարանի անկախությունը երաշխավորված է։ Բնականաբար, մենք պետք է ունենանք լավ օրենքներ, կարգավորումներ, որոնք երաշխիքներ կնախատեսեն դատավորի համար, բայց դատարանը, դատավորը ինքը պետք է որոշում կայացնի, թե ինչպես է աշխատում։ Եթե դատավորը օրենքով սահմանված կարգով որոշում է կայացնում և ղեկավարվում է բացառապես օրենքով, ապա կարծում եմ՝ ոչ ԲԴԽ-ն, ոչ էլ նախկինում հանրապետության նախագահը չեն կարող  դատավորին այդ հարցում օգնել կամ խանգարել։ Ի վերջո՝ դատավորը պաշտպանված մանդատ ունի, օգտվում է  որոշակի անձեռնմխելիությունից, նախկինում ամբողջությամբ անձեռնմխելի էր, նրան  կարելի էր պատասխանատվության ենթարկել միայն արդարադատության խորհրդի, նախագահի համաձայնությամբ։ Այսօր մի քիչ այլ կարգավորումներ են, բայց դատավորը ունի ֆունկցիոնալ անկախություն։ Այսինքն՝ իր կարգավիճակից բխող գործողությունների համար դատավորին չի կարելի  ենթարկել պատասխանատվության առանց իրավասու մարմնի համաձայնության կամ թույլտվության։ Հետևաբար, երբ այս ընթացակարգերը նախատեսված են, ապա արդեն իսկ օրենսդրորեն նախատեսված են դատավորի անկախության համար երաշխիքներ։ Եվ ի վերջո՝ վստահ եմ, որ եթե դատավորը չի ուզում աշխատել ինչ-որ մեկի ազդեցության տակ, ունի կամքի ուժ, ունի խիզախություն, համարձակություն, ապա այդ դատավորը կաշխատի անկաշկանդ։ Ես չեմ ասում՝ դատավորների աշխատանքը հեշտ է, բայց ամեն դեպքում, եթե դատավորը իր մեջ կամք ունեցավ, նա կարող է աշխատել։

– Պարոն Ռշտունի, Դուք կարծում եք, որ դատավոր Ալեքսանդր Ազարյանը Ռոբերտ Քոչարյանի գործով գործել է իր լիազորությունների շրջանակո՞ւմ։

– Ճանաչելով դատավոր Ազարյանին շատ լավ և շատ վաղուց՝ վստահաբար կարող եմ պնդել և ասել, որ Քոչարյանին ազատ արձակելու հարցում Քոչարյանի օգտին որևէ գործողություն կատարելու հարցում Ազարյանի նկատմամբ որևէ ճնշում, միջնորդություն չի եղել։ Ես դա հայտարարում եմ Ազարյանի և իմ անունից, կրկնում եմ՝ ճանաչելով նրան շատ լավ։

Իսկ Ձեզ վրա ճնշման որևէ փորձ եղե՞լ է։ Ի վերջո՝ Դուք եք վերաքննիչ դատարանի նախագահը։

– Միանշանակ եմ ասում՝ իմ նկատմամբ որևէ ազդեցություն, ճնշման փորձ չի եղել Քոչարյանին ազատ արձակելու հարցում։ Ինչ վերաբերում է որոշմանը, ապա այդ որոշումը այսօր բողոքարկվել է Վճռաբեկ դատարան, և չեմ կարող կարծիք հայտնել դրա վեաբերյալ։

Իսկ որպես իրավաբան՝ Դուք կարծում եք, որ Քոչարյանն ունի բացարձակ իմունիտետ և այդ հիմքով կարող էր ազա՞տ արձակվել։

– Որպես իրավաբան՝ Ազարյանի որոշման հետ համաձայն եմ։ Ընդ որում, ասեմ, որ մամուլով չի բացահայտվում տվյալ որոշման ամբողջ էությունը, և քանի որ չի բացահայտվել, ապա ես էլ չեմ ուզում բացահայտել դա, քանի որ հետո դրա հետ կապված հիմնավորումներ են հնչելու, քննարկումներ են սկսվելու։ Դրա համար երբ որ  բացահայտվի, այդ ժամանակ էլ թող հիմնավորումներ լիեն։ Ամեն դեպքում, դատավոր Ազարյանը գտել է, որ Ռոբերտ Քոչարյանը օգտվում է իմունիտետից՝ կապված իր կարգավիճակից բխող գործողությունների հետ։ Հիմա վերադաս դատական ատյան ունենք, վերադաս դատական ատյանը թող գնահատի՝ Ազարյանի դիրքորոշումը ճի՞շտ է, թե՞ ճիշտ չէ։ Բոլորս էլ մարդ ենք և թե՛ կյանքում, թե՛ գործունեության մեջ կարող ենք սխալվել։ Բայց ես կարող եմ ասել, որ ես համաձայն եմ Ազարյանի դիրքորոշման հետ։ Նույնիսկ եթե վճռաբեկ դատարանը այլ դիրքորոշում հայտնի այդ մոտեցման հետ կապված, մենք կնայենք, կկարդանք։ Միգուցե համոզիչ լինի, միգուցե՝ ոչ։

Բնականաբար, որպես դատավոր մենք պարտավոր ենք ընդունել վերադաս դատական ատյանի որոշումը՝ որպես իրավաբան մնալով այլ կարծիքի։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում